https://arm.sputniknews.ru/20260928/inch-risker-e-parunakum-hajastani-hamar-trampi-ughin-akademikvosi-kartsiqy-107415292.html
Ի՞նչ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար «Թրամփի ուղին»․ ակադեմիկոսի կարծիքը
Ի՞նչ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար «Թրամփի ուղին»․ ակադեմիկոսի կարծիքը
Sputnik Արմենիա
Ակադեմիկոսի կարծիքով՝ տրանսպորտային նախագծերը պետք է գնահատել ոչ միայն ըստ դրանց տարանցիկ ներուժի, այլև ըստ Հայաստանի տնտեսության համար երկարաժամկետ... 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T20:31+0400
2026-09-28T20:31+0400
2026-09-28T20:31+0400
թրամփի ուղի (tripp)
հայաստան
ադրբեջան
թուրքիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107410083_0:73:1601:973_1920x0_80_0_0_5142881495d902290098a74534a7516e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. «Թրամփի ուղի» նախագծի իրականացման դեպքում Հայաստանը կարող է բախվել Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գևորգ Պողոսյանը «Հարավային Կովկասի տրանսպորտային–լոգիստիկ ցանցերի զարգացման հեռանկարները» միջազգային փորձագիտական համաժողովի ընթացքում։Նրա խոսքով՝ նոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումը չի բացառում Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական ազդեցության ուժեղացումը։Պողոսյանը հիշեցրել է, որ Թուրքիայի աճող տնտեսական ներկայության հետևանքները նախկինում զգացել է Վրաստանը, հատկապես նրա սահմանամերձ շրջանները։ Նմանատիպ ռիսկեր, ըստ ակադեմիկոսի, կարող են առաջանալ նաև Հայաստանի համար TRIPP-ի իրականացման դեպքում, որը կդառնա «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային ուղղության մասը։Նրա խոսքով՝ տրանսպորտային առաջնահերթություններն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն հնարավոր տնտեսական օգուտը, այլև հետևանքները ազգային տնտեսության համար։Պողոսյանը Հայաստանի համար առավել հեռանկարային է համարում է «Հյուսիս-Հարավ» երթուղու զարգացումը։ Նրա կարծիքով՝ հենց այս ուղղության վրա պետք է ավելի շատ ռեսուրսներ և ջանքեր ներդնել, քանի որ այն բխում է երկրի շահերից և համադրելի ռիսկեր չի պարունակում։Պողոսյանը նաև գտնում է, որ «Հյուսիս-Հարավ» երթուղու լիարժեք զարգացման տնտեսական արդյունքը Հայաստանի համար կարող է ավելի բարձր լինել, քան «Արևելք-Արևմուտք» ուղղության դեպքում։ Վերջինս, նրա գնահատմամբ, ավելի շատ բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից։
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107410083_0:0:1601:1201_1920x0_80_0_0_ea315d0842865e0cf32d939cbff5b1c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, թուրքիա
թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, թուրքիա
Ի՞նչ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար «Թրամփի ուղին»․ ակադեմիկոսի կարծիքը
Ակադեմիկոսի կարծիքով՝ տրանսպորտային նախագծերը պետք է գնահատել ոչ միայն ըստ դրանց տարանցիկ ներուժի, այլև ըստ Հայաստանի տնտեսության համար երկարաժամկետ հետևանքների։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. «Թրամփի ուղի» նախագծի իրականացման դեպքում Հայաստանը կարող է բախվել Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գևորգ Պողոսյանը «Հարավային Կովկասի տրանսպորտային–լոգիստիկ ցանցերի զարգացման հեռանկարները» միջազգային փորձագիտական համաժողովի ընթացքում։
Նրա խոսքով՝ նոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումը չի բացառում Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական ազդեցության ուժեղացումը։
Պողոսյանը հիշեցրել է, որ Թուրքիայի աճող տնտեսական ներկայության հետևանքները նախկինում զգացել է Վրաստանը, հատկապես նրա սահմանամերձ շրջանները։ Նմանատիպ ռիսկեր, ըստ ակադեմիկոսի, կարող են առաջանալ նաև Հայաստանի համար TRIPP-ի իրականացման դեպքում, որը կդառնա «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային ուղղության մասը։
«Որոշակի ռիսկեր և մտավախություններ կան «Արևմուտք-Արևելք» ուղեգծի միջանցքների վերաբերյալ, որոնք բացակայում են «Հյուսիս-Հարավ» երթուղիների դեպքում»,-ասել է Պողոսյանը։
Նրա խոսքով՝ տրանսպորտային առաջնահերթություններն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն հնարավոր տնտեսական օգուտը, այլև հետևանքները ազգային տնտեսության համար։
Պողոսյանը Հայաստանի համար առավել հեռանկարային է համարում է «Հյուսիս-Հարավ» երթուղու զարգացումը։ Նրա կարծիքով՝ հենց այս ուղղության վրա պետք է ավելի շատ ռեսուրսներ և ջանքեր ներդնել, քանի որ այն բխում է երկրի շահերից և համադրելի ռիսկեր չի պարունակում։
Պողոսյանը նաև գտնում է, որ «Հյուսիս-Հարավ» երթուղու լիարժեք զարգացման տնտեսական արդյունքը Հայաստանի համար կարող է ավելի բարձր լինել, քան «Արևելք-Արևմուտք» ուղղության դեպքում։ Վերջինս, նրա գնահատմամբ, ավելի շատ բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից։