https://arm.sputniknews.ru/20260929/vahram-sahakjanin-argelvel-e-svoccancerum-hraparakajin-grarumner-katarel-ruben-meliqjan-107475472.html
Վահրամ Սահակյանին արգելվել է սոցցանցերում հրապարակային գրառումներ կատարել. Ռուբեն Մելիքյան
Վահրամ Սահակյանին արգելվել է սոցցանցերում հրապարակային գրառումներ կատարել. Ռուբեն Մելիքյան
Sputnik Արմենիա
Մելիքյանի խոսքով` դատարանը որևէ այլ սահմանափակում չի սահմանել՝ ո՛չ ժամանակային, ո՛չ բնակության վայրը լքելու կամ այլ բնույթի։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T22:20+0400
2026-09-29T22:20+0400
2026-09-29T22:27+0400
վահրամ սահակյան
դատ
գրառում
ռուբեն մելիքյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2211/89/22118911_0:0:1600:901_1920x0_80_0_0_9fba3241b6645e98cbd190dfc6eab68c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի քրեական դատարանը գրող, սցենարիստ, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանել և արգելել նրան սոցիալական ցանցերում հրապարակային գրառումներ կատարել։ Այս մասին ֆեյբուքյան տեսուղերձով հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը` հավելելով, որ դատարանը մասնակի է բավարարել քննիչի միջնորդությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակում կատարելու համար։ Մելիքյանի խոսքով՝ դատարանը որևէ այլ սահմանափակում չի սահմանել՝ ո՛չ ժամանակային, ո՛չ բնակության վայրը լքելու կամ այլ բնույթի։ Նա հիշեցրել է, որ Սահակյանի վերաբերյալ նախաքննությունն ընթանում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով՝ ատելություն կամ թշնամանք հրահրելու հատկանիշներով, սակայն իրենք համաձայն չեն Սահակյանի հրապարակումն այդ հոդվածով որակելու հետ։Հիշեցնենք, որ Վահրամ Սահակյան նկատմամվ քրեական վարույթը նախաձեռնվել էր շուրջ 1,5 տարի առաջ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութերի կամ առարկաների տարածում): Սահակյանը 2025թ․ հունվարի 8-ին ֆեյսբուքյան և տելեգրամյան ալիքներում կառավարության հասցեին հայհոյանք էր հնչեցրել։ Վարույթը նախաձեռնվել էր հունվարի 18-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2211/89/22118911_176:0:1600:1068_1920x0_80_0_0_7efe54f1e4edaafcb347b4abb8368567.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահրամ սահակյան, դատ, գրառում, ռուբեն մելիքյան
վահրամ սահակյան, դատ, գրառում, ռուբեն մելիքյան
Վահրամ Սահակյանին արգելվել է սոցցանցերում հրապարակային գրառումներ կատարել. Ռուբեն Մելիքյան
22:20 29.09.2026 (Թարմացված է: 22:27 29.09.2026) Մելիքյանի խոսքով` դատարանը որևէ այլ սահմանափակում չի սահմանել՝ ո՛չ ժամանակային, ո՛չ բնակության վայրը լքելու կամ այլ բնույթի։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի քրեական դատարանը գրող, սցենարիստ, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանել և արգելել նրան սոցիալական ցանցերում հրապարակային գրառումներ կատարել։ Այս մասին
ֆեյբուքյան տեսուղերձով հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը` հավելելով, որ դատարանը մասնակի է բավարարել քննիչի միջնորդությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ այսօր սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակում կատարելու համար։
«Վահրամ Սահակյանին արգելելով սոցիալական ցանցերում կատարել հրապարակային գրառումներ։ Բացառություն սահմանվեց միայն աշխատանքային բնույթի գրառումների համար։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է նրան, որ Վահրամ Սահակյանն ակտիվ թատերական գործունեություն է իրականացնում, ներկայացումներ է խաղում ու բեմադրում, և միայն դրանց հետ կապված հրապարակումներն են թույլատրված, իսկ մնացածի մասով հրապարակումներն արգելված են»,- հայտնել է նրա փաստաբանը։
Մելիքյանի խոսքով՝ դատարանը որևէ այլ սահմանափակում չի սահմանել՝ ո՛չ ժամանակային, ո՛չ բնակության վայրը լքելու կամ այլ բնույթի։ Նա հիշեցրել է, որ Սահակյանի վերաբերյալ նախաքննությունն ընթանում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով՝ ատելություն կամ թշնամանք հրահրելու հատկանիշներով, սակայն իրենք համաձայն չեն Սահակյանի հրապարակումն այդ հոդվածով որակելու հետ։
Հիշեցնենք, որ Վահրամ Սահակյան նկատմամվ քրեական վարույթը
նախաձեռնվել էր շուրջ 1,5 տարի առաջ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութերի կամ առարկաների տարածում): Սահակյանը 2025թ․ հունվարի 8-ին ֆեյսբուքյան և տելեգրամյան ալիքներում կառավարության հասցեին հայհոյանք էր հնչեցրել։ Վարույթը նախաձեռնվել էր հունվարի 18-ին։