https://arm.sputniknews.ru/20260925/zvartnvoc-odanavakajani-taratsqum-khstacvum-e-taqsineri-nkatmamb-verahskvoghutjuny-107289156.html
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը
Sputnik Արմենիա
Լիցենզավորման պարտադիր պահանջներից է այն, որ մեքենան պետք է լինի «Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T12:12+0400
2026-09-25T12:12+0400
2026-09-25T12:12+0400
«զվարթնոց» օդանավակայան
տաքսի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/13/37732994_0:95:1431:900_1920x0_80_0_0_85a725d365c44169a27cb16050c325ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա։Տեսչական մարմինը հորդորում է նախապատվությունը տալ բացառապես օդանավակայանի տարածքում՝ տաքսու պաշտոնական կայանատեղից գործող լիցենզավորված տաքսի ծառայություններին՝ անվտանգության, հարմարավետության և սպասարկման պատշաճ որակի համար։ Նախազգուշացնում է, որ ոստիկանության հետ համատեղ շարունակելու են վերահսկողություն իրականացնել օդանավակայանի տարածքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/13/37732994_137:0:1337:900_1920x0_80_0_0_9f4f9e258a0c991d775095026866e64b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զվարթնոց» օդանավակայան, տաքսի
«զվարթնոց» օդանավակայան, տաքսի
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը
Լիցենզավորման պարտադիր պահանջներից է այն, որ մեքենան պետք է լինի «Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը
հիշեցնում է, որ օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա։
Ավտոմեքենան պետք է լինի մինչև յոթ տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, ունենա սակաչափիչ, շահագործվի գործարանային վառելիքային համակարգով, լինի «Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։
Տեսչական մարմինը հորդորում է նախապատվությունը տալ բացառապես օդանավակայանի տարածքում՝ տաքսու պաշտոնական կայանատեղից գործող լիցենզավորված տաքսի ծառայություններին՝ անվտանգության, հարմարավետության և սպասարկման պատշաճ որակի համար։
Նախազգուշացնում է, որ ոստիկանության հետ համատեղ շարունակելու են վերահսկողություն իրականացնել օդանավակայանի տարածքում։