https://arm.sputniknews.ru/20260929/turqiaji-fvondajin-shukaji-tshgnazhami-fvonin-erdvoghany-zgushacrel-e-kvosht-mijvocarumneri-masin-107474824.html
Թուրքիայի ֆոնդային շուկայի ճգնաժամի ֆոնին Էրդողանը զգուշացրել է կոշտ միջոցառումների մասին
Թուրքիայի ֆոնդային շուկայի ճգնաժամի ֆոնին Էրդողանը զգուշացրել է կոշտ միջոցառումների մասին
Sputnik Արմենիա
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ իշխանությունները «հանդուրժողականություն չեն ցուցաբերի նրանց նկատմամբ, ովքեր աչք ունեն պետության և ժողովրդի գույքի վրա»։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T21:30+0400
2026-09-29T21:30+0400
2026-09-29T21:50+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/09/106649094_0:133:1501:977_1920x0_80_0_0_9e9d40a246dc8d28ea491e09fa81a525.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է ֆոնդային բորսայում տեղի ունեցած անկումը հետաքննելու նպատակով պետական վերահսկողության խորհուրդ ստեղծելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Սեպտեմբերի սկզբին Ստամբուլի բորսայի BIST 100 հիմնական ֆոնդային ինդեքսը կորցրել էր ավելի քան 8%, ինչը անցյալ տարվա մարտից ի վեր ամենամեծ շաբաթական անկումն էր։ Անկման պատճառ էին դարձել ներդրումային ֆոնդերի խնդիրները։Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները «հանդուրժողականություն չեն ցուցաբերի նրանց նկատմամբ, ովքեր աչք ունեն պետության և ժողովրդի գույքի վրա»։Միևնույն ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ կուսակցական պատկանելությունը չի կարող հիմք ծառայել պետական կամ հանրային գույքի հետ կապված խախտումների նկատմամբ ներողամիտ վերաբերմունքի համար։Նշենք, որ Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է իրականացնում կապիտալի շուկայում գործարքների առնչությամբ։ Ձերբակալությունների նոր ալիքը դարձել է լայնամասշտաբ հետաքննության հերթական փուլը, որը վերջին շաբաթներին հանգեցրել է մի շարք ներդրումային և կառավարող ընկերությունների ղեկավարների ձերբակալությանն ու կալանավորմանը։Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ ավելի վաղ որոշվել էր լուծարել յոթ կառավարող ընկերությունների պատկանող 131 ֆոնդ։ Այդ ֆոնդերում հաշվառված էր շուրջ 456 հազար առանձին ներդրող, իսկ ակտիվների համախառն ծավալը մոտենում էր 18 միլիարդ դոլարին։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/09/106649094_0:0:1333:1000_1920x0_80_0_0_7c2f7c53a02cfe40c392a0df0115a0a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա
Թուրքիայի ֆոնդային շուկայի ճգնաժամի ֆոնին Էրդողանը զգուշացրել է կոշտ միջոցառումների մասին
21:30 29.09.2026 (Թարմացված է: 21:50 29.09.2026) Թուրքիայի ղեկավարը նշել է, որ իշխանությունները «հանդուրժողականություն չեն ցուցաբերի նրանց նկատմամբ, ովքեր աչք ունեն պետության և ժողովրդի գույքի վրա»։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է ֆոնդային բորսայում տեղի ունեցած անկումը հետաքննելու նպատակով պետական վերահսկողության խորհուրդ ստեղծելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սեպտեմբերի սկզբին Ստամբուլի բորսայի BIST 100 հիմնական ֆոնդային ինդեքսը կորցրել էր ավելի քան 8%, ինչը անցյալ տարվա մարտից ի վեր ամենամեծ շաբաթական անկումն էր։ Անկման պատճառ էին դարձել ներդրումային ֆոնդերի խնդիրները։
«Թուրքիայի իշխանությունները կարևոր որոշումներ են կայացրել նախօրեին կայացած կառավարության նիստում, ինչպես նաև այսօր անցկացված ընդլայնված խորհրդակցության ժամանակ․․․ Մենք հստակ սահմանել ենք ձեռնարկվելիք քայլերը և ձևավորել ենք մեր ճանապարհային քարտեզը․ փոխնախագահի գլխավորությամբ կստեղծվի վերահսկողության խորհուրդ»,–ասել է Էրդողանը՝ այսօր ելույթ ունենալով կուսակիցների առջև։
Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները «հանդուրժողականություն չեն ցուցաբերի նրանց նկատմամբ, ովքեր աչք ունեն պետության և ժողովրդի գույքի վրա»։
Միևնույն ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ կուսակցական պատկանելությունը չի կարող հիմք ծառայել պետական կամ հանրային գույքի հետ կապված խախտումների նկատմամբ ներողամիտ վերաբերմունքի համար։
Նշենք, որ Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է իրականացնում կապիտալի շուկայում գործարքների առնչությամբ։ Ձերբակալությունների նոր ալիքը դարձել է լայնամասշտաբ հետաքննության հերթական փուլը, որը վերջին շաբաթներին հանգեցրել է մի շարք ներդրումային և կառավարող ընկերությունների ղեկավարների ձերբակալությանն ու կալանավորմանը։
Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ ավելի վաղ որոշվել էր լուծարել յոթ կառավարող ընկերությունների պատկանող 131 ֆոնդ։ Այդ ֆոնդերում հաշվառված էր շուրջ 456 հազար առանձին ներդրող, իսկ ակտիվների համախառն ծավալը մոտենում էր 18 միլիարդ դոլարին։