00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ զինված ուժերը գիշերը Ուկրաինայի շահերը սպասարկող մի շարք օբյեկտներ է խոցել. ՊՆ

© Sputnik / Наталья СеливерстоваՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2026
ՌԴ ՊՆ
Բաժանորդագրվել
Ռուսական զորքը հարձակումների ժամանակ անօդաչուներ է օգտագործել։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և հաղորդակցման կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այսօր գիշերը Ռուսաստանի զինված ուժերը շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար օգտագործվող լոգիստիկ և հաղորդակցման կենտրոններին, նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին և նավերին», – ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Հարվածների հետևանքով խոցվել են`
Կիևում՝
«ՈւկրՏելեկոմ» ընկերության տվյալների մշակման կենտրոնը, որը հանդիսանում էր ֆիքսված և բջջային կապի ծառայություններ մատուցող, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին գերարագ ինտերնետով ապահովող ամենախոշոր ընկերությունը։
«ԴրիմԼայն» ընկերության տվյալների մշակման կենտրոնը, որը Ուկրաինայի զինված ուժերի համար գերարագ ինտերնետ մատակարարող, ինչպես նաև հետախուզական տվյալների պահման ամենամեծ ընկերությունն է։
Ուկրաինական զինված ուժերի շահերը սպասարկող վառելիքային ենթակառուցվածքի օբյեկտներ։
Վասիլկովի (Կիևի մարզ) ռազմական օդանավակայանում խոցվել են ենթակառուցվածքներ և օբյեկտներ։
Օդեսայում`
«Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը, որն ապահովում էր ռազմական բեռների պահեստավորումը։ «Չեռնոմորսկ» նավահանգստում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ռազմական գույքով ու երկակի նշանակության բեռներով բեռնանավը։
«Իզմայիլ» նավահանգստում` «Դունայսուդոսերվիս» գործարանի ենթակառուցվածքը։ Խոշոր նավաշինական և նավանորոգման ձեռնարկությունը, որն իրականացնում է լողացող միջոցների վերականգնումն ու արդիականացնումը, պարեկային նավերի տեխսպասարկումն ու վերազինումը։
Գործարանի տարածքում խոցվել է նաև Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայության ստորաբաժանման մշտական ​​տեղակայման կետը։
Բացի այդ, ծովով անցման հատվածում` Օդեսայի նավահանգիստ ռազմական բեռներ տեղափոխող բեռնանավը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0