00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:57
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Միջազգային քրիստոնեական խոշոր կառույցը պահանջում է հետ կանչել Հայ եկեղեցու մասին զեկույցը

© Photo : press office of the Mother See of Holy EtchmiadzinАрмянская Апостольская Церковь празднует день первых просветителей Армении, апостолов Святого Фаддея и Святого Варфоломея (30 ноября 2024). Эчмиадзин
Армянская Апостольская Церковь празднует день первых просветителей Армении, апостолов Святого Фаддея и Святого Варфоломея (30 ноября 2024). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2026
Բաժանորդագրվել
Կազմակերպությունը դիմում է նաև ՀՀ–ի միջազգային գործընկերներին՝ պահանջելով ճնշում գործադրել կառավարության վրա՝ հարգելու ստանձնած միջազգային պարտավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունն (CSI) ուսումնասիրել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին զեկույցը և ամբողջությամբ մերժել այն: Այս մասին նշված է կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ։
Ինչպես հայտնել ենք, սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. խմբ․)։
«Զեկույցը մարտահրավեր է եկեղեցու ինքնավարության հաստատված սկզբունքին, որը երաշխավորված է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային իրավունքով: Հակառակ այն ամենին, ինչ ասվում է զեկույցում, եկեղեցում առկա ճգնաժամը հենց կառավարության ձեռքի գործն է»,- նշված է կառույցի հայտարարության մեջ։
Նշվում է, որ պետությունն արդեն մեկ տարուց ավելի է՝ ձգտում է Ամենայն հայոց կաթողիկոսին և եկեղեցին վերահսկողության տակ պահել։ Հիշեցնում են, որ կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը շարադրված էր ՔՊ-ի նախընտրական ծրագրում, իսկ այժմ նաև ներառված է կառավարության ծրագրում։
Շեշտվում է՝ զեկույցն անկախ հետաքննության կամ որևէ անաչառ դատական գործընթացի արդյունք չէ, այն պատրաստվել է վարչապետի անմիջական ցուցումով՝ իր մամուլի ծառայության կողմից։
«Կառավարության մամուլի ծառայությունն աստվածաբանության կամ կանոնական իրավունքի իրավասություն չունի, բայց դրա հեղինակներն ընտրողաբար մեջբերում են կանոնները և իրենց թույլ են տալիս արտահայտվել եկեղեցական հարցերի շուրջ: Այս պնդումներից մի քանիսն այնքան լուրջ են, որ դրանք պետք է քննվեն պատշաճ դատարանի կողմից, այլ ոչ թե արտացոլվեն խտրական արշավի շրջանակներում կառավարության կողմից հրապարակված քաղաքական փաստաթղթում»,- նշված է CSI-ի հայտարարության մեջ։
Անդրադարձ է արվում նաև կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ իրականացվող դատավարությանը, նշվում է, որ զեկույցը կազմվել է հիմնավորելու այն վճիռը, որը կայացվելու է դատարանի կողմից հետագայում։ Զեկույցը հիմնված է բամբասանքների, զրպարտությունների և ասեկոսեների վրա, որոնցից շատերը տարածվել են այն նախկին հոգևորականների կողմից, որոնք հեռացվել են ժամանակին եկեղեցուց, կաթողիկոսի հակառակորդներն են այլն։
Զեկույցում կաթողիկոսը մեղադրվում է քաղաքականությանը մասնակցելու մեջ։ CSI-ն հիշեցնում է, որ 2023թ-ին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց։ Նշում են՝ ի պաշտպանություն սգավոր և տեղահանված ժողովրդի հանդես գալն անօրինական քաղաքական գործունեություն չէ, այլ համապատասխանում է այն դերին, որը Սահմանադրությունը վերագրում է եկեղեցուն։
Սա հանցագործության մասին ապացույց է․ Զոհրաբյանը՝ եկեղեցու մասին սկանդալային զեկույցի մասին
Պետությունը որևէ դերակատարություն չունի կաթողիկոսին հեռացնելու կամ փոխարինելու հարցում, այդ գործընթացը լիովին կարգավորվում է եկեղեցու կանոնական իրավունքով:
CSI -ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել կաթողիկոսին հեռացնելու ծրագրից և հարգել Հայ առաքելական սուրբ եկեղեցու ինքնավարությունը: Կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Եվրամիությանը և Եվրոպայի խորհրդին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցնել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին և ճնշում գործադրել կառավարության նկատմամբ, որ վերջինս դադարեցնի միջամտել եկեղեցու ներքին գործերին:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
Լրահոս
0