00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:32
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչու է նվազել զբոսաշրջիկների հոսքը. փորձագետը ասել է` ինչ վերանայումներ են անհրաժեշտ

© Sputnik / Aram NersesyanТуристы в наушниках аудиогида "Talk city" на улицах Еревана
Туристы в наушниках аудиогида Talk city на улицах Еревана - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2026
Բաժանորդագրվել
Ապրեսյանի խոսքով` Հայաստանը պետք է իր տեղը գտնի համաշխարհային զբոսաշրջային շուկայում և գնի և որակի բարձր հարաբերակցությամբ ծառայություններ առաջարկի։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի- Sputnik. Դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի նվազումը դեռևս չի վկայում ոլորտի անկման մասին, սակայն դա շուկայի ազդանշանն է, որ ժամանակն է վերանայել զբոսաշրջային և գնային քաղաքականությունը: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Վերջին տվյալներով՝ 2026 թվականի հունվար–օգոստոս ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջիկների քանակը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 37 790-ով։ Այս տարվա 8 ամիսներին երկիր է այցելել 1 467 333 զբոսաշրջիկ՝նախորդ տարվա 1 505 123-ի դիմաց։
Ապրեսյանը հիշեցրեց՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում շատ լավ աճ էր գրանցվել՝ 14,8 տոկոս։ Կտրուկ աճից հետո ոլորտը պետք է հաշվի առներ գնային մրցունակությունը։
Ըստ Ապրեսյանի՝ Հայաստանը չպետք է շեշտը դնի զանգվածային զբոսաշրջության վրա, մյուս կողմից՝ գների անհիմն բարձրացումը կարող է բացասաբար ազդել մրցունակության վրա։
© SputnikՄեխակ Ապրեսյան
Председатель Федерации туризма Армении Мехак Апресян принимает участие на Международной туристической выставке ITF Armenia 2025 в выставочном центре Meridian (21 ноября 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2026
Մեխակ Ապրեսյան
«Մենք զանգվածային տուրիզմի կողմնակից չենք, այն ինքնին անկայուն է և օգտակար չէ», - նշեց նա:
Ապրեսյանի կարծիքով՝ Հայաստանը պետքէ իր տեղը գտնի համաշխարհային զբոսաշրջային շուկայում և առաջարկի գին-որակ բարձր հարաբերակցությամբ ծառայություններ:
Մեկնաբանելով տարվա հնարավոր արդյունքները՝ նա նշեց, որ անցած տարի գրանցվել է 2 մլն զբոսաշրջային այցելություն։ Այս տարում այդ ցուցանիշը կանխատեսվում էր նույն մակարդակի և նույնիսկ ավելի բարձր։
Ապրեսյանը նաև առաջարկում է վերանայել միջազգային ասպարեզում Հայաստանի մոտեցումները: Մասնավորապես, երկրին անհրաժեշտ է զբոսաշրջության ոլորտում միասնական համակարգված քաղաքականություն և հստակ պատկերացում, թե ինչ իմիջ է ուզում ստեղծել Հայաստանը և ինչ ուղերձներ է հղում գլոբալ զբոսաշրջային շուկային:
«Մենք կարծում ենք, որ պետք է ակտիվ, նույնիսկ ագրեսիվ մարքեթինգային քաղաքականություն վարել։ Հստակեցնելու` ի՞նչ ենք ասելու, ի՞նչ ուղերձենք տալու մեր մասին աշխարհին», -ասաց նա։
Ապրեսյանն ընդգծեց, որ այս հարցը հատկապես արդիական է միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցության, օտարերկրյա լրագրողների համար ճանաչողական տուրեր կազմակերպելու և արտասահմանյան ԶԼՄ-ներում գովազդ տեղադրելու ժամանակ:
Այս խնդրի լուծման համար զբոսաշրջության ֆեդերացիան առաջարկել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և աշխատանքային խմբեր շուրջ 20 ոլորտների ընդգրկմամբ՝ սկսած պատմությունից, մշակույթից մինչև աշխարհագրություն, երաժշտություն, խոհանոց և բնություն: Աշխատանքներին պետք է ներգրավվեն գիտնականներ, մշակույթի գործիչներ, բիզնեսի և պետական կառույցների ներկայացուցիչներ:
«Յուրաքանչյուրուղղությամբ անհրաժեշտ է բացահայտել մեր գլխավոր մրցակցային առավելությունների «լավագույն հնգյակը», այնուհետև ձևավորել բովանդակություն և հինգ ուղղություններից յուրաքանչյուրի համար մշակել մարքեթինգայինռազմավարություն», - ասաց նա։
Ապրեսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է աշխարհին ներկայացնի իր պատմամշակութային ժառանգությունը, բնական ռեսուրսները և զբոսաշրջության տարբեր ճյուղերի հնարավորությունները:
«Պետք է գրագետ ներկայացնել մեր հարուստ պատմամշակութային ժառանգությունը, բնությունը, բժշկական, գաստրոնոմիական տուրիզմի, MICE զբոսաշրջության (MICE - Meetings, Incentives, Conferences, Exhibitions – գործնական զբոսաշրջություն, որը կապված է արտագնա կորպորատիվ միջոցառումների, հանդիպումների հետ) հնարավորությունները, երաժշտությունը, ազգագրությունը, արվեստն ու արհեստը»,-նշեց նա:
Խոսելով գների մրցունակության մասին՝ փորձագետը հույս հայտնեց, որ ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման համար ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառման նախագիծը կընդունվի:
Նրա խոսքով՝ տվյալ փաստաթուղթը հավանության է արժանացել էկոնոմիկայի նախարարության և զբոսաշրջության կոմիտեի կողմից:

«Կազմակերպված զբոսաշրջության դեպքում դա կապահովի մեր գնային մրցունակությունը, կլուծի տարածաշրջանային համագործակցության, մշակութային ժառանգության պահպանման և տեղեկատվական անվտանգության հարցերը», - հայտարարեց նա:

Ապրեսյանը նաև ընդգծեց ոլորտի զարգացման համալիր մոտեցման անհրաժեշտությունը՝ բարեփոխումներից և գնային քաղաքականությունից մինչև միջազգային մարքեթինգ:
Լրահոս
0