00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եկեղեցու «բարենորոգմանը» միացած արքեպիսկոպոսը` կաթողիկոսի թեկնածո՞ւ. ի՞նչ է գրում մամուլը

© Photo : СМИՍիոն արքեպիսկոպոս Ադամյան
Սիոն արքեպիսկոպոս Ադամյան - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2026
Բաժանորդագրվել
«Հրապարակ» օրաթերթ գրում է, որ իշխանությունը Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի համար որոշակի «հող է նախապատում», ինչը կարող է հետագայում ավելի մեծ գործընթացի մաս լինել։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 5-ին Վաղարշապատում կայանալիք ավագանու նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին շնորհել Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշենք, որ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը համարվում է իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեցող հոգևորականներից մեկը և ինչպես ընդունված է ասել`10 տիրադավերից մեկն է։ Ինչպես հայտնի է, 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
«Շատերի կարծիքով ` իշխանության այս քայլը դիտարկվում է նաև որպես Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի համար որոշակի «հող նախապատրաստելու» գործընթաց, ինչը կարող է հետագայում ավելի մեծ գործընթացի մաս լինել՝ ընդհուպ նրան որպես Ամենայն հայոց կաթողիկոսի հնարավոր թեկնածու առաջադրելու համար»,–գրում է թերթը։
Հիշեցնենք` օգոստոսի 20-ի նիստում հավանության արժանացավ կառավարության գործունեության 2026-31թթ–ի ծրագիրը, որը տնտեսությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներից բացի, ներառում է նաև «Հոգևոր անվտանգություն» առանձին գլուխ, որտեղ որպես կենսական անհրաժեշտություն է ներկայացվում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բարենորոգումը»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս օգոստոսի 24–ին հայտարարել էր, որ իր հանձնարարականով Հայ առաքելական եկեղեցում առաջացած «խոր ճգնաժամի մասին» զեկույց է պատրաստվում։
Սեպտեմբերի 24–ին հրապարակվել է հակաեկեղեցական արշավի, այսպես կոչված, զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը, խմբ․)։ Զեկույցը կազմված է 74 էջից, վերնագրվել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույց։ Ինչպես նախաբանից առաջ է նշված, «զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ»։
Լրահոս
0