https://arm.sputniknews.ru/20260925/ukrainaji-harcvov-erakvoghm-handipman-veraberjal-hstakutjun-arajzhm-chka-peskvov-107303678.html
Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման վերաբերյալ հստակություն առայժմ չկա․ Պեսկով
Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման վերաբերյալ հստակություն առայժմ չկա․ Պեսկով
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ ԱՄՆ-ում կարող է «էներգետիկ զինադադարի» շուրջ եռակողմ հանդիպում տեղի ունենալ, սակայն Կրեմլը հետագայում հերքել... 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T16:21+0400
2026-09-25T16:21+0400
2026-09-25T16:21+0400
ռուսաստան
ամն
ուկրաինա
դմիտրի պեսկով
բանակցություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/02/93015335_0:160:3072:1888_1920x0_80_0_0_296243dd0f5e375dfeed0de80d88c445.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման կազմակերպման վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Այսօր Վլադիմիր Զելենսկին ասել է, թե ԱՄՆ-ն առաջարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների եռակողմ հանդիպում կազմակերպել Արաբական Միացյալ Էմիրություններում: Լրագրողները Պեսկովին հարց են ուղղել, թե արդյոք դա արդեն քննարկվել է Կրեմլի հետ։Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի ամերիկյան այցի արդյունքների մասին դեռևս վաղ է խոսել: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցությունը տնտեսական ոլորտում կարող էր շահավետ լինել, սակայն առայժմ այն չկա։ ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն այս պահին Նյու Յորքում է:CNN հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Դմիտրիևը սեպտեմբերի 24-ին բանակցություններ է վարել ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ:Մոսկվայում հայտարարել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին։ Քննարկվում է հոկտեմբերին նոր փուլի անցկացման հնարավորությունը։ Նման ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարին Ժնևում։Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված է հակամարտության պատճառների վերացմամբ և կայուն խաղաղությամբ, այլ ոչ թե ժամանակավոր զինադադարներով, որոնք Ուկրաինայի զինված ուժերը օգտագործում են վերազինման և նոր գրոհներ նախապատրաստելու համար:
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/02/93015335_171:0:2902:2048_1920x0_80_0_0_e569f45299667af24ceb45912123d42c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, ուկրաինա, դմիտրի պեսկով, բանակցություններ
ռուսաստան, ամն, ուկրաինա, դմիտրի պեսկով, բանակցություններ
Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման վերաբերյալ հստակություն առայժմ չկա․ Պեսկով
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ ԱՄՆ-ում կարող է «էներգետիկ զինադադարի» շուրջ եռակողմ հանդիպում տեղի ունենալ, սակայն Կրեմլը հետագայում հերքել էր այդ տեղեկությունը:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման կազմակերպման վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այսօր Վլադիմիր Զելենսկին ասել է, թե ԱՄՆ-ն առաջարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների եռակողմ հանդիպում կազմակերպել Արաբական Միացյալ Էմիրություններում: Լրագրողները Պեսկովին հարց են ուղղել, թե արդյոք դա արդեն քննարկվել է Կրեմլի հետ։
«Եթե հիշում եք, դա այն է, ինչի մասին մենք խոսեցինք Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցից հետո։ Նման քննարկում իսկապես եղել է։ Ասվել է, որ մոտ ապագայում նման հանդիպում կարող է տեղի ունենալ։ Առայժմ ես ձեզ ավելի հստակ բան չեմ կարող ասել», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի ամերիկյան այցի արդյունքների մասին դեռևս վաղ է խոսել: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցությունը տնտեսական ոլորտում կարող էր շահավետ լինել, սակայն առայժմ այն չկա։ ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն այս պահին Նյու Յորքում է:
CNN հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Դմիտրիևը սեպտեմբերի 24-ին բանակցություններ է վարել ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ:
Մոսկվայում հայտարարել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին։ Քննարկվում է հոկտեմբերին նոր փուլի անցկացման հնարավորությունը։ Նման ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարին Ժնևում։
Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված է հակամարտության պատճառների վերացմամբ և կայուն խաղաղությամբ, այլ ոչ թե ժամանակավոր զինադադարներով, որոնք Ուկրաինայի զինված ուժերը օգտագործում են վերազինման և նոր գրոհներ նախապատրաստելու համար: