https://arm.sputniknews.ru/20260925/vardanjani-kiny-hajtararel-e-kamurjner-depi-apaga--mrcanakabashkhutjan-meknarki-masin-107323695.html
Վարդանյանի կինը հայտարարել է «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակաբաշխության մեկնարկի մասին
Վարդանյանի կինը հայտարարել է «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակաբաշխության մեկնարկի մասին
Sputnik Արմենիա
Մրցանակը շնորհվելու է մարդասիրական նախագծերին, որոնք որակական փոփոխություններ են կատարում հասարակության կյանքում։ Դափնեկիրների անունները կհայտարարվեն 2027... 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T21:18+0400
2026-09-25T21:18+0400
2026-09-25T21:18+0400
վերոնիկա զոնաբենդ
ռուբեն վարդանյան
մրցանակաբաշխություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_0:34:1600:934_1920x0_80_0_0_0baa8f1874175d47770d919004e1aa59.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակաբաշխության հայտերի ընդունման մասին։Նորաստեղծ մրցանակաբաշխության Telegram-ալիքում նշվում է, որ Վարդանյանի և Զոնաբենդի այս նախաձեռնությունը մարդասիրական ոլորտում նրանց բազմամյա աշխատանքի շարունակությունն է։Մրցանակը շնորհվելու է բարեգործության, կրթության և մշակույթի ոլորտների նախագծերին։ Նախապատվությունը տրվելու է նրանց, որոնք գաղափարի փուլում չեն, այլ արդեն ինքնուրույն որոշակի ճանապարհ են անցել և այժմ հետագա աճի կարիք ունեն։Փորձագետները կգնահատեն, թե թիմերը որքանով են հաղթահարում իրենց ճանապարհին հանդիպող դժվարությունները և որքանով են հասկանում այն խնդիրների խորությունը, որոնց լուծումը ստանձնել են։Դափնեկիրները զարգացման համար կստանան մինչև 10 մլն ռուբլի, ինչպես նաև մասնագետների խորհրդատվություն և տեղեկատվական աջակցություն։ Աջակցություն կստանան նաև կարճ ցուցակում ընդգրկված նախագծերը։ Այն կհրապարակվի 2027 թվականի ապրիլին, իսկ առաջին դափնեկիրների անունները կհայտարարվեն մայիսի 25-ին՝ Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Զոնաբենդը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ այնուհետև՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հայտնելով կանանց միջազգային հումանիտար առաքելության կազմում հայ գերիներին այցելելու նպատակով Բաքու մեկնելու մտադրության մասին։Օգոստոսի 20-ին Զոնաբենդը և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը հանդիպել են ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ։Ավելի վաղ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է որպես չեզոք միջնորդ հանդես գալ Ադրբեջանում պահվող հայերի հետ տեսակցություն կազմակերպելու գործում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_133:0:1556:1067_1920x0_80_0_0_d6484dd66b37c9b2c6e3bf75c8784c8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերոնիկա զոնաբենդ, ռուբեն վարդանյան, մրցանակաբաշխություն
վերոնիկա զոնաբենդ, ռուբեն վարդանյան, մրցանակաբաշխություն
Վարդանյանի կինը հայտարարել է «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակաբաշխության մեկնարկի մասին
Մրցանակը շնորհվելու է մարդասիրական նախագծերին, որոնք որակական փոփոխություններ են կատարում հասարակության կյանքում։ Դափնեկիրների անունները կհայտարարվեն 2027 թվականի մայիսի 25-ին՝ Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակաբաշխության հայտերի ընդունման մասին։
Նորաստեղծ մրցանակաբաշխության Telegram-ալիքում նշվում է, որ Վարդանյանի և Զոնաբենդի այս նախաձեռնությունը մարդասիրական ոլորտում նրանց բազմամյա աշխատանքի շարունակությունն է։
Մրցանակը շնորհվելու է բարեգործության, կրթության և մշակույթի ոլորտների նախագծերին։ Նախապատվությունը տրվելու է նրանց, որոնք գաղափարի փուլում չեն, այլ արդեն ինքնուրույն որոշակի ճանապարհ են անցել և այժմ հետագա աճի կարիք ունեն։
Փորձագետները կգնահատեն, թե թիմերը որքանով են հաղթահարում իրենց ճանապարհին հանդիպող դժվարությունները և որքանով են հասկանում այն խնդիրների խորությունը, որոնց լուծումը ստանձնել են։
«Մեզ համար կարևոր է գտնել նրանց, ովքեր տեսել են մյուս ափը և արդեն կամուրջ են կառուցում դեպի այնտեղ, որտեղ նախկինում դա անհնար էր թվում։ Եվ նման նախագծերի շուրջ հավաքել տարբեր մարդկանց՝ տարբեր փորձով, բայց հավասարապես պատրաստ աջակցելու այս շինարարությանը»,-հայտարարել է մրցանակաբաշխության խորհրդի ղեկավար Զոնաբենդը։
Դափնեկիրները զարգացման համար կստանան մինչև 10 մլն ռուբլի, ինչպես նաև մասնագետների խորհրդատվություն և տեղեկատվական աջակցություն։ Աջակցություն կստանան նաև կարճ ցուցակում ընդգրկված նախագծերը։ Այն կհրապարակվի 2027 թվականի ապրիլին, իսկ առաջին դափնեկիրների անունները կհայտարարվեն մայիսի 25-ին՝ Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Զոնաբենդը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ այնուհետև՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հայտնելով կանանց միջազգային հումանիտար առաքելության կազմում հայ գերիներին այցելելու նպատակով Բաքու մեկնելու մտադրության մասին։
Օգոստոսի 20-ին Զոնաբենդը և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը հանդիպել են ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է որպես չեզոք միջնորդ հանդես գալ Ադրբեջանում պահվող հայերի հետ տեսակցություն կազմակերպելու գործում։