https://arm.sputniknews.ru/20260928/taterakan-lvori-paratvoni-shrjanakum-rusakan-tatrvoni-orer-kanckacven-107403500.html
«Թատերական Լոռի» փառատոնի շրջանակում Ռուսական թատրոնի օրեր կանցկացվեն
«Թատերական Լոռի» փառատոնի շրջանակում Ռուսական թատրոնի օրեր կանցկացվեն
Sputnik Արմենիա
Փառատոնային ծրագիրը բացվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի ռեժիսոր Ժիրայր Դադասյանի «Ինչպես նկարել թռչուն» բեմադրությամբ: 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T16:31+0400
2026-09-28T16:31+0400
2026-09-28T16:31+0400
հայաստան
թատրոն
լոռի
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107391913_0:67:1280:787_1920x0_80_0_0_97ca1c636c96434bb3d92a9d6f2a8400.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզում անցկացվող ավանդական միջազգային փառատոնի շրջանակում Ռուսական թատրոնի օրեր կանցկացվեն։ Այս մասին հայտնում է Երևանում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը:Այս տարի 5 թատրոններ կներկայացնեն 10 ներկայացում։ Ծրագրի անցկացմանն ավանդաբար աջակցում է «Ռուսական աշխարհ» հիմնադրամը։«Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում այստեղ՝ լեռնային Ալավերդի է այցելել 65 ռուսական թատրոն։ Անչափ շնորհակալ ենք Հրաչյա Պապինյանին միջմշակութային երկխոսության մեջ անձնական ներդրման համար», - բացման ժամանակ ասել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:Նա կարևորել է Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավար և փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանի առանձնահատուկ դերը մշակութային կապերի զարգացման գործում և հուշանվեր հանձնել նրան։Մամուլի ծառայությունից նշել են, որ այս տարի «Թատերական Լոռի»-ին մասնակցում է 20 թատրոն: Իրենց բեմադրություններով կներկայանան կոլեկտիվներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից և Սերբիայից: Ծրագրում դրամատիկական, կամերային, տիկնիկային, մանկական և երիտասարդական ներկայացումներ են ներառված:Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 15-ը և կեզրափակվի Վանաձորում՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի «Պեպո» ներկայացմամբ։ Նշենք, որ փառատոնի այս տարվա ծրագիրը նվիրված է մեծ դերասան Պետրոս Ադամյանի 170-ամյակին։
https://arm.sputniknews.ru/20260921/hajastany-mvoskvajum-kmasnakci-tshatshanchapajl-hreshtak-xxiii-mijazgajin-kinvoparatvonin-107122926.html
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107391913_72:0:1209:853_1920x0_80_0_0_1ebd690f66cc09b2627f1903236726f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թատրոն, լոռի, ռուսաստան
հայաստան, թատրոն, լոռի, ռուսաստան
«Թատերական Լոռի» փառատոնի շրջանակում Ռուսական թատրոնի օրեր կանցկացվեն
Փառատոնային ծրագիրը բացվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի ռեժիսոր Ժիրայր Դադասյանի «Ինչպես նկարել թռչուն» բեմադրությամբ:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզում անցկացվող ավանդական միջազգային փառատոնի շրջանակում Ռուսական թատրոնի օրեր կանցկացվեն։ Այս մասին հայտնում է Երևանում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը:
«Ալավերդու թատրոնում մեկնարկել է «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը, որն ունի 47 տարվա պատմություն: Փառատոնի շրջանակում կանցկացվեն «Ռուսական թատրոնի օրեր», որը 2012 թվականից իրականացվող ծրագիր է և միավորում է տարբեր երկրների ռուսալեզու թատերական խմբերին», - ասված է հաղորդագրության մեջ:
Այս տարի 5 թատրոններ կներկայացնեն 10 ներկայացում։ Ծրագրի անցկացմանն ավանդաբար աջակցում է «Ռուսական աշխարհ» հիմնադրամը։
«Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում այստեղ՝ լեռնային Ալավերդի է այցելել 65 ռուսական թատրոն։ Անչափ շնորհակալ ենք Հրաչյա Պապինյանին միջմշակութային երկխոսության մեջ անձնական ներդրման համար», - բացման ժամանակ ասել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:
Նա կարևորել է Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավար և փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանի առանձնահատուկ դերը մշակութային կապերի զարգացման գործում և հուշանվեր հանձնել նրան։
Մամուլի ծառայությունից նշել են, որ այս տարի «Թատերական Լոռի»-ին մասնակցում է 20 թատրոն: Իրենց բեմադրություններով կներկայանան կոլեկտիվներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից և Սերբիայից: Ծրագրում դրամատիկական, կամերային, տիկնիկային, մանկական և երիտասարդական ներկայացումներ են ներառված:
Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 15-ը և կեզրափակվի Վանաձորում՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի «Պեպո» ներկայացմամբ։ Նշենք, որ փառատոնի այս տարվա ծրագիրը նվիրված է մեծ դերասան Պետրոս Ադամյանի 170-ամյակին։