https://arm.sputniknews.ru/20260926/bvorsajakan-skandal-turqiajum-51-mard-e-kalanavvorvel-107335925.html
Բորսայական սկանդալ Թուրքիայում. 51 մարդ է կալանավորվել
Բորսայական սկանդալ Թուրքիայում. 51 մարդ է կալանավորվել
Sputnik Արմենիա
Գործը քննվում է թուրքական ֆոնդային շուկայի կտրուկ անկման ֆոնին։ 26.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-26T12:50+0400
2026-09-26T12:50+0400
2026-09-26T12:59+0400
թուրքիա
բորսա
խարդախություն
կալանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/06/1b/77708711_0:0:1600:901_1920x0_80_0_0_1331b143a47e29d4a3b0988bf578062c.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի կապիտալի շուկայում խարդախություններ անելու գործով կալանավորվածների թիվը հասել է 51-ի։ Այս մասին հայտնում է «Ekonomim» թերթը։Նախաքննությունն ընթանում է Ստամբուլում։ Իրավապահները ստուգում են կասկածյալների և նրանց առնչվող ընկերությունների ֆինանսական գործառնությունները, այդ թվում՝ 2024 թվականից փողերի և կրիպտոակտիվների փոխանցումները արտերկիր։Գործը քննվում է թուրքական ֆոնդային շուկայի կտրուկ անկման ֆոնին։ Վերջին տարիներին միլիոնավոր քաղաքացիներ իրենց գումարները ներդրել էին բորսայում և տարբեր ներդրումային ֆոնդերում` սեփական խնայողությունները երկրում առկա բարձր գնաճից պաշտպանելու համար։ Այդ ֆոնդերից որոշները ցույց էին տալիս անհավանական բարձր եկամտաբերություն։ Սակայն պարզվել է, որ մի շարք ֆոնդերի կառավարիչներ կիրառել են շուկայական մանիպուլյացիաներ` գնել են ցածր իրացվելիություն ունեցող, քիչ շրջանառվող ընկերությունների բաժնետոմսեր, արհեստականորեն բարձրացրել դրանց գները, այդ թանկացած արժեթղթերի գրավով նոր վարկեր վերցրել ու նոր ներդրողներ ներգրավել։ Օգոստոսի վերջին Թուրքիայի Կապիտալի շուկայի խորհուրդը (SPK) սահմանափակումներ մտցրեց նմանատիպ ցածր իրացվելիությամբ բաժնետոմսերի կուտակումների վրա։ Երբ ֆոնդերը սկսեցին վաճառել այդ բաժնետոմսերը, գները գահավիժեցին։Մեկ շաբաթում Ստամբուլի «BIST 100» բորսայի հիմնական ինդեքսը նվազեց ավելի քան 8%-ով, իսկ թուրքական բաժնետոմսերի շուկան կորցրեց տասնյակ միլիարդավոր դոլարների կապիտալ:Այս գործով ձերբակալվել են շուկայի խոշոր մասնակիցներ։ Նրանց թվում են «Pusula Holding»-ի նախագահ Սերդար Տուրհանը, «Tera Yatırım Holding»-ի նախագահ Էմրե Թեզմանը, ներդրողներ Էմրե Ալքինը և Քերեմ Ալքինը, ինչպես նաև «Tera Portföy»-ի գլխավոր տնօրեն Ալփեր Օզթյուրքը:Սեպտեմբերի 23-ին դատարանը նրանց կալանավորելու որոշում կայացրեց։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/06/1b/77708711_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7fe2eb7b221afd29e03f09e93a052f6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, բորսա, խարդախություն, կալանք
թուրքիա, բորսա, խարդախություն, կալանք
Բորսայական սկանդալ Թուրքիայում. 51 մարդ է կալանավորվել
12:50 26.09.2026 (Թարմացված է: 12:59 26.09.2026) Գործը քննվում է թուրքական ֆոնդային շուկայի կտրուկ անկման ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի կապիտալի շուկայում խարդախություններ անելու գործով կալանավորվածների թիվը հասել է 51-ի։ Այս մասին հայտնում է «Ekonomim» թերթը։
«Կալանավորվածների թվում է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Էրքան Քիլիմջին։ Կալանավորվածների և նրանց մերձավորների գույքը ևս կալանքի տակ է»,– գրում է պարբերականը։
Նախաքննությունն ընթանում է Ստամբուլում։ Իրավապահները ստուգում են կասկածյալների և նրանց առնչվող ընկերությունների ֆինանսական գործառնությունները, այդ թվում՝ 2024 թվականից փողերի և կրիպտոակտիվների փոխանցումները արտերկիր։
Գործը քննվում է թուրքական ֆոնդային շուկայի կտրուկ անկման ֆոնին։ Վերջին տարիներին միլիոնավոր քաղաքացիներ իրենց գումարները ներդրել էին բորսայում և տարբեր ներդրումային ֆոնդերում` սեփական խնայողությունները երկրում առկա բարձր գնաճից պաշտպանելու համար։ Այդ ֆոնդերից որոշները ցույց էին տալիս անհավանական բարձր եկամտաբերություն։ Սակայն պարզվել է, որ մի շարք ֆոնդերի կառավարիչներ կիրառել են շուկայական մանիպուլյացիաներ` գնել են ցածր իրացվելիություն ունեցող, քիչ շրջանառվող ընկերությունների բաժնետոմսեր, արհեստականորեն բարձրացրել դրանց գները, այդ թանկացած արժեթղթերի գրավով նոր վարկեր վերցրել ու նոր ներդրողներ ներգրավել։
Օգոստոսի վերջին Թուրքիայի Կապիտալի շուկայի խորհուրդը (SPK) սահմանափակումներ մտցրեց նմանատիպ ցածր իրացվելիությամբ բաժնետոմսերի կուտակումների վրա։ Երբ ֆոնդերը սկսեցին վաճառել այդ բաժնետոմսերը, գները գահավիժեցին։
Մեկ շաբաթում Ստամբուլի «BIST 100» բորսայի հիմնական ինդեքսը նվազեց ավելի քան 8%-ով, իսկ թուրքական բաժնետոմսերի շուկան կորցրեց տասնյակ միլիարդավոր դոլարների կապիտալ:
Այս գործով ձերբակալվել են շուկայի խոշոր մասնակիցներ։ Նրանց թվում են «Pusula Holding»-ի նախագահ Սերդար Տուրհանը, «Tera Yatırım Holding»-ի նախագահ Էմրե Թեզմանը, ներդրողներ Էմրե Ալքինը և Քերեմ Ալքինը, ինչպես նաև «Tera Portföy»-ի գլխավոր տնօրեն Ալփեր Օզթյուրքը:
Սեպտեմբերի 23-ին դատարանը նրանց կալանավորելու որոշում կայացրեց։