00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:57
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսական տանը Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին մանկական գրքեր են ներկայացվել

Բաժանորդագրվել
Մեկը Սարդարապատի ճակատամարտի մասին պատկերազարդ գիրք է, իսկ երկրորդը՝ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Օշականի ճակատամարտի փուլերի մասին պատմվածքների պատկերազարդ ժողովածու։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Ռուսական տանը կայացել է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված մանկական երկու պատկերազարդ գրքերի շնորհանդեսը։
Այս գրքերի հրատարակումը պատմական և կրթական նախագծի շարունակությունն է, որը «Ռուսական տունը» Հայաստանում իրականացնում է 2021 թվականից: Նախագծի շրջանակում առաջին հրատարակությունը եղել էր «Ռուս դիվանագետ Գրիբոյեդովի արկածները» երեք մասից բաղկացած ռուս-հայերեն այբբենարան-կպատկերապատումն է։ Անցյալ տարի 12 հազար օրինակով լույս էր տեսել նաև «7 քար․ Հայաստանը դարերի խորքից» արկածային պատմությունը։
Նոր գրքերը պատրաստվել են Հայաստանում Ռուսական տան և «Բարության ուղի» ՀԿ-ի կողմից՝ արտերկրում բնակվող հայրենակիցների իրավունքների աջակցության և պաշտպանության ֆոնդի աջակցությամբ։ Նախագծին խորհրդատվական աջակցություն են ցուցաբերել Ռուս-հայկական համալսարանի պատմաբանները։

«Սրանք նկարազարդ պատմական ժամանակագրություն են Հայաստանում բնակվող երեխաների համար։ Մեր գրքերը հայ իրական հերոսների մասին են, դրանք վավերացված են հայ գիտնականների կողմից։ Սրանք հորինվածքներ չեն, այլ իրական հերոսներ», – հայտարարել է Հայաստանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը։

Նրա խոսքով՝ Սարդարապատի ճակատամարտի մասին գրքում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել ռուս զինծառայողներին, որոնք հեղափոխությունից հետո մնացել էին Հայաստանում և շարունակել ծառայությունը հայկական կորպուսի կազմում։
«Երբ խոսում էինք Սարդարապատի մասին, ինչ-որ տեղ անարդարացիորեն մոռանում էինք հազարավոր ռուս զինվորների և սպաների մասին, որոնք հեղափոխությունից հետո չհեռացան, ռազմաճակատի գծից չփախան Ռուսաստան, այլ մնացին կռվելու հայկական կորպուսի կազմում։ Դա առաջին հերթին հայկական կորպուսի շտաբի պետ, գնդապետ Եվգենի Վիշինսկին է, կազակական երկու գնդերի հրամանատարները»,- ասել է Ֆեֆիլովը։
Նա ընդգծել է, որ նախագծի հեղինակները ձգտել են պահպանել այդ մարդկանց հիշատակը և պատմական նյութը մատչելի մատուցել երեխաներին։ Ֆեֆիլովը նշել է, որ այդ քաջասիրտ մարդիկ մնացել են կռվելու և անարդարացիորեն մոռացության են մատնվել։ Ուստի կարիք կար վերականգնելու նրանց մասին հիշատակը, որպեսզի դրա մասին կարդան և իմանան։
Հրատարակություններից մեկը Սարդարապատի ճակատամարտի մասին պատկերազարդ գիրք է, իսկ երկրորդը՝ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Օշականի ճակատամարտի փուլերի մասին պատմվածքների պատկերազարդ ժողովածու։
Լրահոս
0