https://arm.sputniknews.ru/20260927/mer-erkrum-eli-tirum-e-nerqin-tshnamanqn-u-paraktvatsutjuny-tsarukjani-ugherdzy-qkh-ic-107360891.html
Մեր երկրում էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը․ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից
Մեր երկրում էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը․ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից
Sputnik Արմենիա
ԲՀԿ առաջնորդը հիշեցրել է, որ իր կյանքը մինչև 2020 թ․ 44-օրյա պատերազմը և դրանից հետո ամբողջությամբ փոխվել է։ 27.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-27T13:49+0400
2026-09-27T13:49+0400
2026-09-27T13:49+0400
արցախյան պատերազմ
գագիկ ծառուկյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/0c/103409898_462:237:2047:1129_1920x0_80_0_0_5e5de1b1fee5ff5aaf6e2a2c2743572d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Պատերազմից վեց տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է։ Դա շատ լավ է, բայց մեր երկրում էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը, ու դա շատ մտահոգիչ է։ Այդ մասին նշված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից արված ուղերձում, որտեղ նա անդրադարձել է 44-օրյա պատերազմի տարելիցին։Նա հիշեցրել է, որ իր կյանքը մինչև 2020 թ․ 44-օրյա պատերազմը և դրանից հետո ամբողջությամբ փոխվել է՝ ինչպես շատերի մոտ։ Այդ օրերին նա անազատության մեջ է եղել՝ զրկված ռազմի դաշտում տեղի ունեցողի մասին իրական ինֆորմացիայից։ Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ Ավելի ուշ ՀՀ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է 3833 զոհի մասին։ 2026 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում հայտարարեց, որ 2020 թ–ի 44–օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը 4800 զոհ է ունեցել։ Հաջորդ օրը նախագահականից հայտնեցին, որ դա վրիպակ է, ու զոհերի թիվը 3755։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/0c/103409898_501:150:2048:1311_1920x0_80_0_0_17a58d161d4f22b41ab54b10a1da66ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախյան պատերազմ, գագիկ ծառուկյան
արցախյան պատերազմ, գագիկ ծառուկյան
Մեր երկրում էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը․ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից
ԲՀԿ առաջնորդը հիշեցրել է, որ իր կյանքը մինչև 2020 թ․ 44-օրյա պատերազմը և դրանից հետո ամբողջությամբ փոխվել է։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Պատերազմից վեց տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է։ Դա շատ լավ է, բայց մեր երկրում էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը, ու դա շատ մտահոգիչ է։ Այդ մասին նշված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից արված
ուղերձում, որտեղ նա անդրադարձել է 44-օրյա պատերազմի տարելիցին։
«Սա տեսնում են նաև մեր հարևանները, իսկ ես վստահ չեմ, որ նրանք կրկին չեն ուզենա օգտվել այսօրվա անկայուն աշխարհում մեր այս վիճակից։ Սա է իմ անհանգստությունը»,-նշել է ԲՀԿ առաջնորդը։
Նա հիշեցրել է, որ իր կյանքը մինչև 2020 թ․ 44-օրյա պատերազմը և դրանից հետո ամբողջությամբ փոխվել է՝ ինչպես շատերի մոտ։ Այդ օրերին նա անազատության մեջ է եղել՝ զրկված ռազմի դաշտում տեղի ունեցողի մասին իրական ինֆորմացիայից։
«Հաջորդ օրերին հաջողվեց կապվել իմ ընտանիքի անդամներին, և ինչ որ հնարավոր էր անել մեր երկրի համար՝ արվեց, բայց կա մի այլ հարց, որն ինձ առ այսօր տանջում է․ պատերազմի սկզբից մի երկու ամիս առաջ ես հրապարակայնորեն զգուշացրել էի, որ շատ բաներ երկրում ճիշտ չեն արվում։ Զգուշացրել էի, որ քիչ ժամանակ ունենք, որ պետք է վերանայենք շատ հարցեր, պետք է բոլորով միավորվել, առանց թշնամանք ու առանց կուսակցական պատկանելության անենք ամեն հնարավորը՝ պատերազմից խուսափելու համար։ Իմ ձայնը չլսվեց»,- գրել է Ծառուկյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ Ավելի ուշ ՀՀ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է 3833 զոհի մասին։ 2026 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում հայտարարեց, որ 2020 թ–ի 44–օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը 4800 զոհ է ունեցել։ Հաջորդ օրը նախագահականից հայտնեցին, որ դա վրիպակ է, ու
զոհերի թիվը 3755։