00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վաղը պատերազմ էր. ապրելու իրավունքը՝ որպես կեղծ «խաղաղության» գին

© AP Photo / Mark SchiefelbeinՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2026
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է` խաղաղությունը չի կարող կառուցվել հայոց պատմությունը կեղծելու, էթնիկ զտումների, ատելության և Հայաստանի նկատմամբ պահանջների վրա։
2020 թվականի սեպտեմբերի 27-ը հայերի համար հանուն հայրենիքի մղված հերթական պայքարի ևս մեկ ամսաթիվ չէ։ Այս ամսաթիվը ոչ միայն տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ տեկտոնիկ տեղաշարժերի սկիզբ դարձավ, այլև այս պատերազմի իրական պատճառների ըմբռնման նախադրյալ։
Անկեղծ կլինենք, եթե ասենք` վերջին 130 տարվա ընթացքում հայրենի հողում ապրելու հայ ժողովրդի իրավունքի դեմ ագրեսիան դարձավ տարածաշրջանի բնիկ բնակիչների՝ հայերի և այսպես կոչված «Մեծ Թուրան» հայեցակարգի համաձայն 20-րդ դարի սկզբին եվրոպացի քաղտեխնոլոգների կողմից արհեստականորեն ստեղծված կոնգլոմերատի միջև հարաբերությունների լեյտմոտիվը։
Չեմ անդրադառնա պատերազմի խիստ կասկածելի ընթացքին՝ մարտավարության, ռազմավարության, դինամիկայի և այն ուղեկցող աշխարհաքաղաքական շրջադարձերի տեսանկյունից։
«Իրական Հայաստանն» ընդդեմ իսկական Հայաստանի
Կցանկանայի կենտրոնանալ պատերազմի ընթացքում ի հայտ եկած ակնհայտ փաստերի վրա, հատկապես երբ պատերազմն այլ ձև ստացավ՝ դառնալով հայկական պետականության, ազգային և հոգևոր սկիզբը խաթարելու փորձերի դանդաղ գործընթաց։
Բայց նախ նշենք, որ պատերազմը, տեղի հայ բնակչության սիստեմատիկ կոտորածն ու հազարամյակներով հայերով բնակեցված տարածքներն էթնիկ զտման ենթարկելը ամենևին էլ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառ չէին։
Հայ-ադրբեջանական հակամարտությունը թուրքական էքսպանսիոնիզմի հետևանք է, որի նպատակն է «մաքրել» հայկական, բնիկ, բայց թուրքերի համար «օտար» էթնոքաղաքական տարրը։
Ե՛վ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, և՛ 20-րդ դարի սկզբին Արցախում հայ բնակչության լիակատար ոչնչացման փորձերը, և՛ Նախիջևանում հայ բնակչության «սպիտակ ցեղասպանությունը» «Մեծ Թուրան» հայեցակարգի իրականացման համար Հարավային Կովկասի տարածաշրջանում և ժամանակակից Թուրքիայի տարածքում «ստերիլ» տարածք ձևավորելու քաղաքականության հետևանք էր։
Սա փաստ է։ Եվ այս փաստը հաստատվում է հայերի բացակայությամբ Նախիջևանում, Արցախում և Արևմտյան Հայաստանի հողերում, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի տարածքում։
Հայաստանի էներգետիկ ինքնիշխանությունը, կամ անկախությունը «կլանելու» հաջորդ փուլը
«Հարավային Կովկասն առանց հայերի» հայեցակարգի առաջխաղացման թեզը հաստատող փաստ կարելի է համարել նաև հազարամյակների պատմություն ունեցող հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը կամ յուրացումը։
Արցախում գտնվող Դադիվանքի և Գանձասարի պատմությունը վերաշարադրելու փորձերը, Նախիջևանում ավելի քան 10 հազար հայկական խաչքարերի ոչնչացումը, Ստեփանակերտում քրիստոնեական վանական համալիրի ոչնչացումը, Շուշիի հայկական Կանաչ ժամի ոչնչացումը և Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմը մեկ գործընթացի մաս են։
Եվ որպես հակահայկական վակխանալիայի շարունակություն` Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հայկական տարածքը «Արևմտյան Ադրբեջան» հայտարարելը ցույց է տալիս, որ 2020 թվականի պատերազմը տարածաշրջանը հայաթափելու փորձերի ընդամենը հերթական փուլն էր։
Այսինքն` այսօր ամբողջ պատասխանատվությամբ կարող ենք փաստել` նույնիսկ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան տնտեսական կապերի հաստատման պայմաններում և ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո (ի դեպ, Ադրբեջանի անմիջական շանտաժի արդյունքում) «խաղաղության պայմանագիր» բարձրագոչ անվանումով «թուղթ» կստորագրվի, բայց այդ «խաղաղության» գինը շատ ավելի էժան կլինի, քան այն թուղթը, որի տակ կստորագրեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։
Խաղաղությունը չի կարող կառուցվել հայոց պատմությունը կեղծելու, էթնիկ զտումների, հայերի նկատմամբ ատելության և ՀՀ-ի նկատմամբ առկա պահանջների վրա։ Սա խաղաղություն չէ, այլ ընդամենը ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը հայաթափելու հերթական փուլ։
Եվ որքան շուտ Հայաստանում գերիշխի իրականության համարժեք ընկալումը, այնքան շուտ իրական ճանապարհ կհարթվի դեպի իրական խաղաղություն։
Կյանքի ճանապա՞րհ, թե՞ «խաղաղության փակուղի»․ Տիգրանաշե՞ն, թե՞ «Քյարքի»
Լրահոս
0