https://arm.sputniknews.ru/20260928/zarmanali-che-inch-en-asum-pashtvonjanery-ev-vordekvorujs-tsnvoghy-h1-vov-hamerg-cucadrelu-masin-107389446.html
Զարմանալի չէ․ ինչ են ասում պաշտոնյաները և որդեկորույս ծնողը Հ1-ով համերգ ցուցադրելու մասին
Զարմանալի չէ․ ինչ են ասում պաշտոնյաները և որդեկորույս ծնողը Հ1-ով համերգ ցուցադրելու մասին
Sputnik Արմենիա
Դավիթ Ամալյանը երգիչ Թաթային չի մեղադրում ստեղծված իրավիճակի մեջ, քանի որ կարծում էր, որ իմանալու դեպքում, չէր համաձայնի այդ օրն իր համերգի հեռարձակմանը։ 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T12:57+0400
2026-09-28T12:57+0400
2026-09-28T16:21+0400
համերգ
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
արցախյան պատերազմ
դավիթ ամալյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1333/67/13336759_1:0:1999:1124_1920x0_80_0_0_1a9d033d0de45fd1365e6fa7e8e6a03f.png
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հանրային հեռուստաընկերությունով սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, երգիչ Թաթա Սիմոնյանի Գյումրու համերգը ցուցադրելը երգիչ Դավիթ Ամալյանին չի զարմացրել։Նշենք, որ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 6–րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրել էր երգիչ Թաթայի համերգը, ինչն էլ քաղաքացիների մոտ դժգոհության և վրդովմունքի ալիք էր բարձրացրել։ Հարցին՝ իր կարծիքով՝ արդյոք որևէ մեկը պատաստխանատվության կենթարկվի այդ ամենի համար, երգիչը պնդեց՝ պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր բախտի բերմամբ գերի չեն ընկել Ադրբեջանում։ ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը այս իրողությունն անվանեց ամոթալի ու հավելեց, որ այսօրվա իշխանություններից ամեն ինչ սպասում է։Ըստ երգչուհու` 44 օրյա պատերազմի տարելիցի օրը որևէ արտիստի համերգը ցուցադրելը հարված է նաև նրա հեղինակությանը։ «Դա շատ լավ ձև է արտիստներին ոչնչացնելու, եթե դա ուղիղ եթեր չէր, ուրեմն հատուկ այդ օրն են դրել, որպեսզի «փչացնեն» Թաթային։ Սրանք ամեն ինչի ընդունակ են մարդկանց փչացնելու համար»,– հավելեց Պետրոսյանը։Sputnik Արմենիան նաև դիմել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, որ ուղղորդել է դիմել Հանրային խորհուրդ, որպեսզի այնտեղից պատասխանեն։ Բացատրել է՝ խորհուրդն է քաղաքականության համար պատասխան տալիս, իսկ ինքը գնահատական տալու իրավունք չունի ի պաշտոնե։«Փաստինֆոն» էլ զրուցել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի հետ, որը շեշտել է՝ իրավիճակի վերաբերյալ վերաբերմունքը և դիրքորոշումը նույնն է, ինչ-որ բոլոր ադեկվատ քաղաքացիներինը։ «Խորհուրդը դատարան չի։ Գնահատականներ չեմ տա, բավարարվեք այսքանով»,- ասել է Դարբինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք խորհրդում կարող է քննարկվել այս դեպքը։ Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունն արդեն ներողություն խնդրել է այդ օրը համերգը ցուցադրելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1333/67/13336759_250:0:1749:1124_1920x0_80_0_0_886ffed12fa518ab945f422c40e45f5a.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համերգ, հայաստանի հանրային հեռուստաընկերություն, արցախյան պատերազմ, դավիթ ամալյան
համերգ, հայաստանի հանրային հեռուստաընկերություն, արցախյան պատերազմ, դավիթ ամալյան
Զարմանալի չէ․ ինչ են ասում պաշտոնյաները և որդեկորույս ծնողը Հ1-ով համերգ ցուցադրելու մասին
12:57 28.09.2026 (Թարմացված է: 16:21 28.09.2026) Դավիթ Ամալյանը երգիչ Թաթային չի մեղադրում ստեղծված իրավիճակի մեջ, քանի որ կարծում էր, որ իմանալու դեպքում, չէր համաձայնի այդ օրն իր համերգի հեռարձակմանը։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հանրային հեռուստաընկերությունով սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, երգիչ Թաթա Սիմոնյանի Գյումրու համերգը ցուցադրելը երգիչ Դավիթ Ամալյանին չի զարմացրել։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 6–րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրել էր երգիչ Թաթայի համերգը, ինչն էլ քաղաքացիների մոտ դժգոհության և վրդովմունքի ալիք էր բարձրացրել։
«Ոչ մի զարմանալու բան չկա, ոչ մի բանից մի զարմացեք։ Ժողովուրդ ջան, մինչև Նիկոլը չգնա զարմանալու, ոչինչ չունեք։ Ես ինքս դեմ եմ սուգ անելուն, բայց այդ օրը հատուկ դնել համերգ․․․ Ես Թաթայի դեմ ոչ մի բան չունեմ, ես ինձ էլ թույլ էլ չեմ տա Թաթայի մասին բան ասեմ։ Ի վերջո, Թաթան հեչ կապ չունի, որովհետև եթե Թաթային հարցնեին` համերգը դնենք էդ օրը, թե չէ, ինքն էլ հիշեր, որ տենց օր է, հաստատ կասեր` չէ։ Ուղղակի Պետրոսի (խոսքը Պետրոս Ղազարյանի մասին է -խմբ․) և մնացածների վրա չեմ զարմանում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ամալյանը, ում որդին այդ պատերազմում զոհվել է։
Հարցին՝ իր կարծիքով՝ արդյոք որևէ մեկը պատաստխանատվության կենթարկվի այդ ամենի համար, երգիչը պնդեց՝ պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր բախտի բերմամբ գերի չեն ընկել Ադրբեջանում։
ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը այս իրողությունն անվանեց ամոթալի ու հավելեց, որ այսօրվա իշխանություններից ամեն ինչ սպասում է։
«Ամոթ, բայց ամոթ ո՞ւմ ենք ասում։ Հ1–ի Հայաստանը նայեք մի հատ և իրականությունը նայեք։ Ո՞ւմ ենք ասում` Հ1-ի Հայաստան ներկայացնողների՞ն, թե՞ մեծացող և ավաղ գնալով մեծացող Եռաբլուրին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Ըստ երգչուհու` 44 օրյա պատերազմի տարելիցի օրը որևէ արտիստի համերգը ցուցադրելը հարված է նաև նրա հեղինակությանը։
«Դա շատ լավ ձև է արտիստներին ոչնչացնելու, եթե դա ուղիղ եթեր չէր, ուրեմն հատուկ այդ օրն են դրել, որպեսզի «փչացնեն» Թաթային։ Սրանք ամեն ինչի ընդունակ են մարդկանց փչացնելու համար»,– հավելեց Պետրոսյանը։
Sputnik Արմենիան նաև դիմել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, որ ուղղորդել է դիմել Հանրային խորհուրդ, որպեսզի այնտեղից պատասխանեն։ Բացատրել է՝ խորհուրդն է քաղաքականության համար պատասխան տալիս, իսկ ինքը գնահատական տալու իրավունք չունի ի պաշտոնե։
«Փաստինֆոն» էլ զրուցել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի հետ, որը շեշտել է՝ իրավիճակի վերաբերյալ վերաբերմունքը և դիրքորոշումը նույնն է, ինչ-որ բոլոր ադեկվատ քաղաքացիներինը։
«Խորհուրդը դատարան չի։ Գնահատականներ չեմ տա, բավարարվեք այսքանով»,- ասել է Դարբինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք խորհրդում կարող է քննարկվել այս դեպքը։
Հիշեցնենք, որ
Հանրային հեռուստաընկերությունն արդեն ներողություն խնդրել է այդ օրը համերգը ցուցադրելու համար։