https://arm.sputniknews.ru/20260927/menq-chenq-yndunum-partutjan-qaghaqakanutjuny-vorpes-khaghaghutjan-gin-uzhegh-hajastan-107358836.html
Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»
Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»
Sputnik Արմենիա
Այսօր առավոտյան ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ 27.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-27T10:53+0400
2026-09-27T10:53+0400
2026-09-27T13:24+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107356763_0:0:1500:844_1920x0_80_0_0_1841f8cf784968376eb5278789cacc63.jpg
Պարտության քաղաքականությունը, որպես խաղաղության գին անընդունելի է։ Այս մասին նշվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմի տարելիցի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածած ուղերձում։Նշվում է, որ այսօրվա իշխանությունը խոստանում էր հաղթանակ, բայց բերեց պարտություն և ցավոտ զիջումներ։ Խոստանում էր խաղաղություն, բայց բերեց երեք պատերազմ, հազարավոր զոհեր, ծանրագույն կորուստներ և մեր տարածաշրջանային դիրքերի արմատական զիջումներ։Խաղաղության արդյունքը պետք է լինի անվտանգ, կայուն և ինքնիշխան պետությունը»,– ասված է ուղերձում։Պատերազմի տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել նաև տնային կալանքում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։Նա ընդգծել է այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի արհավիրքները շարունակվում են մինչ օրս։Կարապետյանը վստահեցրել է, որ եթե Նիկոլ Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, ապա «Ուժեղ Հայաստանը» բերելու է խաղաղություն՝ առանց զիջումների:Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Представители партии "Сильная Армения" в военном пантеоне Ераблур
Sputnik Արմենիա
Представители партии "Сильная Армения" в военном пантеоне Ераблур
2026-09-27T10:53+0400
true
PT0M48S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107356763_188:0:1313:844_1920x0_80_0_0_8aa887b9b663642f7e1ac100cfbdab98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ուժեղ հայաստան» կուսակցություն, видео
«ուժեղ հայաստան» կուսակցություն, видео
Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»
10:53 27.09.2026 (Թարմացված է: 13:24 27.09.2026) Այսօր առավոտյան ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Պարտության քաղաքականությունը, որպես խաղաղության գին անընդունելի է։ Այս մասին նշվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմի տարելիցի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածած
ուղերձում։
Նշվում է, որ այսօրվա իշխանությունը խոստանում էր հաղթանակ, բայց բերեց պարտություն և ցավոտ զիջումներ։ Խոստանում էր խաղաղություն, բայց բերեց երեք պատերազմ, հազարավոր զոհեր, ծանրագույն կորուստներ և մեր տարածաշրջանային դիրքերի արմատական զիջումներ։
«Այսօր նույն իշխանությունը կրկին փորձում է խաղաղությունը ներկայացնել որպես իր քաղաքականության «գլխավոր ձեռքբերում»։ Խաղաղությունը, սակայն, չի կարող լինել պատերազմից հետո ձեռք բերված լռություն կամ մշտական զիջումների շղթա։
Խաղաղության արդյունքը պետք է լինի անվտանգ, կայուն և ինքնիշխան պետությունը»,– ասված է ուղերձում։
Պատերազմի տարելիցի կապակցությամբ
ուղերձ է հղել նաև տնային կալանքում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։
Նա ընդգծել է այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի արհավիրքները շարունակվում են մինչ օրս։
«Վեց տարի անց՝ նոր կորուստներ, նոր զիջումներ և մեր պետությանը պարտադրվող նոր՝ ապազգային օրակարգ։ Վտանգը կրկնակի է՝ հակառակորդը կանգ չի առնում, իսկ պետության կենսական շահերը անձնական շահին ստորադասողը դեռ շարունակում է որոշումներ ընդունել մեր երկրի անունից»,– նշել է նա։
Կարապետյանը վստահեցրել է, որ եթե Նիկոլ Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, ապա «Ուժեղ Հայաստանը» բերելու է խաղաղություն՝ առանց զիջումների:
Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։