00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
11 ր
Ուղիղ եթեր
10:13
47 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
12:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՀԿ նախագահի պաշտոնի համար առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել

© Sputnik / Aram NersesyanԳևորգ Թամամյան
Գևորգ Թամամյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2026
Բաժանորդագրվել
ԱՀԿ նախագահի ընտրություններն անցկացվելու են 2027 թվականի մայիսին։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Պատմության մեջ առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախագահի պաշտոնում հայ է առաջադրվել։ Health Policy Watch միջազգային առողջապահական անկախ հարթակը հայտնում է, որ մանկական ուռուցքաբան-արյունաբան, պրոֆեսոր Գևորգ Թամամյանն ընդգրկվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածուների ցանկում։
Հատկանշական է, որ Թամամյանի թեկնածությունն առաջադրել է Բոտսվանայի կառավարությունը՝ երկրի նախագահ Դումա Գիդեոն Բոկոյի գլխավորությամբ, ինչը ևս բացառիկ դեպք է։ ԱՀԿ անդամ երկրները, որպես կանոն, այս պաշտոնում թեկնածու են առաջադրում հենց սեփական երկրի ներկայացուցչին։ Բոտսվանան առաջադրել է հայազգի բժշկին՝ հաշվի առնելով նրա գլոբալ ներդրումը սահմանափակ ռեսուրսներով երկրներում առողջապահական համակարգերի հզորացման և քաղցկեղի բուժման հասանելիության ապահովման գործում։

«Որպես մանկական ուռուցքաբան՝ ես իմ մասնագիտական ուղին անցել եմ՝ բուժօգնություն կազմակերպելով այնպիսի վայրերում, որտեղ ռեսուրսները սուղ էին, իսկ համայնքները՝ անբավարար սպասարկվող։ Ես տեսել եմ երեխաների, որոնք ողջ են մնացել, մինչդեռ քչերն էին հավատում դրան, և տեսել եմ երեխաների, որոնք մահացել են պարզապես այն պատճառով, թե որտեղ են ծնվել»,- X-ի իր էջում գրել է բժիշկ Գևորգ Թամամյանը։

Թամամյանը Իմունային ուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի (IMMONC) գործադիր տնօրենն է, քաղցկեղի վերաբերյալ աշխարհի խոշորագույն մեդիահարթակներից մեկի՝ OncoDaily-ի համահիմնադիրն ու գլխավոր խմբագիրը։ Նա Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի նախկին ղեկավարն է, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչը, POEM համագործակցային ցանցի նախագահը (Pediatric Oncology East and Mediterranean Group–ը միավորում է 28 երկրի մանկական ուռուցքաբանների, գիտնականների և առողջապահության ոլորտի մասնագետների և քաղցկեղի 110 կենտրոններ):
Հավելենք, որ ԱՀԿ նախագահի մյուս թեկնածուներն են Հանս Հենրի Կլյուգեն (Բելգիա), Հանան Համադ Բալխին (Սաուդյան Արաբիա), Հանան Մոհամեդ Ալ Կուվարին (Կատար), Բուդի Գունադի Սադիկինը (Ինդոնեզիա), Մարիա Նեյրան (Իսպանիա)։
ԱՀԿ նախագահի ընտրություններն անցկացվելու են 2027 թվականի մայիսին կազմակերպության 80-րդ համաշխարհային վեհաժողովի ժամանակ։
Լրահոս
0