00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անկայունության գոտիները մոտենում են ՀԱՊԿ երկրների սահմաններին․ Սերդյուկով

© Sputnik / Ертай Сарбасов / Անցնել մեդիապահոցԱնդրեյ Սերդյուկով
Անդրեյ Սերդյուկով - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2026
Բաժանորդագրվել
Սերդյուկովն ընդգծել է, որ Ռուսաստանում անցկացվող ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների արդիականությունը պայմանավորված է աշխարհում ստեղծված չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակով։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik․ Միջազգային հարաբերությունների վատթարացումը և «անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններին նպաստում են ռազմական անվտանգության սպառնալիքների աճին։ Այս մասին Ռուսաստանում «Փոխըմբռնում», «Որոնում» և «Էշելոն» զորավարժությունների բացման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«Միջազգային հարաբերությունների հետագա վատթարացումը, ինչպես նաև «անկայունության գոտիների» անմիջական մոտեցումը մեր պետությունների սահմաններին նպաստում են ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների աճին։ Ստեղծված պայմանները մեզ թելադրում են օպերատիվորեն արձագանքել մարտական գործողությունների վարման բնույթի և բովանդակության փոփոխություններին։ Հաշվի առնելով առաջնահերթությունները՝ մենք կատարելագործում ենք հավաքական ուժերի կառավարման բաղադրիչներն ու ստորաբաժանումները, ինչպես նաև նրանց պատրաստվածությունը՝ գործելու ժամանակակից զինված հակամարտությունների իրական պայմաններին առավելագույնս մոտ իրավիճակներում», - հայտարարել է Սերդյուկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում անցկացվող ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների արդիականությունը պայմանավորված է աշխարհում ստեղծված չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակով։
Սերդյուկովը նշել է, որ ժամանակակից զինված հակամարտությունների փորձը հաշվի առնելով՝ համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության որակյալ կազմակերպումը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական ուժերի մարտական ներուժի ավելացումը, դրանց ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, այդ թվում՝ անօդաչու համակարգերով, հետախուզական և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով համալրումը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության կազմակերպման կատարելագործումը Ռուսաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության ժամանակահատվածում գործունեության առաջնահերթ ուղղություններից են։
Զորավարժություններին հերթական անգամ չի մասնակցում Հայաստանը, որը հայտարարել է կազմակերպությանն իր անդամակցության «սառեցման» մասին։
ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նաև ասել էր, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով ավելի է դժվարանում, եթե չասենք՝ դառնում է անհնար։ Նրա խոսքով՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերություններն անցել են անդառնալիության կետը։
Ինչպես ընդգծել էր ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, արևմտյան երկրներն են Հայաստանի իշխանություններին մղել ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելու քայլին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Փաշինյանի այն խոսքերը, թե ՀԱՊԿ-ը, իբր, «Հայաստանին մենակ է թողել դժվարության մեջ», չեն համապատասխանում իրականությանը։
Լրահոս
0