00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
11 ր
Ուղիղ եթեր
10:13
47 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
12:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Միրզոյանն արցախցիների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրեր է քննարկել Նյու Յորքում

© Photo : press office of MFAIT of RA Բարհամ Սալիհն ու Արարատ Միրզոյանը
Բարհամ Սալիհն ու Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2026
Բաժանորդագրվել
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել տարածաշրջանային իրողություններին։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում անդրադարձ է կատարել Արցախից տեղահանված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՄԱ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 25-ին Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Բարհամ Սալիհին։
Քննարկվել է Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի մեջ մտնող հարցերի շրջանակներում փոխգործակցությունը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների շուրջ:
Հիշեցնենք՝ 1951թ․ ՄԱԿ-ի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայով սահմանվում են միջազգային պաշտպանության սկզբունքները։ Կոնվենցիային միացել է 160 պետություն։ Աշխարհում ընդունված պրակտիկան հետևյալն է՝ ապաստանի հայցին հաջորդում է փախստականի կարգավիճակի տրամադրումը կամ մերժումը։ Եթե պետության որոշումը դրական է, անձին տրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։ Դա դառնում է վկայություն այն մասին, որ մարդը գտնվում է միջազգային պաշտպանության ներքո։ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար որոշվել է այնպիսի գործիք կիրառել, որի շնորհիվ ապաստանի անհատական հայցեր քննելու կարիք չլինի։
Կառավարության` 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ ամբողջ տեղահանված բնակչությանը տրվեց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը, ըստ էության, նույն փախստականի կարգավիճակն է։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրվեց առնվազն 120 հազար անձի։
Կարգավիճակի համար պարտադիր պայման է չլինել որևէ այլ օտար երկրի քաղաքացի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության։
Լրահոս
0