https://arm.sputniknews.ru/20260926/3-zvoh-6-viravvor-ukrainaji-zinuzhy-hardzakvel-e-belgvorvodi-marzi-vra-107333593.html
3 զոհ, 6 վիրավոր. Ուկրաինայի զինուժը հարձակվել է Բելգորոդի մարզի վրա
3 զոհ, 6 վիրավոր. Ուկրաինայի զինուժը հարձակվել է Բելգորոդի մարզի վրա
Sputnik Արմենիա
Թիրախավորվել են Բելգորոդ քաղաքն ու մարզի 12 շրջաններ։ 26.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-26T11:23+0400
2026-09-26T11:23+0400
2026-09-26T11:23+0400
ուկրաինա
բելգորոդ
զոհ
վիրավոր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/09/101996979_0:96:1024:672_1920x0_80_0_0_347850414709218cd51bf105a2fe21a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով Բելգորոդի մարզում 3 մարդ է զոհվել, ևս 6–ը` վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։Նրա խոսքով՝ Բելգորոդի մարզը մեկ օրում հարձակման է ենթարկվել 119 անգամ։ Արձանագրվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և հրետանու կիրառմամբ 10 հրետակոծություն, ևս 8 անգամ զինամթերք է նետվել անօդաչու թռչող սարքերից:Թիրախավորվել են Բելգորոդ քաղաքն ու մարզի 12 շրջաններ։Պաշտոնյայի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը և այլ ներգրավված ստորաբաժանումները մեկ օրում խոցել և վնասազերծել են 116 անօդաչու թռչող սարք:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/09/101996979_0:0:1024:768_1920x0_80_0_0_4b71e9bee5af3a595b71c2d1a2a9eb7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, բելգորոդ, զոհ, վիրավոր
ուկրաինա, բելգորոդ, զոհ, վիրավոր
3 զոհ, 6 վիրավոր. Ուկրաինայի զինուժը հարձակվել է Բելգորոդի մարզի վրա
Թիրախավորվել են Բելգորոդ քաղաքն ու մարզի 12 շրջաններ։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով Բելգորոդի մարզում 3 մարդ է զոհվել, ևս 6–ը` վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
Նրա խոսքով՝ Բելգորոդի մարզը մեկ օրում հարձակման է ենթարկվել 119 անգամ։ Արձանագրվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և հրետանու կիրառմամբ 10 հրետակոծություն, ևս 8 անգամ զինամթերք է նետվել անօդաչու թռչող սարքերից:
Թիրախավորվել են Բելգորոդ քաղաքն ու մարզի 12 շրջաններ։
«Զոհվել է 2 խաղաղ բնակիչ։ Բացի այդ, հիվանդանոցում մահացել է մի տղամարդ, որը ծանր վնասվածքներ էր ստացել սեպտեմբերի 19-ին Վալույկիի շրջանում։ Վիրավորվել է վեց մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր է», - հայտնել է Շուվաևը «Մաքս» հարթակում։
Պաշտոնյայի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը և այլ ներգրավված ստորաբաժանումները մեկ օրում խոցել և վնասազերծել են 116 անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։