https://arm.sputniknews.ru/20260926/uzbekstany-hetaqrqrvats-e-bzhshkakan-zbvosashrjutjan-zargacman-hajastani-pvordzvov-manramasner-107166556.html
Ուզբեկստանը հետաքրքրված է բժշկական զբոսաշրջության զարգացման Հայաստանի փորձով. մանրամասներ
Ուզբեկստանը հետաքրքրված է բժշկական զբոսաշրջության զարգացման Հայաստանի փորձով. մանրամասներ
Sputnik Արմենիա
Համագործակցության հաստատման դեպքում այս կամ այն վիրահատության կարիք ունեցող բուժառուները կկարողանան Ուզբեկստանից Հայաստան գալ և այստեղ ստանալ անհրաժեշտ... 26.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-26T09:55+0400
2026-09-26T09:55+0400
2026-09-26T09:55+0400
բժշկություն
զբոսաշրջություն
ուզբեկստան
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/16/107155391_0:83:1600:983_1920x0_80_0_0_afe2a146ab45491b04ca4dbb9a487992.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Ուզբեկստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բժշկական զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակմամբ, այդ թվում՝ կլինիկաների միջազգային հավատարմագրման և հիվանդների բուժման կազմակերպման հարցերում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց DAVO (Ուզբեկստան) կլինիկայի գլխավոր տնօրեն Նուրիդդին Նուրիտդինովը Երևանում Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում։Ինչպես նշեց Նուրիտդինովը, Հայաստանը եվրոպական երկրների հետ աշխատանքի զգալի փորձ ունի, որը կարող է օգտակար լինել Ուզբեկստանին հեռավոր արտերկրի հետ բժշկական զբոսաշրջության գծով համագործակցության զարգացման փուլում:Նուրիտդինովը նաև հայտնեց, որ Ուզբեկստանը հետաքրքրված է Հայաստանի բժշկական զբոսաշրջության նոր ուղղություններով և դիտարկում է բուժառուներին այստեղ ուղարկելու հնարավորությունը:Կլինիկայի գլխավոր տնօրենի խոսքով՝ նա այստեղ տեսել է շատ առաջադեմ բուժհաստատություններ, որոնք մասնագիտանում են առողջարանային բուժման մեջ:Առանձնահատուկ ուշադրության է արժանի միջազգային հավատարմագրման ոլորտում Հայաստանի բժշկական հաստատությունների փորձը։Բացի այդ, ըստ DAVO կլինիկայի տնօրենի, կարելի է համագործակցություն հաստատել Հայաստանում այնպիսի վիրահատությունների ուղղությամբ, որոնք Ուզբեկստանում դեռևս չեն իրականացվում:Հիշեցնենք՝ բժշկական զբոսաշրջության ուղղությունը մտնում է Հայաստանում զբոսաշրջության զարգացման ռազմավարության մեջ։ Հայաստան բժշկական զբոսաշրջության համար գալիս են հիմնականում Ռուսաստանից, Արևելյան Եվրոպայից և Մերձավոր Արևելքի երկրներից: Վիճակագրական հաշվառման առանձնահատկությունների պատճառով բժշկական զբոսաշրջիկների ճշգրիտ թիվը դժվար է որոշել, սակայն կլինիկաների տվյալները վկայում են առանձին ուղղությունների, առաջին հերթին ատամնաբուժության և պլաստիկ վիրաբուժության զգալի պահանջարկի մասին։
ուզբեկստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/16/107155391_90:0:1511:1066_1920x0_80_0_0_a007e62e826d3c44ec939f13261ff0a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բժշկություն, զբոսաշրջություն , ուզբեկստան, հայաստան
բժշկություն, զբոսաշրջություն , ուզբեկստան, հայաստան
Ուզբեկստանը հետաքրքրված է բժշկական զբոսաշրջության զարգացման Հայաստանի փորձով. մանրամասներ
Համագործակցության հաստատման դեպքում այս կամ այն վիրահատության կարիք ունեցող բուժառուները կկարողանան Ուզբեկստանից Հայաստան գալ և այստեղ ստանալ անհրաժեշտ օգնությունը:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Ուզբեկստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բժշկական զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակմամբ, այդ թվում՝ կլինիկաների միջազգային հավատարմագրման և հիվանդների բուժման կազմակերպման հարցերում: Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց DAVO (Ուզբեկստան) կլինիկայի գլխավոր տնօրեն Նուրիդդին Նուրիտդինովը Երևանում Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում։
Ինչպես նշեց Նուրիտդինովը, Հայաստանը եվրոպական երկրների հետ աշխատանքի զգալի փորձ ունի, որը կարող է օգտակար լինել Ուզբեկստանին հեռավոր արտերկրի հետ բժշկական զբոսաշրջության գծով համագործակցության զարգացման փուլում:
«Այդ փորձը մեզ հնարավորություն կտա խուսափել սխալներից», - նշեց նա:
Նուրիտդինովը նաև հայտնեց, որ Ուզբեկստանը հետաքրքրված է Հայաստանի բժշկական զբոսաշրջության նոր ուղղություններով և դիտարկում է բուժառուներին այստեղ ուղարկելու հնարավորությունը:
Կլինիկայի գլխավոր տնօրենի խոսքով՝ նա այստեղ տեսել է շատ առաջադեմ բուժհաստատություններ, որոնք մասնագիտանում են առողջարանային բուժման մեջ:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի միջազգային հավատարմագրման ոլորտում Հայաստանի բժշկական հաստատությունների փորձը։
Բացի այդ, ըստ DAVO կլինիկայի տնօրենի, կարելի է համագործակցություն հաստատել Հայաստանում այնպիսի վիրահատությունների ուղղությամբ, որոնք Ուզբեկստանում դեռևս չեն իրականացվում:
«Կան վիրահատություններ, վիրաբուժական միջամտություններ, որոնք մեր երկրում այս կամ այն պատճառով դեռ չեն իրականացվում։ Մեր բուժառուները կարող են գալ այստեղ և ստանալ եվրոպական մակարդակով օգնություն», – ասաց նա։
Հիշեցնենք՝ բժշկական զբոսաշրջության ուղղությունը մտնում է Հայաստանում զբոսաշրջության զարգացման ռազմավարության մեջ։ Հայաստան բժշկական զբոսաշրջության համար գալիս են հիմնականում Ռուսաստանից, Արևելյան Եվրոպայից և Մերձավոր Արևելքի երկրներից: Վիճակագրական հաշվառման առանձնահատկությունների պատճառով բժշկական զբոսաշրջիկների ճշգրիտ թիվը դժվար է որոշել, սակայն կլինիկաների տվյալները վկայում են առանձին ուղղությունների, առաջին հերթին ատամնաբուժության և պլաստիկ վիրաբուժության զգալի պահանջարկի մասին։