https://arm.sputniknews.ru/20260926/ukrainakan-hardzakumneri-hetevanqvov-zapvorvozhiei-marzum-3-mard-e-zvohvel-107338635.html
Ուկրաինական հարձակումների հետևանքով Զապորոժիեի մարզում 3 մարդ է զոհվել
Ուկրաինական հարձակումների հետևանքով Զապորոժիեի մարզում 3 մարդ է զոհվել
Sputnik Արմենիա
Զոհվածների և տուժածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն։ 26.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-26T14:16+0400
2026-09-26T14:16+0400
2026-09-26T14:17+0400
ուկրաինա
զապորոժիե
զոհ
տուժածներ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/15/104863781_0:120:1280:840_1920x0_80_0_0_ed71032afc2fbec49fa4a7de86eff90a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի մարզի բնակավայրերի վրա անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել, 6-ը` վիրավորվել։ Տուժածներից մեկը 16-ամյա աղջիկ է, 3-ը` շտապօգնության աշխատակիցներ։ Տեղեկությունը հայտնել են մարզպետ Եվգենի Բալիցկին և մարզի առողջապահության նախարարությունը:Բալիցկու խոսքով՝ անցած գիշեր մարզի տարածքում ոչնչացվել և վնասազերծվել է ավելի քան 600 անօդաչու թռչող սարք:Պոլոգիի շրջանում մասնավոր տան վրա հարձակման հետևանքով մահացել է 1964 թվականին ծնված մի կին։ Բերդյանսկի շրջանի Իվանովկա գյուղի մոտակայքում հարվածի է ենթարկվել քաղաքացիական մեքենա, զոհվել է մի տղամարդ, նրա ինքնությունը պարզվում է:Եվս մի կին՝ ծնված 1990 թվականին, զոհվել է Վասիլևկայում։ Նրա 16-ամյա դուստրը վնասվածքներ է ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվում։ Մարզպետի խոսքով՝ զոհված կինը ևս երկու մանկահասակ երեխա ունի։Պրիմորսկի շրջանում Օրլովկայի և Բերդյանսկի ճանապարհին ավտոմեքենաների վրա հարձակման հետևանքով տուժել է 1994 թվականին ծնված մի տղամարդ: Տոկմակի շրջանի Նովոգորևկա գյուղում մասնավոր տան վրա հարձակման ժամանակ վիրավորվել է 1969 թվականին ծնված մի տղամարդ։Բացի այդ, Միխայլովկայի շրջանի Օկտյաբրսկոյե գյուղի մոտ անօդաչու սարքը հարձակվել է շտապօգնության մեքենայի վրա։ Մարզի առողջապահության նախարարության տվյալներով՝ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել վարորդը, բուժակը և բուժքույրը, նրանք հոսպիտալացվել են։Բալիցկին հայտնել է, որ զոհվածների և տուժածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն:Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ–ի բեկորներից 3 մարդ է զոհվել, 2–ը` տուժել
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/15/104863781_0:0:1280:960_1920x0_80_0_0_1f6db1b24770e2220fa27f935546aa5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, զապորոժիե, զոհ, տուժածներ
ուկրաինա, զապորոժիե, զոհ, տուժածներ
Ուկրաինական հարձակումների հետևանքով Զապորոժիեի մարզում 3 մարդ է զոհվել
14:16 26.09.2026 (Թարմացված է: 14:17 26.09.2026) Զոհվածների և տուժածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի մարզի բնակավայրերի վրա անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել, 6-ը` վիրավորվել։ Տուժածներից մեկը 16-ամյա աղջիկ է, 3-ը` շտապօգնության աշխատակիցներ։ Տեղեկությունը հայտնել են մարզպետ Եվգենի Բալիցկին և մարզի առողջապահության նախարարությունը:
Բալիցկու խոսքով՝ անցած գիշեր մարզի տարածքում ոչնչացվել և վնասազերծվել է ավելի քան 600 անօդաչու թռչող սարք:
Պոլոգիի շրջանում մասնավոր տան վրա հարձակման հետևանքով մահացել է 1964 թվականին ծնված մի կին։ Բերդյանսկի շրջանի Իվանովկա գյուղի մոտակայքում հարվածի է ենթարկվել քաղաքացիական մեքենա, զոհվել է մի տղամարդ, նրա ինքնությունը պարզվում է:
Եվս մի կին՝ ծնված 1990 թվականին, զոհվել է Վասիլևկայում։ Նրա 16-ամյա դուստրը վնասվածքներ է ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվում։ Մարզպետի խոսքով՝ զոհված կինը ևս երկու մանկահասակ երեխա ունի։
Պրիմորսկի շրջանում Օրլովկայի և Բերդյանսկի ճանապարհին ավտոմեքենաների վրա հարձակման հետևանքով տուժել է 1994 թվականին ծնված մի տղամարդ: Տոկմակի շրջանի Նովոգորևկա գյուղում մասնավոր տան վրա հարձակման ժամանակ վիրավորվել է 1969 թվականին ծնված մի տղամարդ։
Բացի այդ, Միխայլովկայի շրջանի Օկտյաբրսկոյե գյուղի մոտ անօդաչու սարքը հարձակվել է շտապօգնության մեքենայի վրա։ Մարզի առողջապահության նախարարության տվյալներով՝ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել վարորդը, բուժակը և բուժքույրը, նրանք հոսպիտալացվել են։
Բալիցկին հայտնել է, որ զոհվածների և տուժածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն: