https://arm.sputniknews.ru/20260930/alik-aleqsanjani-kalanqy-pvokharinvec-tnajin-kalanqvov--107511461.html
Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Sputnik Արմենիա
Պաշտպանական կողմը դատարանի որոշումը բողոքարկելու է, քանի որ պնդում են՝ գործն ապօրինի է և օր առաջ պետք է կարճվի։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T18:29+0400
2026-09-30T18:29+0400
2026-09-30T18:30+0400
ալիկ ալեքսանյան
«մեր ձևով» շարժում
սամվել կարապետյան
կալանք
տնային կալանք
դատ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/11/95926091_0:0:1600:900_1920x0_80_0_0_18987146422edcf37db00a29f3831fb6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ամենամտերիմ համախոհներից մեկի` ընդդիմադիր գործիչ Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Նման որոշում կայացրեց այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը՝ Ալեքսանյանի նկատմամբ կիրառելով տնային կալանք՝ երեք ամիս ժամկետով և բացակայելու արգելք:Թեպետ հանրային մեղադրողը պահանջում էր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգել երեք ամսով, իրենց հերթին էլ պաշտպաններն առաջարկել էին կիրառել գրավ՝ 55-ից մինչև 70 միլիոն դրամի չափով և վարչական հսկողություն։Դատական նիստից հետո փաստաբան Արմեն Ֆերոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը, քանի որ պնդում են՝ գործն ապօրինի, կառուցված է ապօրինի հիմքերի վրա և օր առաջ պետք է կարճվի։Հիշեցնենք, որ Ալիկ Ալեքսանյանը մեղադրվում է հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեջ:Քննչական կոմիտեի պնդմամբ` նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Մեր ձևով» շարժման ցույցերին, հավաքներին մասնակիցների հավաքագրելու համար 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/11/95926091_221:0:1421:900_1920x0_80_0_0_016590a495a5efa842bb5e5eaa1b1bc3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալիկ ալեքսանյան, «մեր ձևով» շարժում, սամվել կարապետյան, կալանք, տնային կալանք, դատ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
ալիկ ալեքսանյան, «մեր ձևով» շարժում, սամվել կարապետյան, կալանք, տնային կալանք, դատ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
18:29 30.09.2026 (Թարմացված է: 18:30 30.09.2026) Պաշտպանական կողմը դատարանի որոշումը բողոքարկելու է, քանի որ պնդում են՝ գործն ապօրինի է և օր առաջ պետք է կարճվի։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ամենամտերիմ համախոհներից մեկի` ընդդիմադիր գործիչ Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Նման որոշում կայացրեց այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը՝ Ալեքսանյանի նկատմամբ կիրառելով տնային կալանք՝ երեք ամիս ժամկետով և բացակայելու արգելք:
Թեպետ հանրային մեղադրողը պահանջում էր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգել երեք ամսով, իրենց հերթին էլ պաշտպաններն առաջարկել էին կիրառել գրավ՝ 55-ից մինչև 70 միլիոն դրամի չափով և վարչական հսկողություն։
Դատական նիստից հետո փաստաբան Արմեն Ֆերոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը, քանի որ պնդում են՝ գործն ապօրինի, կառուցված է ապօրինի հիմքերի վրա և օր առաջ պետք է կարճվի։
«Մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ․․․Օրինակ` մեղադրում են հարկեր չվճարելու մեջ, հարկեր վճարելու կտրոնը ներկայացրել ենք, հիմնավորում ենք, որ դուք մի բան եք ասում, փաստաթղթերով մեկ այլ բան է հիմնավորվում»,- նշեց Ֆերոյանը։
Հիշեցնենք, որ Ալիկ Ալեքսանյանը մեղադրվում է հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեջ:
Քննչական կոմիտեի պնդմամբ` նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Մեր ձևով» շարժման ցույցերին, հավաքներին մասնակիցների հավաքագրելու համար 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում: