https://arm.sputniknews.ru/20260929/rd-zu-n-kievum-harvatsel-e-flamingvo-hrtirneri-pahestin-pn-107430216.html
ՌԴ ԶՈւ-ն Կիևում հարվածել է «Ֆլամինգո» հրթիռների պահեստին. ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն Կիևում հարվածել է «Ֆլամինգո» հրթիռների պահեստին. ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԶՈւ–ն շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող լոգիստիկ կենտրոններին, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքների... 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T11:46+0400
2026-09-29T11:46+0400
2026-09-29T11:46+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/16/48734869_0:108:1601:1008_1920x0_80_0_0_79aef530009ecaa1d7279f6295eb0edf.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը գիշերը ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով և անօդաչու թռչող սարքերով խմբային հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող լոգիստիկ կենտրոններին, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։Մասնավորապես, հարված է հասցվել լոկոմոտիվային դեպոյին, որտեղ պահվում էին FP-5 «Ֆլամինգո» ցամաքային տեղակայման թևավոր հրթիռները և դրանց բաղադրիչները, ինչպես նաև «Բիմոբայլ» տվյալների մշակման կենտրոնին։ Սա ինտերնետային տրաֆիկի փոխանցման հիմնական կետերից մեկն է, որը ապահովում է Ուկրաինայի զինված ուժերի համար տեղեկատվության, այդ թվում՝ հետախուզական տվյալների կայուն փոխանցումը։Հաղորդվում է նաև Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտները սնուցող Օդեսայի մարզի «Ուսատովո» էլեկտրաենթակայանի, ինչպես նաև Վելիկոդոլինսկոյե բնակավայրում գտնվող անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող արտադրամասի վրա իրականացրած հարվածների մասին։Ռուսական զինուժը խոցել է նաև Իզմայիլ նավահանգստում ռազմական նշանակության բեռների բեռնաթափումն ապահովող ենթակառուցվածքային օբյեկտները և Օդեսայի նավահանգստում Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական գույք տեղափոխող բեռնատար նավը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/16/48734869_8:0:1361:1015_1920x0_80_0_0_16d2529da28b3496feab2667120a500a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ՌԴ ԶՈւ-ն Կիևում հարվածել է «Ֆլամինգո» հրթիռների պահեստին. ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող լոգիստիկ կենտրոններին, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև նավերին։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը գիշերը ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով և անօդաչու թռչող սարքերով խմբային հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող լոգիստիկ կենտրոններին, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Մասնավորապես, հարված է հասցվել լոկոմոտիվային դեպոյին, որտեղ պահվում էին FP-5 «Ֆլամինգո» ցամաքային տեղակայման թևավոր հրթիռները և դրանց բաղադրիչները, ինչպես նաև «Բիմոբայլ» տվյալների մշակման կենտրոնին։ Սա ինտերնետային տրաֆիկի փոխանցման հիմնական կետերից մեկն է, որը ապահովում է Ուկրաինայի զինված ուժերի համար տեղեկատվության, այդ թվում՝ հետախուզական տվյալների կայուն փոխանցումը։
Բացի այդ, ՌԴ ԶՈՒ–ն խոցել է «Պարկովի» տվյալների մշակման կենտրոնը, որն ապահովում էր տվյալների մշակումը կառավարական և առևտրային ծառայություններում, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։ Կիևի մարզում հարված է հասցվել «Բելոգորոդկա» պահեստային տերմինալին, որտեղ արտադրվում և պահվում էին ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարքեր։
Հաղորդվում է նաև Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտները սնուցող Օդեսայի մարզի «Ուսատովո» էլեկտրաենթակայանի, ինչպես նաև Վելիկոդոլինսկոյե բնակավայրում գտնվող անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող արտադրամասի վրա իրականացրած հարվածների մասին։
Ռուսական զինուժը խոցել է նաև Իզմայիլ նավահանգստում ռազմական նշանակության բեռների բեռնաթափումն ապահովող ենթակառուցվածքային օբյեկտները և Օդեսայի նավահանգստում Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական գույք տեղափոխող բեռնատար նավը։