00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանում քննարկվել է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը

© Photo : press office of Ministry of Territorial Administration and Infrastructure of ArmeniaԵրևանում այսօր կայացել է Համատեղ համակարգման կոմիտեի (ՀՀԿ) 5-րդ նիստը
Երևանում այսօր կայացել է Համատեղ համակարգման կոմիտեի (ՀՀԿ) 5-րդ նիստը - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայկական ԱԷԿ-ում առանձին հաշվարկներ են կատարվում՝ աշխատանքը մինչև 2041 թվականը երկարացնելու հեռանկարով։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Երևանում այսօր կայացել է Համատեղ համակարգման կոմիտեի 5-րդ նիստը՝ նվիրված Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի (ՇԺԵ-2) իրականացման ընթացքին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, իսկ ռուսական կողմից՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի տնօրեն Կիրիլ Կոմարովը։
«Նիստի ընթացքում ամփոփվել են ՇԺԵ-2 ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքները, քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները, տեխնիկական լուծումները, ինչպես նաև ծրագրի հետագա իրականացմանն առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են աշխատանքների համակարգված և հետևողական իրականացումը՝ ուղղված ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգ, հուսալի և երկարաժամկետ շահագործման ապահովմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը և համատեղ աշխատանքը՝ թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումների հաջող իրականացման ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայկական ԱԷԿ-ում առանձին հաշվարկներ են կատարվում՝ աշխատանքը մինչև 2041 թվականը երկարացնելու հեռանկարով։ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նշել էր, որ այժմ ուսումնասիրվում է կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը, իսկ եթե հնարավոր է, նաև ավելի երկար ժամանակով երկարաձգելու հնարավորությունը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։
Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։
Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։
Լրահոս
0