https://arm.sputniknews.ru/20260929/gagik-beglarjany-dati-e-tvel-ngn-in-vitsharkum-e-zenqi-tujltvutjunneri-chegharkumy-107472756.html
Գագիկ Բեգլարյանը դատի է տվել ՆԳՆ-ին․ վիճարկում է զենքի թույլտվությունների չեղարկումը
Գագիկ Բեգլարյանը դատի է տվել ՆԳՆ-ին․ վիճարկում է զենքի թույլտվությունների չեղարկումը
Sputnik Արմենիա
Դատարանը ՆԳՆ ոստիկանությունից պահանջել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Գագիկ Բեգլարյանի՝ մի շարք զենքերի թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու... 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T20:46+0400
2026-09-29T20:46+0400
2026-09-29T20:46+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
զենք
գագիկ բեգլարյան
դատ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/12/27591550_0:0:1600:901_1920x0_80_0_0_08448d57affeba9fe1b30c85bdbd3751.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Կալանքի տակ գտնվող Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը դատի է տվել ՆԳՆ-ին՝ պահանջելով անվավեր ճանաչել մի շարք զենքերի թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները։ Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, Բեգլարյանի հայցադիմումն ընդունել է վարույթ։Դատական ակտից պարզ է դառնում, որ խոսքը ՆԳՆ ոստիկանության՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ ուժը կորցրած ճանաչված 9 թույլտվության մասին է։Բեգլարյանը պահանջում է անվավեր ճանաչել նաև օգոստոսի 27-ին ընդունված՝ իր բողոքները մերժելու մասին 9 որոշումները։Դատարանը որոշել է գործը քննել ընդհանուր կանոններով և ՆԳՆ ոստիկանությունից պահանջել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել վիճարկվող թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը։Գործով դատաքննությունը նշանակվել է 2027 թվականի մայիսի 4-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/12/27591550_121:0:1544:1067_1920x0_80_0_0_309d943fe2d89c611bbea71692901fe2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), զենք, գագիկ բեգլարյան, դատ
ներքին գործերի նախարարություն (նգն), զենք, գագիկ բեգլարյան, դատ
Գագիկ Բեգլարյանը դատի է տվել ՆԳՆ-ին․ վիճարկում է զենքի թույլտվությունների չեղարկումը
Դատարանը ՆԳՆ ոստիկանությունից պահանջել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Գագիկ Բեգլարյանի՝ մի շարք զենքերի թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու որոշումների հիմքում դրված վարչական վարույթի նյութերը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Կալանքի տակ գտնվող Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը դատի է տվել ՆԳՆ-ին՝ պահանջելով
անվավեր ճանաչել մի շարք զենքերի թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները։
Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, Բեգլարյանի հայցադիմումն ընդունել է վարույթ։
Դատական ակտից պարզ է դառնում, որ խոսքը ՆԳՆ ոստիկանության՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ ուժը կորցրած ճանաչված 9 թույլտվության մասին է։
Բեգլարյանը պահանջում է անվավեր ճանաչել նաև օգոստոսի 27-ին ընդունված՝ իր բողոքները մերժելու մասին 9 որոշումները։
Դատարանը որոշել է գործը քննել ընդհանուր կանոններով և ՆԳՆ ոստիկանությունից պահանջել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել վիճարկվող թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը։
Գործով դատաքննությունը նշանակվել է 2027 թվականի մայիսի 4-ին։