00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թաթա Սիմոնյանը 20 մլն դրամ չի ստացել. երգչի թիմը հայտարարություն է տարածել

© Photo : ScreenshotԹաթա Սիմոնյանի համերգը. արխիվային լուսանկար
Թաթա Սիմոնյանի համերգը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2026
Բաժանորդագրվել
ՀՀ Անկախությանը նվիրված լայնածավալ տոնակատարության համար պետությունը ծախսել է 1 մլրդ 327 միլիոն դրամ, որի հիմնական մասը՝ 1 մլրդ 31 մլն դրամը, ուղղվել է Հանրապետության հրապարակի համերգին։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության 35–ամյակին նվիրված համերգի համար երգիչ Թաթա Սիմոնյանը 20 մլն դրամ չի ստացել, դա եղել է մեկ ամբողջական երաժշտական նախագծի բյուջեն։ Այս մասին հայտարարություն է տարածել Թաթա Սիմոնյանի թիմը` միջոցառումից 8 օր անց հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, թե երգիչը 20 մլն դրամ հոնորար է ստացել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Անկախությանը նվիրված լայնածավալ տոնակատարության համար պետությունը ծախսել է 1 մլրդ 327 միլիոն դրամ կամ մոտ 3,66 մլն դոլար։ Հատկացված գումարի հիմնական մասը՝ 1 մլրդ 31 մլն դրամը, ուղղվել է Հանրապետության հրապարակի համերգին։ Ըստ ԶԼՄ–ների ներկայացված տվյալների՝ համերգին մասնակցելու համար ամենից շատ ստացել են երգիչներ Թաթան՝ 20 մլն դրամ, Արման Հովհաննիսյանը՝ 17 մլն դրամ, Իվետա Մուկուչյանը՝ 5 մլն դրամ:
«Այն, որ Թաթա Սիմոնյանը պետական միջոցներից ստացել է 20 մլն դրամ անձնական հոնորար, իրականությանը չի համապատասխանում. 20 միլիոն դրամը նախատեսված է ամբողջ երաժշտական նախագծի իրականացման համար և չի հանդիսանում Թաթա Սիմոնյանին վճարված անձնական հոնորար»,– ասված է երգչի թիմի հայտարարությունում։
Այնուհետև Թաթա Սիմոնյանի թիմը ներկայացրել է մանրամասն հաշվետվություն, թե 20 մլն դրամն ինչ նպատակի համար է ուղղվել` շուրջ 2 մլն դրամը վճարվել է որպես հարկ, 2 մլն 600 հազար դրամը փոխանցվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, 1 մլն 390 հազար դրամը վճարվել է «Levon Travel» ընկերությանը, շուրջ 2 մլն դրամն ուղղվել է նոտագրման, գործիքավորման, ձայնագրման և պարտիտուրաների ստեղծման աշխատանքներին, 400 հազար դրամը կազմել է ստուդիայում ձայնային մշակումը, իսկ մոտ 700 հազար դրամը եղել են ադմինիստրատիվ ծախսերը։
«Այսպիսով` վերոնշյալ և արդեն իսկ կատարված ծախսերը կազմում են շուրջ 9 մլն դրամ։ Մնացած բյուջեն նախատեսված է Երևանին նվիրված տեսահոլովակի նկարահանման և դրա հետ կապված արտադրական աշխատանքների համար։ Հետագա աշխատանքների և վճարումների ընթացքում ևս առաջանալու են համապատասխան հարկային պարտավորություններ»,– տեղեկացրել է Թաթա Սիմոնյանի թիմը։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ստեղծագործության հեղինակը հենց Թաթա Սիմոնյանն է, սակայն նա` որպես երգի հեղինակ, որևէ առանձին հեղինակային հոնորար չի ստացել։
Լրահոս
0