https://arm.sputniknews.ru/20260929/marvokkvon-patmutjan-mej-arajin-angam-kin-varchapet-uni-107476692.html
Մարոկկոն պատմության մեջ առաջին անգամ կին վարչապետ ունի
Մարոկկոն պատմության մեջ առաջին անգամ կին վարչապետ ունի
Sputnik Արմենիա
Թագավորը Մանսուրիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T23:15+0400
2026-09-29T23:15+0400
2026-09-29T23:15+0400
մարոկկո
կին
վարչապետ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107474468_0:0:3072:1728_1920x0_80_0_0_d92a2f10c64a05c5797d17e3bdf575dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ֆաթիմա Մանսուրին նշանակվել է Մարոկկոյի վարչապետ։ Որոշումը կայացրել է Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ը։Միապետը Մանսուրիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել, այս մասին ասվում է թագավորական պալատի և արարողակարգի նախարարության հայտարարության մեջ։Մանսուրին վարչապետի պաշտոնում փոխարինել է գործարար Ազիզ Ախաննուշին՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետը։Իրավաբան և քաղաքական գործիչ Մանսուրին ծնվել է Մարաքեշում 1976 թվականին։ Նախկինում զբաղեցրել է Մարաքեշի քաղաքապետի պաշտոնը։ 2021 թվականից Ազիզ Ախաննուշի կառավարությունում գլխավորել է ազգային տարածքային պլանավորման, քաղաքաշինության և բնակարանային քաղաքականության նախարարությունը։ 2024 թվականին նա դարձել է «Ճշմարտացիություն և արդիականություն» կուսակցության (Մարոկկոյի առաջատար քաղաքական ուժերից մեկի) գլխավոր քարտուղարության ղեկավարման համակարգող։Սեպտեմբերի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Ճշմարտացիություն և արդիականություն» կուսակցությունը ստացել է խորհրդարանի 395 տեղերից 97-ը՝ առաջ անցնելով «Անկախների ազգային միավորում» (66 մանդատ) և «Անկախություն» (65 մանդատ) կուսակցություններից։ Մարոկկոյի Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն՝ թագավորը կառավարության ղեկավարին նշանակում է խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած քաղաքական կուսակցության ներկայացուցիչներից։
մարոկկո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107474468_0:0:2732:2048_1920x0_80_0_0_0b8e4f40e0170cf604c9a393edcfba61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարոկկո, կին, վարչապետ
Մարոկկոն պատմության մեջ առաջին անգամ կին վարչապետ ունի
Թագավորը Մանսուրիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ֆաթիմա Մանսուրին նշանակվել է Մարոկկոյի վարչապետ։ Որոշումը կայացրել է Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ը։
Միապետը Մանսուրիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել, այս մասին ասվում է թագավորական պալատի և արարողակարգի նախարարության հայտարարության մեջ։
Մանսուրին վարչապետի պաշտոնում փոխարինել է գործարար Ազիզ Ախաննուշին՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետը։
Իրավաբան և քաղաքական գործիչ Մանսուրին ծնվել է Մարաքեշում 1976 թվականին։ Նախկինում զբաղեցրել է Մարաքեշի քաղաքապետի պաշտոնը։ 2021 թվականից Ազիզ Ախաննուշի կառավարությունում գլխավորել է ազգային տարածքային պլանավորման, քաղաքաշինության և բնակարանային քաղաքականության նախարարությունը։ 2024 թվականին նա դարձել է «Ճշմարտացիություն և արդիականություն» կուսակցության (Մարոկկոյի առաջատար քաղաքական ուժերից մեկի) գլխավոր քարտուղարության ղեկավարման համակարգող։
Սեպտեմբերի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Ճշմարտացիություն և արդիականություն» կուսակցությունը ստացել է խորհրդարանի 395 տեղերից 97-ը՝ առաջ անցնելով «Անկախների ազգային միավորում» (66 մանդատ) և «Անկախություն» (65 մանդատ) կուսակցություններից։ Մարոկկոյի Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն՝ թագավորը կառավարության ղեկավարին նշանակում է խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած քաղաքական կուսակցության ներկայացուցիչներից։