https://arm.sputniknews.ru/20260929/hajastany-zhamanakavvorapes-dadarecnum-e-andznagreri-tramadrumy-rdum-vorn-e-pattshary-107431434.html
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ–ում. ո՞րն է պատճառը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ–ում. ո՞րն է պատճառը
Sputnik Արմենիա
Դիվանագիտական առաքելությունը խոստացել է տեղեկատվություն տրամադրել ծառայությունների վերսկսման ժամկետի վերաբերյալ։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T12:26+0400
2026-09-29T12:26+0400
2026-09-29T12:58+0400
անձնագիր
կենսաչափական անձնագիր
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/33/90/339042_0:270:5184:3186_1920x0_80_0_0_b06b39001f5bd58f4273a4a75a65cf16.jpg
Դիվանագիտական առաքելությունը խոստացել է տեղեկատվություն տրամադրել ծառայությունների վերսկսման ժամկետի վերաբերյալ։ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրման պատճառով Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը և հյուպատոսական գրասենյակները ժամանակավորապես դադարեցնում են անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայությունները։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։Դիվանագիտական առաքելությունը խոստացել է տեղեկատվություն տրամադրել ծառայությունների վերսկսման ժամկետի վերաբերյալ։Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նույնպես հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցնում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով (այդ թվում՝ տեսակապով) անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը:Հիշեցնենք, որ պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է նոյեմբերի 1-ին։2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID քարտեր էր մատակարարում լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվեց 2017 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» կոնսորցիումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/33/90/339042_288:0:4896:3456_1920x0_80_0_0_3a12765b8696d90dab2c737c67f17980.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անձնագիր, կենսաչափական անձնագիր, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
անձնագիր, կենսաչափական անձնագիր, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ–ում. ո՞րն է պատճառը
12:26 29.09.2026 (Թարմացված է: 12:58 29.09.2026) Դիվանագիտական առաքելությունը խոստացել է տեղեկատվություն տրամադրել ծառայությունների վերսկսման ժամկետի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրման պատճառով Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը և հյուպատոսական գրասենյակները ժամանակավորապես դադարեցնում են անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայությունները։ Այս մասին հայտնում է
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։
«2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան և հյուպատոսական գրասենյակների միջոցով անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայությունները, այդ թվում՝ տեսակապի միջոցով, ժամանակավորապես կդադարեցվեն», – ասվում է հայտարարության մեջ։
Դիվանագիտական առաքելությունը խոստացել է տեղեկատվություն տրամադրել ծառայությունների վերսկսման ժամկետի վերաբերյալ։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նույնպես հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցնում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով (այդ թվում՝ տեսակապով) անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը:
Հիշեցնենք, որ պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով
նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է նոյեմբերի 1-ին։
2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։
Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID քարտեր էր մատակարարում լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվեց 2017 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» կոնսորցիումը։