https://arm.sputniknews.ru/20260929/hajaqven-bvoghvoq-e-hghel-em-hatuk-nerkajacucchin-ev-ajl-bardzrastitshan-divanagetneri-107431751.html
«ՀայաՔվեն» բողոք է հղել ԵՄ հատուկ ներկայացուցչին և այլ բարձրաստիճան դիվանագետների
«ՀայաՔվեն» բողոք է հղել ԵՄ հատուկ ներկայացուցչին և այլ բարձրաստիճան դիվանագետների
Sputnik Արմենիա
Նախաձեռնությունը պահանջում է աջակցել, որ միջազգային կառույցներն անարգել մուտք ունենան արցախ՝ հայկական ժառանգության վիճակը գնահատելու և փաստագրելու համար։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T12:38+0400
2026-09-29T12:38+0400
2026-09-29T12:41+0400
դիմում
բողոք
«ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
«հայաքվե»
մագդալենա գրոնո
արցախ
գանձասարի վանք
հիքմեթ հաջիև
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/1a/78786257_0:40:1280:760_1920x0_80_0_0_ad95c1f42316f12a109049946f5563e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Պետք է հստակ տարանջատել Ադրբեջանի հետ բնականոն դիվանագիտական, տնտեսական և տարածաշրջանային համագործակցությունը Արցախում իրականացվող հոգևոր-մշակութային խեղաթյուրման քաղաքականության լեգիտիմացումից․ այս մասին նշված է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման դիմում-բողոքներում, որոնք հասցեագրվել են ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների։Նշենք, որ սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների (շուրջ 150 մարդ՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից) համար այց էր կազմակերպել Արցախ։ Հաջիևը դիվանագետներին ցուցադրել էր հայկական արժեքավոր ձեռագրերի թանգարանային կրկնօրինակներ՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականն այդ ամենը ներկայացրել է որպես «ապացույց», թե հայերը կեղծել են Գանձասարի պատմությունը։«ՀայաՔվեն» պահանջում է աջակցել անկախ միջազգային, այդ թվում՝ UNESCO-ի առաքելության անարգել մուտքին Արցախ՝ հայկական ժառանգության իրավիճակը գնահատելու և փաստագրելու նպատակով, միջազգային հարթակներում պաշտպանել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, արժանապատիվ և առանց նախապայմանների վերադարձի իրավունքը։Պարզապես եկեք Մատենադարան․ հաջիևյան անբովանդակ շոուն և հայերի քաղաքակրթական պատասխանըԴիմում-բողոքներից մեկն էլ հասցեագրվել է Իրանի արտաքին գործերի նախարարության՝ Ադրբեջանի հարցերով ստորաբաժանում։Հիշեցնենք՝ օտարերկրյա դիվանագետների այցը և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։ Հաջիևյան «շոուի» միակ պաշտոնական պատասխանը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը տվեց։ Միաժամանակ սեպտեմբերի 14-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ՀՀ ԱԳՄԱՆ ներկայացուցչի ուղեկցությամբ այցելեց Երևանի Մատենադարան, որտեղ նրան ցույց տրվեցին Գանձասարում ներկայացված կրկնօրինակների բնօրինակ ձեռագրերը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/1a/78786257_87:0:1223:852_1920x0_80_0_0_75e6e5d98ddc86a46fbb242dd66089c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիմում, բողոք, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, «հայաքվե», մագդալենա գրոնո, արցախ, գանձասարի վանք, հիքմեթ հաջիև, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, հայաստան, մշակույթ
դիմում, բողոք, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, «հայաքվե», մագդալենա գրոնո, արցախ, գանձասարի վանք, հիքմեթ հաջիև, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, հայաստան, մշակույթ
«ՀայաՔվեն» բողոք է հղել ԵՄ հատուկ ներկայացուցչին և այլ բարձրաստիճան դիվանագետների
12:38 29.09.2026 (Թարմացված է: 12:41 29.09.2026) Նախաձեռնությունը պահանջում է աջակցել, որ միջազգային կառույցներն անարգել մուտք ունենան արցախ՝ հայկական ժառանգության վիճակը գնահատելու և փաստագրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Պետք է հստակ տարանջատել Ադրբեջանի հետ բնականոն դիվանագիտական, տնտեսական և տարածաշրջանային համագործակցությունը Արցախում իրականացվող հոգևոր-մշակութային խեղաթյուրման քաղաքականության լեգիտիմացումից․ այս մասին նշված է
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման դիմում-բողոքներում, որոնք հասցեագրվել են ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների։
Նշենք, որ սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների (շուրջ 150 մարդ՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից) համար
այց էր կազմակերպել Արցախ։ Հաջիևը դիվանագետներին ցուցադրել էր հայկական արժեքավոր ձեռագրերի թանգարանային կրկնօրինակներ՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականն այդ ամենը ներկայացրել է որպես «ապացույց», թե հայերը կեղծել են Գանձասարի պատմությունը։
«Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ կազմակերպված նման այցերը չպետք է վերածվեն Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հակահայկական իրողությունների, հայկական մշակութային ժառանգության կեղծ վերագրման և Արցախի տեղահանված հայ բնակչության իրավունքների անտեսման միջազգային լեգիտիմացման գործիքի»,- նշված է դիմում-բողոքում։
«ՀայաՔվեն» պահանջում է աջակցել անկախ միջազգային, այդ թվում՝ UNESCO-ի առաքելության անարգել մուտքին Արցախ՝ հայկական ժառանգության իրավիճակը գնահատելու և փաստագրելու նպատակով, միջազգային հարթակներում պաշտպանել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, արժանապատիվ և առանց նախապայմանների վերադարձի իրավունքը։
Դիմում-բողոքներից մեկն էլ հասցեագրվել է Իրանի արտաքին գործերի նախարարության՝ Ադրբեջանի հարցերով ստորաբաժանում։
Հիշեցնենք՝ օտարերկրյա դիվանագետների այցը և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։
Հաջիևյան «շոուի» միակ պաշտոնական պատասխանը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը տվեց։ Միաժամանակ սեպտեմբերի 14-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ՀՀ ԱԳՄԱՆ ներկայացուցչի ուղեկցությամբ
այցելեց Երևանի Մատենադարան, որտեղ նրան ցույց տրվեցին Գանձասարում ներկայացված կրկնօրինակների բնօրինակ ձեռագրերը: