00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
11 ր
Ուղիղ եթեր
10:13
47 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
12:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ադրբեջանն շարունակում է ջնջել հայկական հետքը Արցախից. Բաղունց

© SputnikԳագիկ Բաղունց
Գագիկ Բաղունց - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2026
Բաժանորդագրվել
Ըստ Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի` խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակումն ու անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանումը պետք է մնան համազգային օրակարգի անսակարկելի առաջնահերթություններ։ Այս մասին 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմի տարելիցի կապակցությամբ իր
ուղերձում նշել է Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
Նա հիշեցրել է, թե վեց տարի առաջ ինչպես է կոպտորեն ոտնահարվել հակամարտության կարգավորման հիմնարար՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը ու հավելել է, որ Արցախի ժողովրդի բռնի տեղահանմամբ ու հայրենազրկմամբ ադրբեջանական հանցագործությունների շղթան չի ընդատվել մինչև այսօր։
«Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ջնջել հայկական հետքը բռնազավթված Արցախից. պետական մակարդակով ավերվում, պղծվում ու աղավաղվում է մեր բազմադարյա պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը, հողին են հավասարեցվում մեր տներն ու օջախները, պղծվում՝ գերեզմաններն ու սրբավայրերը»,– գրել է նա։
Բաղունցն իր ուղերձում վստահեցրել է, որ Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից ու հավելել, որ խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ, իսկ ուժի կիրառման ու ագրեսիայի արդյունքների լեգիտիմացումը բացարձակապես անընդունելի է։
«Տարածաշրջանում արդար և տևական խաղաղություն հնարավոր է մեր ժողովրդի հիմնարար իրավունքների վերականգնման, ինչպես նաև միջազգային հուսալի երաշխիքների ներքո դեպի սեփական պատմական հայրենիք արժանապատիվ, անվտանգ ու հավաքական վերադարձի ապահովման ճանապարհով»,– նշվում է ուղեձում :

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ Ավելի ուշ ՀՀ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է 3833 զոհի մասին։ 2026 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում հայտարարեց, որ 2020 թ–ի 44–օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը 4800 զոհ է ունեցել։ Հաջորդ օրը նախագահականից հայտնեցին, որ դա վրիպակ է, ու զոհերի թիվը 3755։
Լրահոս
0