https://arm.sputniknews.ru/20260929/adrbejani-glkhavvor-npatakneric-e-depi-nakhijevan-ir-haghvordakcutjan-apahvovumy-iranaget-107453483.html
Ադրբեջանի գլխավոր նպատակներից է դեպի Նախիջևան իր հաղորդակցության ապահովումը. իրանագետ
Ադրբեջանի գլխավոր նպատակներից է դեպի Նախիջևան իր հաղորդակցության ապահովումը. իրանագետ
Sputnik Արմենիա
Ըստ Վարդան Ոսկանյանի` Թուրքիան և Հարավային Կովկասում նրա դաշնակից Ադրբեջանը չէին ցանկանա, որ Իրանը և Հայաստանը լրացուցիչ հաղորդակցության հնարավորություն... 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T17:38+0400
2026-09-29T17:38+0400
2026-09-29T17:38+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
թուրքիա
ադրբեջան
վարդան ոսկանյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/09/38470478_0:92:1600:993_1920x0_80_0_0_9abb6fe10f1a5d2a52d9c84933173061.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Երասխից մինչև Իրանի, Թուրքիայի և Նախիջևանի սահմանների հատման կետ Նախիջևանի տարածքով կա մեկ այլ ուղի, որը կարող է ապահովել Հայաստան – Իրան ցամաքային կապը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Այս ճանապարհը, ըստ նրա, կարող է Իրանի համար ելք դառնալ Սև ծովի տարածաշրջան, իսկ հետո` Վրաստանի միջոցով կապ ապահովել Ռուսատանի հետ։Միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանը փորձում է արտաքին առևտրի մի մասը վերաուղղել դեպի հյուսիս, քանի որ հարավային նավահանգիստների շրջափակումը սահմանափակում է երկրի՝ նավթ արտահանելու և անհրաժեշտ ապրանքներ ներմուծելու հնարավորությունները։ Այլընտրանքային ուղղություններից մեկը դառնում է Կասպից ծովը, և դրա հետ մեկտեղ աճում է Հարավային Կովկասով անցնող տրանսպորտային երթուղիների նշանակությունը՝ ներառյալ Հայաստանի հետ սահմանը և Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցությունը:Ըստ նրա` Իրանն իր հարավային հատվածներում հաճախակի հայտնվում է ամերիկյան զինված ուժերի շրջափակման մեջ։ Իրանի համար առաջնահերթ խնդիրներից մեկը շրջափակումներից դուրս գալն է։ Ընդ որում դրան հասնելու համար իրանցիները կիրառում են ե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական գործիքակազմ։Հարավային Կովկասով անցնող ճանապարհների վրա շեշտադրմամբ աճում է ծանրաբեռնվածությունը ցամաքային երթուղիների վրա։ Իրանի և Հայաստանի միջև Նորդուզ սահմանային անցակետում հերթերում կարող է լինել մինչև 1800 բեռնատար, իսկ որոշ այլ տերմինալներում մեքենաները կարող են սպասել մինչև 10–15 օր։ Փորձագետները խցանումները կապում են ոչ միայն բեռների վերաուղղման, այլև տերմինալների սահմանափակ հնարավորությունների, մաքսային ընթացակարգերի, ճանապարհների վիճակի և շինարարական աշխատանքների հետ։Ադրբեջանի դեպքում, ըստ Ոսկանյանի, ակնհայտ է, որ առաջնայինը ոչ թե Իրանին օժանդակելն է, այլ նպաստելը, որ Իրանի շուրջ օղակն ավելի սեղմվի։ Ոսկանյանի խոսքով` գործնական տիրույթում Ադրբեջանն ըստ էության միացել է բոլոր պատժամիջոցներին և Իրանի դեմ թշնամական քայլերին (ու դա՝ Իսրայելի հետ սերտ գործակցության ֆոնին-խմբ.)։ Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկն էլ մայրցամաքային Ադրբեջանից դեպի Նախիջևան իր հաղորդակցության ապահովումն է։ Եվ այդ ուղղությամբ է, որ նրանք լրացուցիչ ջանքեր են գործադրում, նաև` ճնշումներ գործադրում Հայաստանի նկատմամբ։
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/09/38470478_115:0:1538:1067_1920x0_80_0_0_3c6dd425d444c58223a5477a2f57cf4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, թուրքիա, ադրբեջան, վարդան ոսկանյան
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, թուրքիա, ադրբեջան, վարդան ոսկանյան
Ադրբեջանի գլխավոր նպատակներից է դեպի Նախիջևան իր հաղորդակցության ապահովումը. իրանագետ
Ըստ Վարդան Ոսկանյանի` Թուրքիան և Հարավային Կովկասում նրա դաշնակից Ադրբեջանը չէին ցանկանա, որ Իրանը և Հայաստանը լրացուցիչ հաղորդակցության հնարավորություն ունենային։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Երասխից մինչև Իրանի, Թուրքիայի և Նախիջևանի սահմանների հատման կետ Նախիջևանի տարածքով կա մեկ այլ ուղի, որը կարող է ապահովել Հայաստան – Իրան ցամաքային կապը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Այս ճանապարհը, ըստ նրա, կարող է Իրանի համար ելք դառնալ Սև ծովի տարածաշրջան, իսկ հետո` Վրաստանի միջոցով կապ ապահովել Ռուսատանի հետ։
Միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանը փորձում է արտաքին առևտրի մի մասը վերաուղղել դեպի հյուսիս, քանի որ հարավային նավահանգիստների շրջափակումը սահմանափակում է երկրի՝ նավթ արտահանելու և անհրաժեշտ ապրանքներ ներմուծելու հնարավորությունները։ Այլընտրանքային ուղղություններից մեկը դառնում է Կասպից ծովը, և դրա հետ մեկտեղ աճում է Հարավային Կովկասով անցնող տրանսպորտային երթուղիների նշանակությունը՝ ներառյալ Հայաստանի հետ սահմանը և Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցությունը:
«Կարծում եմ՝ եթե խոսքը տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին է, հնարավոր է Երևանից ամենակարճ ճանապարհով փաստացիորեն մինչև Երասխ և դրանից հետո ընդամենը տասը կիլոմետր այն կողմ, ցամաքային կապ հաստատել Իրանի հետ։ Մեր հարավային հարևանը լուրջ շահագրգռվածություն ունի այս առումով, և առնվազն այդ խնդիրը քննարկել են փորձագիտական մակարդակով», - ասում է Ոսկանյանը։
Ըստ նրա` Իրանն իր հարավային հատվածներում հաճախակի հայտնվում է ամերիկյան զինված ուժերի շրջափակման մեջ։ Իրանի համար առաջնահերթ խնդիրներից մեկը շրջափակումներից դուրս գալն է։ Ընդ որում դրան հասնելու համար իրանցիները կիրառում են ե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական գործիքակազմ։
Հարավային Կովկասով անցնող ճանապարհների վրա շեշտադրմամբ աճում է ծանրաբեռնվածությունը ցամաքային երթուղիների վրա։ Իրանի և Հայաստանի միջև Նորդուզ սահմանային անցակետում հերթերում կարող է լինել մինչև 1800 բեռնատար, իսկ որոշ այլ տերմինալներում մեքենաները կարող են սպասել մինչև 10–15 օր։
Փորձագետները խցանումները կապում են ոչ միայն բեռների վերաուղղման, այլև տերմինալների սահմանափակ հնարավորությունների, մաքսային ընթացակարգերի, ճանապարհների վիճակի և շինարարական աշխատանքների հետ։
«ԱՄՆ-ի` Իրանի վրա ճնշումների ավելացման ֆոնին Թեհրանն ընդլայնում է հյուսիսային հարևան Հայաստանի հետ կապերը։ Դրան միանշանակ դեմ են Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանը։ Բնականաբար այդ երկրները չէին ցանկանա, որ Իրանը և Հայաստանը լրացուցիչ հաղորդակցության հնարավորություն ստանան, այն էլ՝ Նախիջևանի տարածքով», - նշում է իրանագետը։
Ադրբեջանի դեպքում, ըստ Ոսկանյանի, ակնհայտ է, որ առաջնայինը ոչ թե Իրանին օժանդակելն է, այլ նպաստելը, որ Իրանի շուրջ օղակն ավելի սեղմվի։ Ոսկանյանի խոսքով` գործնական տիրույթում Ադրբեջանն ըստ էության միացել է բոլոր պատժամիջոցներին և Իրանի դեմ թշնամական քայլերին (ու դա՝ Իսրայելի հետ սերտ գործակցության ֆոնին-խմբ.)։ Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկն էլ մայրցամաքային Ադրբեջանից դեպի Նախիջևան իր հաղորդակցության ապահովումն է։ Եվ այդ ուղղությամբ է, որ նրանք լրացուցիչ ջանքեր են գործադրում, նաև` ճնշումներ գործադրում Հայաստանի նկատմամբ։