https://arm.sputniknews.ru/20260929/irani-shurj-iravitshaky-shutvov-kkargavvorvi-isk-navti-gnery-kijnen-tramp-107470697.html
Իրանի շուրջ իրավիճակը շուտով կկարգավորվի, իսկ նավթի գները կիջնեն. Թրամփ
Իրանի շուրջ իրավիճակը շուտով կկարգավորվի, իսկ նավթի գները կիջնեն. Թրամփ
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները միջնորդ երկրների հետ առանձին-առանձին քննարկել են հակամարտության ավարտի ուղիները: 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T19:34+0400
2026-09-29T19:34+0400
2026-09-29T19:34+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
նավթ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/16/107172670_0:0:3062:1722_1920x0_80_0_0_5d1d1fa71f61df3f9251b0c926efcb1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի շուրջ իրավիճակը շատ շուտով կկարգավորվի:Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները միջնորդ երկրների հետ առանձին-առանձին քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտի ուղիները:Նա նաև կարծիք է հայտնել, որ նավթի գները կրկին կիջնեն։«Նրանք միջուկային զենք չեն ունենա, իսկ նավթի գները կրկին կտրուկ կիջնեն, ինչպես դա կա այն ժամանակ, երբ ես ստիպված էի այդ փոքր գործողությունն իրականացնել Իրանի դեմ»,– հավաստիացրել է Թրամփը:Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին սեպտեմբերի 26-ին հայտարարեց, որ Թեհրանը Հորմուզի նեղուցի բացման յոթօրյա ծրագիր է փոխանցել ամերիկյան կողմին է։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մերժել է այդ առաջարկը։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/16/107172670_331:0:3062:2048_1920x0_80_0_0_23e976b062b2395b8471c3911f668abe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, նավթ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, նավթ
Իրանի շուրջ իրավիճակը շուտով կկարգավորվի, իսկ նավթի գները կիջնեն. Թրամփ
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները միջնորդ երկրների հետ առանձին-առանձին քննարկել են հակամարտության ավարտի ուղիները:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի շուրջ իրավիճակը շատ շուտով կկարգավորվի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները միջնորդ երկրների հետ առանձին-առանձին
քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտի ուղիները:
«Իրանը միջուկային զենք չի ունենա։ Նրանք շատ լուրջ անհաջողություններ ունեն: Շատ շուտով դրան վերջ կտրվի», - ասել է Թրամփը ԱՄՆ կառավարության նոր կայքի գործարկմանը նվիրված ելույթում։
Նա նաև կարծիք է հայտնել, որ նավթի գները կրկին կիջնեն։
«Նրանք միջուկային զենք չեն ունենա, իսկ նավթի գները կրկին կտրուկ կիջնեն, ինչպես դա կա այն ժամանակ, երբ ես ստիպված էի այդ փոքր գործողությունն իրականացնել Իրանի դեմ»,– հավաստիացրել է Թրամփը:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին սեպտեմբերի 26-ին
հայտարարեց, որ Թեհրանը Հորմուզի նեղուցի բացման յոթօրյա ծրագիր է փոխանցել ամերիկյան կողմին է։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ մերժել է այդ առաջարկը։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն: