Ինչո՞ւ պարտվեցինք 44-օրյա պատերազմում. Նարեկ քահանա Սարգսյանի խոսքը
© Sputnik
Բաժանորդագրվել
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում Վարագա Սուրբ Խաչի տոնին նվիրված պատարագից հետո քահանան խոսել է 44-օրյա պատերազմի մասին։
44-օրյա պատերազմում մենք պարտվեցինք, քանի որ առաջնահերթություն տվեցինք հպարտությանը ու թույլ տվեցինք, որ ամբարտավանությունը ներս մտնի մեր կյանք իր չար նպատակներով, իսկ սիրո փոխարեն ատելություն սերմանեցինք մեր սրտերում։ Այս մասին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում Վարագա Սուրբ Խաչի տոնի պատարագից հետո իր խոսքում նշեց տեր Նարեկ քահանա Սարգսյանը։
«Ես սիրում եմ այս ժողովրդին՝ հային, բայց պարտվողական հային չեմ կարողանում սիրել։ Չեմ կարողանում ընդունել այս գաղափարը։ Չպիտի լինենք պարտվողական, սիրելիներ, չհարմարվեք այս վիճակին։ Տեղ չպիտի ունենա այդ պարտվողական մտածելակերպը մեր մեջ։ Մենք բնիկներն ենք այս հողի վրա ապրած, և Աստծո պարգևն ունենք մեզ համար այս հողը, որի վրա մեր եղբայրները իրենց արյունն են թափել և սրբացրել»,– նշեց տեր Նարեկը։
Քահանան հիշեցրեց, որ մարդիկ իրենց «ես»–ի համար պատրաստ են ամեն ինչի, բայց երբեմն մոռանում են, որ ընտանիքի ու հայրենիքի ինքնասիրությունը նույնպես սեփականն է ու դադարել են պայքարել դրա համար։
«Երբ որ ամբարտավանությունը մեր միջից արմատախիլ կանենք և փոխարենը մեր մեջ եղբայրասիրությունը կսերմանենք, այն ժամանակ, վստահ եղեք, հաղթանակները հերթով կգան։ Երբ որ չարակամությունը, երբ որ իրար նկատմամբ աններելի բարկությունը կհանենք և համբերելու կարողությունը մեր մեջ կդարձնենք մեր հիմնաքարը, վստահ եղեք, Վարագա սուրբ խաչի նշանի զորությամբ նաև մեր բազուկներն են ուժեղանալու, և այդ բազուկներից բխելու է Աստվածային զորությունը»,– ասաց քահանան։
Նա հավելեց, որ աղոթքն է առ Աստված, որ տերը զորացնի հայ ժողովուրդին, հայոց սուրբ եկեղեցուն՝ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հետ միասին։
Նա հավելեց, որ աղոթքն է առ Աստված, որ տերը զորացնի հայ ժողովուրդին, հայոց սուրբ եկեղեցուն՝ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հետ միասին։