https://arm.sputniknews.ru/20260927/sevani-amenalajn-hatvatsy-lvoghalvov-ancats-hvovhannes-gabrieljany-nvor-rekvordi-masin-e-mtatsum-107310994.html
Սևանի ամենաերկար հատվածը լողալով անցած Հովհաննես Գաբրիելյանը նոր ռեկորդի մասին է մտածում
Սևանի ամենաերկար հատվածը լողալով անցած Հովհաննես Գաբրիելյանը նոր ռեկորդի մասին է մտածում
Sputnik Արմենիա
Հովհաննես Գաբրիելյանը Սևանա լճում անցկացրել է 35 ժամ, լողացել 76 կմ ու դարձել առաջին մարդը, որ կարողացել է հաղթահարել այդ հեռավորությունը։ 27.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-27T16:18+0400
2026-09-27T16:18+0400
2026-09-27T16:23+0400
հովհաննես գաբրիելյան
սևանա լիճ
ռեկորդ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1a/107342111_8:0:1914:1072_1920x0_80_0_0_3b00afaace27885a2c77f15b3bb74c8b.jpg
Անհավանական թվացող ռեկորդ սահմանելուց հետո Հովհաննես Գաբրիելյանն արդեն կազդուրվել է, բնականոն կյանքով է ապրում, աշխատանքի է գնում։ Նա իր ռեկորդին պատրաստվելու և առաջիկա ծրագրերին մասին պատմեց Sputnik Արմենիային։Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ անցել է Սևանա լիճը՝ լողալով 74 կմ: «Մարաթոնի» մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ 19:45–ին, Ծովակ գյուղի ափից։ Շուրջ 36 ժամ ջրում անցկացնելով՝ նա հաջորդ օրն առավոտյան 6-ին հասել էր Ծովագյուղի Փիրուզե լողափ։Լճի ամենալայն հատվածը լողալով անցնելուց հետո մի քանի օր է պետք եղել վերականգնվելու համար։ Առաջին օրը դժվարացել է անգամ խոսել ու քայլել, բայց իր որոշման համար ոչ մի վայրկյան չի զղջում։ Հիմա վստահ է` մի քիչ վերականգնվի` նույն տարածությունը նորից ու ավելի արագ կլողա։Նա ռեկորդը կարողացավ սահմանել միայն երրորդ անգամից։ 2025–ին լողալով անցել էր 68 կմ, այս տարվա հուլիսին էլ հաղթահարել էր միայն 33 կմ–ը։ Երկու դեպքում էլ լողը դադարեցրել էր եղանակային պայմանների պատճառով։ Այս անգամ վստահ էր մտել ջուրը. եղանակը նրա կողմից էր։Հովհաննեսը պրոֆեսիոնալ լողորդ չէ, բայց ամեն օր գնում է լողավազան։ Չի հիշում իր կյանքում գեթ մեկ օր, որ սպորտով զբաղված չլինի։ Տարիներ առաջ լողալով անցել է Նևա և Կիրգիժ գետերի որոշ հատվածներ։ Մասնակցել է տարբեր մարաթոնների։ Բայց Սևանը հաղթահարելու համար երկար է չարչարվել։Մի ռեկորդը դեռ նոր սահմանած Հովհաննեսն արդեն մյուսի մասին է մտածում։Ուզում է Վանա լիճն էլ անցնել երկայնքով ու նոր ռեկորդ սահմանել։Մանրամասները` տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1a/107342111_246:0:1675:1072_1920x0_80_0_0_fe443a3a51101782f53c2c77638bafdc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովհաննես գաբրիելյան, սևանա լիճ, ռեկորդ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հովհաննես գաբրիելյան, սևանա լիճ, ռեկորդ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Սևանի ամենաերկար հատվածը լողալով անցած Հովհաննես Գաբրիելյանը նոր ռեկորդի մասին է մտածում
16:18 27.09.2026 (Թարմացված է: 16:23 27.09.2026) Հովհաննես Գաբրիելյանը Սևանա լճում անցկացրել է 35 ժամ, լողացել 76 կմ ու դարձել առաջին մարդը, որ կարողացել է հաղթահարել այդ հեռավորությունը։
Անհավանական թվացող ռեկորդ սահմանելուց հետո Հովհաննես Գաբրիելյանն արդեն կազդուրվել է, բնականոն կյանքով է ապրում, աշխատանքի է գնում։ Նա իր ռեկորդին պատրաստվելու և առաջիկա ծրագրերին մասին պատմեց
Sputnik Արմենիային։
Սեպտեմբերի 14-ին
հայտնի դարձավ, որ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ անցել է Սևանա լիճը՝ լողալով 74 կմ: «Մարաթոնի» մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ 19:45–ին, Ծովակ գյուղի ափից։ Շուրջ 36 ժամ ջրում անցկացնելով՝ նա հաջորդ օրն առավոտյան 6-ին հասել էր Ծովագյուղի Փիրուզե լողափ։
Լճի ամենալայն հատվածը լողալով անցնելուց հետո մի քանի օր է պետք եղել վերականգնվելու համար։ Առաջին օրը դժվարացել է անգամ խոսել ու քայլել, բայց իր որոշման համար ոչ մի վայրկյան չի զղջում։ Հիմա վստահ է` մի քիչ վերականգնվի` նույն տարածությունը նորից ու ավելի արագ կլողա։
«Առաջին կիլոմետրերը շատ դժվար էին, դժվար էր սկսել ու հստակ իմանալ, որ մինիմում 1 օր ջրում ես լինելու, դիմացդ էլ դեռ 74 կմ կա։ Ես գիտեի, որ շատ երկար կարող եմ լողալ, վստահ էի իմ ուժերի վրա, քանի որ պարապել էի, ամեն ինչ ինձ ծանոթ էր, հոգեբանական պատնեշը հաղթահարել էի։ Ես գիտեի` ինչ է սպասվում, մնում էր` եղանակը իմ կողմից լիներ», – պատմեց Հովհաննեսը։
Նա ռեկորդը կարողացավ սահմանել միայն երրորդ անգամից։ 2025–ին լողալով անցել էր 68 կմ, այս տարվա հուլիսին էլ հաղթահարել էր միայն 33 կմ–ը։ Երկու դեպքում էլ լողը դադարեցրել էր եղանակային պայմանների պատճառով։ Այս անգամ վստահ էր մտել ջուրը. եղանակը նրա կողմից էր։
Հովհաննեսը պրոֆեսիոնալ լողորդ չէ, բայց ամեն օր գնում է լողավազան։ Չի հիշում իր կյանքում գեթ մեկ օր, որ սպորտով զբաղված չլինի։ Տարիներ առաջ լողալով անցել է Նևա և Կիրգիժ գետերի որոշ հատվածներ։ Մասնակցել է տարբեր մարաթոնների։ Բայց Սևանը հաղթահարելու համար երկար է չարչարվել։
Մի ռեկորդը դեռ նոր սահմանած Հովհաննեսն արդեն մյուսի մասին է մտածում։
Ուզում է Վանա լիճն էլ անցնել երկայնքով ու նոր ռեկորդ սահմանել։
Մանրամասները` տեսանյութում։