https://arm.sputniknews.ru/20260925/nikvol-pashinjann-ogtvum-e-ynddimutjan-voch-miasnakan-lineluc-aregnaz-manukjan-107287789.html
Նիկոլ Փաշինյանն օգտվում է ընդդիմության ոչ միասնական լինելուց․ Արեգնազ Մանուկյան
Նիկոլ Փաշինյանն օգտվում է ընդդիմության ոչ միասնական լինելուց․ Արեգնազ Մանուկյան
Sputnik Արմենիա
Նախկին պատգամավորը վստահ է, որ կան հարցեր, որոնք վերկուսակցական են և դրանց շուրջ հնարավոր է համախմբել, ինչպես օրինակ՝ եկեղեցու կամ քաղբանտարկյալների... 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T11:33+0400
2026-09-25T11:33+0400
2026-09-25T11:35+0400
արեգնազ մանուկյան
ուղերձ
ընդդիմություն
իշխանություն
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/08/06/28578619_0:0:1601:901_1920x0_80_0_0_43af1284d5e0a6cc5160ffc7c39588a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Ընդդիմադիր դաշտում գլխավոր հարցերից մեկը մնում է միասնականությունը, որի բացակայությունից օգտվում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նշված է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ փաստաբանների միջոցով փոխանցված ուղերձում։Սեպտեմբերի 22-ին դատարանը փոխեց Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը՝ այն փոխարինելով տնային կալանքով։ Միաժամանակ, դատարանի որոշմամբ Մանուկյանի շփումները սահմանափակված են, բացառություն են ընտանիքի անդամներն ու փաստաբանները, արգելված է նաև պատգամավորների տեսակցությունը։Նա շեշտում է՝ հատվածականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Պետք է գործել «մեկը բոլորի ու բոլորը մեկի համար» սկզբունքով, այլ ոչ թե սպասել ուժայինների ներխուժմանը՝ ոտքի կանգնելու և բռնաճնշումների դեմ բողոքելու համար։Ըստ նրա՝ պետք է հանրային լայն համախմբում և գաղափարական պայքար։ Կան հարցեր, որոնց շուրջ կարելի է միասնական օրակարգեր և գործողություններ ծրագրել, այդ թվում՝ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու և քաղբանտարկյալների պաշտպանության շուրջ, որոնք վերկուսակցական հարցեր են։ Մանուկյանի կարծիքով՝ օրակարգային են նաև իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը հակազդելու ծրագրեր ունենալը և կոնկրետ գործողություններ նախապատրաստելը՝ լինի դա ալիևյան սահմանադրության մերժումը կամ Հայաստանի տարածքների հանձնումը։Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Նույն օրը նա 2 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/08/06/28578619_66:0:1529:1097_1920x0_80_0_0_e43c225a55cd5c95353c0655c0df28a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արեգնազ մանուկյան, ուղերձ, ընդդիմություն, իշխանություն, հայաստան, նիկոլ փաշինյան
արեգնազ մանուկյան, ուղերձ, ընդդիմություն, իշխանություն, հայաստան, նիկոլ փաշինյան
Նիկոլ Փաշինյանն օգտվում է ընդդիմության ոչ միասնական լինելուց․ Արեգնազ Մանուկյան
11:33 25.09.2026 (Թարմացված է: 11:35 25.09.2026) Նախկին պատգամավորը վստահ է, որ կան հարցեր, որոնք վերկուսակցական են և դրանց շուրջ հնարավոր է համախմբել, ինչպես օրինակ՝ եկեղեցու կամ քաղբանտարկյալների պաշտպանությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Ընդդիմադիր դաշտում գլխավոր հարցերից մեկը մնում է միասնականությունը, որի բացակայությունից օգտվում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նշված է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ փաստաբանների միջոցով փոխանցված
ուղերձում։ Սեպտեմբերի 22-ին դատարանը
փոխեց Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը՝ այն փոխարինելով տնային կալանքով։ Միաժամանակ, դատարանի որոշմամբ Մանուկյանի շփումները սահմանափակված են, բացառություն են ընտանիքի անդամներն ու փաստաբանները, արգելված է նաև պատգամավորների տեսակցությունը։
«Նույնիսկ քաղբանտարկյալների պաշտպանության հարցում նկատվում է տարբերակում։ Մինչդեռ չպետք է լինի իմ ու քո թիմի քաղբանտարկյալ հասկացությունը (ընդդիմադիր որոշ շրջանակներ ակնհայտորեն խուսափում են անգամ քաղբանտարկյալներից խոսել, ինչը ցավալի տպավորություն է թողնում՝ հատկապես երբ դա ֆիքսում ես կալանավայրում գտնվելու ժամանակ)»,- նշում է Արեգնազ Մանուկյանը։
Նա շեշտում է՝ հատվածականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Պետք է գործել «մեկը բոլորի ու բոլորը մեկի համար» սկզբունքով, այլ ոչ թե սպասել ուժայինների ներխուժմանը՝ ոտքի կանգնելու և բռնաճնշումների դեմ բողոքելու համար։
Ըստ նրա՝ պետք է հանրային լայն համախմբում և գաղափարական պայքար։ Կան հարցեր, որոնց շուրջ կարելի է միասնական օրակարգեր և գործողություններ ծրագրել, այդ թվում՝ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու և քաղբանտարկյալների պաշտպանության շուրջ, որոնք վերկուսակցական հարցեր են։ Մանուկյանի կարծիքով՝ օրակարգային են նաև իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը հակազդելու ծրագրեր ունենալը և կոնկրետ գործողություններ նախապատրաստելը՝ լինի դա ալիևյան սահմանադրության մերժումը կամ Հայաստանի տարածքների հանձնումը։
Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն
հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Նույն օրը նա 2 ամսով
կալանավորվեց։