00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
11 ր
Ուղիղ եթեր
10:13
47 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
12:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Սահմանափակումները չեն կարող երկար տևել». Գոլիպուրը՝ Իրանի օդային շրջափակման մասին

© SputnikԱլիրեզա Խոդա Գոլիպուրը
Ալիրեզա Խոդա Գոլիպուրը - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2026
Բաժանորդագրվել
Հեռանկարում նման քաղաքականությունը կենսունակ չէ, քանի որ Իրանը կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում, և առանց նրա հնարավոր չէ լուծել առանցքային հարցերը:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Տարածաշրջանի մի շարք երկրների կողմից իրանական ավիաընկերությունների նկատմամբ սահմանված սահմանափակումները կարճաժամկետ խնդիր են, և Թեհրանն ակնկալում է կարգավորել իրավիճակը հարևան պետությունների հետ երկխոսությամբ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Ալիրեզա Խոդա Գոլիպուրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները հանգեցրել են իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերի զանգվածային չեղարկման: Սեպտեմբերի 24-ին Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարեց, որ մինչև հետագա ծանուցումը դադարեցնում է իրանական փոխադրողների բոլոր թռիչքները դեպի ԱՄԷ և երկրից դուրս: Նմանօրինակ սահմանափակումներ սկսեցին գործել Օմանում, չվերթերը չեղարկեցին նաև Վրաստանն ու Ադրբեջանը։
«Իհարկե, սա Իրանի վրա տնտեսական ճնշման միայն մի մասն է, որը վերջին շրջանում գործադրում է ԱՄՆ նախագահը։ Բայց, ինչպես գիտեք, մենք արդեն ավելի քան չորս տասնամյակ գտնվում ենք նման պատժամիջոցների տակ և դրա դեմ պայքարելու ուղիներ կգտնենք», - ասաց նա։
Գոլիպուրի խոսքով՝ հեռանկարում նման քաղաքականությունը կենսունակ չէ, քանի որ Իրանը կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում, և առանց նրա հնարավոր չէ լուծել առանցքային հարցերը:
Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ Գոլիպուրը նշեց, որ Իրանը կարևորում է երկկողմ համագործակցությունը և ռազմավարական կարևորություն է տալիս երկու երկրների միջև 44 կիլոմետրանոց սահմանին:
«Դա կարևոր է ոչ միայն Թեհրանի, այլև, գուցե, ավելի շատ Հայաստանի համար, քանի որ Իրանը շատ ավելի մեծ երկիր է։ Նման փոխգործակցությունն անհրաժեշտ է երկու կողմերին»,- ասաց նա։
Ընդ որում, Թեհրանը ակնկալում է զարգացնել տրանսպորտային կապերը Իրանի և Հարավային Կովկասի միջև, ներառյալ «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքը: Գոլիպուրի կարծիքով՝ այս նախագծի իրականացումը կարող է օգտակար լինել բոլոր մասնակիցներին և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել տարածաշրջանի երկրների համար: Երթուղին պետք է Պարսից ծոցը և Հնդկական օվկիանոսը միացնի Հարավային Կովկասին, Թուրքիային, Սև ծովին, Ռուսաստանին և Եվրոպային:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք Իրանի տարածքում այդ տրանսպորտային միջանցքի վերջին հատվածն ավարտելու ուղղությամբ։ Այն համեմատաբար փոքր է, և մենք ակնկալում ենք մոտ ժամանակներս շահագործման հանձնել»,- ասաց Գոլիպուրը։
Մեկնաբանելով Հորմուզի նեղուցով տարանցման դժվարությունների ֆոնին ցամաքային երթուղիների զարգացումը՝ Գոլիպուրը նշեց, որ դրանք կարող են կարևոր կապող օղակներ դառնալ Իրանի ու տարածաշրջանի մյուս երկրների միջև:
Նա ընդգծեց, որ Իրանը տարիներ շարունակ ակտիվորեն զարգացնում է տրանսպորտային ենթակառուցվածքները, այդ թվում՝ երկաթուղային: Իրանական ցանցի միացումը Հարավային Կովկասի տրանսպորտային և երկաթուղային հաղորդակցություններին կարող է նպաստել ողջ տարածաշրջանի տնտեսության զարգացմանը:
Ընդ որում, Թեհրանը «Թրամփի ուղու» հետ կապված անվտանգության հարցերով ունի մտահոգություններ և նախագիծը չի դիտարկում իբրև բացառապես լոգիստիկ: Գոլիպուրի խոսքով՝ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելիս անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման խնդիրների և անվտանգության ոլորտում հավասարակշռություն պահպանել նրանց շահերի միջև:
Լրահոս
0