00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:57
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանին պետք է խաղաղություն` մեկից ավելի երաշխավորով. Տիգրան Աբրահամյան

Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ Հայաստանը չպետք է վերածվի տարբեր ուժերի հակադրության հարթակի։
Հայաստանին անհրաժեշտ է խաղաղության մի քանի միջազգային երաշխավոր, իսկ արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինի հավասարակշռված դիվանագիտությունը։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստանին պետք է ընդհանուր խաղաղություն՝ երաշխավորներով, մեկից ավելի երաշխավորով, ինչպես որ նշել ենք։ Եվ միջազգային գերտերություններն այդ դերը կարող են ստանձնել»,- ասում է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը չպետք է վերածվի տարբեր ուժերի հակադրության հարթակի։
«Հայաստանը ընդհանուր առմամբ պետք է իրականացնի բալանսավորված դիվանագիտություն և չլինի հակադրությունների հարթակ, այլ լինի համագործակցության հարթակ, որտեղ միջազգային գերտերությունները իրար հետ աշխատելու են, այլ ոչ թե բախումների կենտրոն դառնա»,- նշում է նա։
Անդրադառնալով Արարատի մարզի Տիգրանաշեն գնակավայրի զարգացմանը և հայկական մնալուն` Աբրահամյանն ընդգծում է, որ բնակավայրում պետք է իրականացվեն զարգացման ծրագրեր։
«Տիգրանաշենը, ինչպես Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ բնակավայր, պետք է զարգանա»,- ասում է նա՝ հավելելով, որ նախատեսվում է բնակավայրում խաղահրապարակ կառուցել, գյուղատնտեսական շուկա հիմնել և տրանսպորտային միջոց ձեռք բերել՝ երեխաներին հարևան բնակավայրի դպրոց տեղափոխելու համար։
Պատգամավորը հիշեցնում է` Տիգրանաշենը ՀՀ–ի մաս է՝ համաձայն «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի։ Գտնվում է Երևան-Վայոց Ձոր, Երևան-Սյունիք, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի ամենաբանուկ հատվածներից մեկում:
«Ինչո՞ւ պիտի Տիգրանաշենը հանձնվի: Մեր օրենքով Հայաստանի Հանրապետության բնակավայր է համարվում: Հիշո՞ւմ եք, որ ոնց էին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը իշխող կուսակցության ներկայացուցիչները բարձրաձայնում, թե բա դրանով Սյունիքից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը: Երբ իրենց ձեռք չի տալիս, չեն հիշում, այ երբ իրենց ձեռք է տալիս, այդ օրենքի մասին հիշում են, հիմա ոչ ոք այդ օրենքը կոնկրետ Տիգրանաշենի քեյսով չի ուզում հիշել»:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծում է` Տիգրանաշենը ապրելու է, Տիգրանաշենը լինելու է, մնալու է հայկական, և իրենց խմբակցությունն ամեն ինչ այդ ուղղությամբ անելու է։
Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
Լրահոս
0