https://arm.sputniknews.ru/20260927/razmaparer-u-qajlert-depi-erablur-44-orja-paterazmi-tarelici-kapakcutjamb-107372858.html
Ռազմապարեր ու քայլերթ դեպի Եռաբլուր՝ 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ
Ռազմապարեր ու քայլերթ դեպի Եռաբլուր՝ 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ
Sputnik Արմենիա
Ակցիան մեկնարկեց Գարեգին Նժդեհի արձանի մոտ ազգային-հայրենասիրական պարերի կատարումով։ 27.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-27T19:53+0400
2026-09-27T19:53+0400
2026-09-27T19:58+0400
քայլերթ
եռաբլուր պանթեոն
արցախյան պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107372668_0:275:1255:980_1920x0_80_0_0_56453c47316b314814319bc48f3fcf0a.png
Երևանում մեկնարկել է հիշատակի ակցիա՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին։«44 քայլ դեպի վեր» նախաձեռնությունը «Կարին» ազգային համույթի հետ համատեղ կազմակերպել է միջոցառում:Ակցիան մեկնարկեց Գարեգին Նժդեհի արձանի մոտ ազգային-հայրենասիրական պարերի կատարումով, այնուհետև մասնակիցները երթով շարժվեցին դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ Ավելի ուշ ՀՀ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է 3833 զոհի մասին։ 2026 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում հայտարարեց, որ 2020 թ–ի 44–օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը 4800 զոհ է ունեցել։ Հաջորդ օրը նախագահականից հայտնեցին, որ դա վրիպակ է, ու զոհերի թիվը 3755։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Քայլերթ դեպի Եռաբլուր
Sputnik Արմենիա
Քայլերթ դեպի Եռաբլուր
2026-09-27T19:53+0400
true
PT1M44S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107372668_0:157:1255:1098_1920x0_80_0_0_c67823980b712e911e13af82a67e05e3.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քայլերթ, եռաբլուր պանթեոն, արցախյան պատերազմ, видео
քայլերթ, եռաբլուր պանթեոն, արցախյան պատերազմ, видео
Ռազմապարեր ու քայլերթ դեպի Եռաբլուր՝ 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ
19:53 27.09.2026 (Թարմացված է: 19:58 27.09.2026) Ակցիան մեկնարկեց Գարեգին Նժդեհի արձանի մոտ ազգային-հայրենասիրական պարերի կատարումով։
Երևանում մեկնարկել է հիշատակի ակցիա՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին։
«44 քայլ դեպի վեր» նախաձեռնությունը «Կարին» ազգային համույթի հետ համատեղ կազմակերպել է միջոցառում:
Ակցիան մեկնարկեց Գարեգին Նժդեհի արձանի մոտ ազգային-հայրենասիրական պարերի կատարումով, այնուհետև մասնակիցները երթով շարժվեցին դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ 2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ Ավելի ուշ ՀՀ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է 3833 զոհի մասին։ 2026 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում հայտարարեց, որ 2020 թ–ի 44–օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը 4800 զոհ է ունեցել։ Հաջորդ օրը նախագահականից հայտնեցին, որ դա վրիպակ է, ու զոհերի թիվը 3755։