00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
11 ր
Ուղիղ եթեր
10:13
47 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
12:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սահմանների բացման հստակ երաշխիքներ չկան. Պողոսյան

© Sputnik / Aram NersesyanԲենիամին Պողոսյան
Բենիամին Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2026
Բաժանորդագրվել
Ոչինչ չի խանգարում Ադրբեջանին Հայաստանի համար Երասխից Իրան ճանապարհ բացել արդեն հիմա, բայց քաղաքական լուծում չկա։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Չկան հստակ երաշխիքներ, որ Թուրքիան և Ադրբեջանը կբացեն Հայաստանի հետ սահմանները։ Այս մասին «APRI Forum 2026»-ի շրջանակներում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը՝ մեկնաբանելով TRIPP նախագիծը և Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցումը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ապաշրջափակման համար առաջին հերթին անհրաժեշտ են սահմանները բացելու վերաբերյալ Անկարայի և Բաքվի քաղաքական որոշումները:
Երևանը շահագրգռված է, որ Կենտրոնական Ասիայից բեռների մի մասը Նախիջևան հասնելուց հետո տեղափոխվի ոչ թե ուղիղ Թուրքիա, այլ Հայաստանի տարածքով` Երասխ, Երևան և Գյումրի, այնուհետև՝ Կարս։
Պողոսյանի խոսքով՝ այդ երթուղու աշխատանքի համար անհրաժեշտ է, որ բացվեն Նախիջևան-Հայաստան և Թուրքիա-Հայաստան սահմանները։
«Հասկանում ենք, որ սրանք բոլորը քաղաքական որոշումներ են, որոնք Թուրքիան և Ադրբեջանը պետք է ընդունեն: Կընդունեն արդյոք, թե ոչ, բնականաբար չեմ կարող խոսել Թուրքիայի և Ադրբեջանի անունից, բայց, այսպես ասենք, ես առնվազն չեմ տեսնում հստակ ցանկություն և երաշխիքներ, որ դա անպայման կարող է տեղի ունենալ: Իսկ եթե Հայաստան-Նախիջևան և Հայաստան-Թուրքիա սահմանները մնում են փակ, ապա ակնհայտ է, որ որևէ ձևով Նախիջևանից որևէ ապրանք չի կարող Հայաստանի տարածքով գնալ Թուրքիա, Հայաստանի տարածքով ոչ մի ապրանք չի կարող Նախիջևանի միջոցով գնալ Իրան, և Հայաստանը չի կարող Թուրքիայի միջոցով կապ հաստատել Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և այլ շուկաների հետ», - ասաց Պողոսյանը։
Պողոսյանի կարծիքով` համապատասխան քաղաքական որոշում կայացվելու դեպքում սահմանները հնարավոր կլիներ բացել արդեն հիմա:
Քաղաքագետն անդրադարձավ նաև Բաքվի այն հայտարարություններին, թե սահմանը չի բացվի մինչև Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Հարկ է ասել, որ հիմնական օրենքում փոփոխություններ անելը բարդ ներքաղաքական գործընթաց է։
Բենիամին Պողոսյանը նշում է, որ Ադրբեջանում կարող են ակնկալել, որ գործընթացը կձգձգվի կամ ընդհանրապես կմնա անավարտ, որից հետո սահմանները փակ պահելու պատասխանատվությունը հնարավոր կլինի բարդել հայկական կողմի վրա:
«Եթե լիներ որոշում, ապա հիմա ոչ մի բան չէր խանգարում, որպեսզի հենց հիմա մենք Նախիջևանի տարածքով, օրինակ` մեքենաներով և նույնիսկ գնացքով երթևեկեինք Իրան: Որովհետև Երևան-Երասխ երկաթգիծը գործում է, Երասխից մինչև Նախիջևանի սահման ընդամենը 1.5 կիլոմետր է։ Նախիջևանի տարածքում էլ (ճիշտ է, ասում են, որ այնտեղ պետք է երկաթգիծը մոդեռնիզացվի, վերականգնվի և այլն), նույնիսկ եթե երկաթգծի մասին մոռանանք, ի՞նչն է խանգարում, որ հիմա մենք Երևանից Նախիջևանի տարածքով մեքենայով գնանք Իրան: Խանգարում է միայն Ադրբեջանի քաղաքական որոշումը, որ Նախիջևան-Հայաստան սահմանը փակ է», - ասաց Պողոսյանը։
«Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն սկսել է Նախիջևանի ուղղությամբ հայկական երթուղուն զուգահեռ անցնող ճանապարհի շինարարությունը։ Կարս-Իգդիր-Արալիք-Դիլուջու երկաթուղու հիմնարկեքի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսի 22-ին՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին TRIPP-ի ստորագրումից հետո։ «Թրամփի ուղին» Բաքվին և Անկարային անհրաժեշտ է, քանի որ նրանց պատկերացմամբ այն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի բաղկացուցիչ մասն է։
Լրահոս
0