00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կքննարկվեն հնարավոր տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակը` հերոսի հեռացված նկարի մասին

© Photo : official site of the MoD of RAԱլբերտ Հովհաննիսյան
Ալբերտ Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2026
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 22–ին մի քանի երիտասարդներ այցելել են զբոսայգի՝ հերոսի պատկերի մոտ ծաղիկներ խոնարհելու, սակայն նկատել են, որ այն պատից ամբողջությամբ հեռացված է։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հանդիպել է 44–օրյա պատերազմի խորհրդանիշ դարձած հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ` քննարկելու օրերս Երևանի «Հաղթանակ» զբոսայգու պատից անհետացած որմնանկարի ճակատագիրը։ Այդ մասին Ազարյանը տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցերը՝ անդրադառնալով նաև այն կոնցեպտուալ մոտեցումներին, որոնց միջոցով լավագույնս կարող ենք պահպանել հերոսի հիշատակը»,– գրել է Ազարյանը։
Նա տեղեկացրել է, որ հարցը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է։
«Առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները, և այս հարցը կստանա արժանի ու լավագույն լուծումը՝ առաջին հերթին հաշվի առնելով Ալբերտի հիշատակի նկատմամբ մեր հարգանքը և հանրային ընկալումը։ Փա՛ռք մեր բոլոր նահատակներին»,– գրել է քաղաքապետի խոսնակը։
Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով ցուցանակն անհետացել է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից
Ի դեպ, Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը նույնպես «Ֆեյսբուքում» գրառում էր կատարել` հաստատելով, որ հանդիպել է Ջուլիետա Ազարյանի հետ, որից ստացել է անհրաժեշտ պարզաբանումներ։
«Ունեցանք կառուցողական զրույց։ Քննարկեցինք նաև նկարի ձևաչափի հետ կապված հարցը։ Հավանաբար հարցը քննարկվելուց հետո համապատասխան որոշում կկայացվի։ Հանդիպման ընթացքում կարևոր էր նաև խնդրի վերաբերյալ հստակ պատկերացում ստանալ և հետագա քայլերի մասին տեղեկանալ։ Քննարկման վերջնական պատասխանը ստանալուց հետո կտեղեկացնեմ մամուլին և մտահոգ հայրենակիցներին։ Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարի վերականգնումը»,– ընդգծել է նա։
Հիշեցնենք` մամուլը գրել էր, որ սեպտեմբերի 22–ին մի քանի երիտասարդներ այցելել են Երևանի «Հաղթանակ» զբոսայգի` ծաղիկներ խոնարհելու Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկար/լուսանկարպատի մոտ, սակայն տեսել են, որ այն պատից ամբողջությամբ հեռացված է (ենթադրվում է, որ ջնջվել է սեպտեմբերի 21-ին)։
Դրանից անմիջապես հետո Երևանի քաղաքապետարանը պաշտոնական պարզաբանում տարածեց` վստահեցնելով, որ պատկերը միտումնավոր չի հեռացվել. զբոսայգու գլխավոր մուտքի հարակից պատերը ավելի քան 30 տարի չեն վերանորոգվել, սալիկները թուլացել ու թափվել են, և Ազատության պողոտայի բարեկարգման շրջանակում պատերի ամբողջ մակերեսը ենթարկվել է ավազաշիթային մաքրման։
Հիշեցնենք` 20-ամյա Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, հետմահու պարգևատրվել էր Արցախի «Արիության համար» մեդալով, նրան հետմահու շնորհվել էր նաև Արցախի հերոս բարձրագույն կոչումը:
Լրահոս
0