https://arm.sputniknews.ru/20260925/ly-peny-fransiajin-zgushacrel-e-khusapel-rusastani-het-kvonfliktic-107289322.html
Լը Պենը Ֆրանսիային զգուշացրել է խուսափել Ռուսաստանի հետ կոնֆլիկտից
Լը Պենը Ֆրանսիային զգուշացրել է խուսափել Ռուսաստանի հետ կոնֆլիկտից
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչը նաև հիշատակել է «ռուսական արջերի» մասին դիվանագետ Թալեյրանի պատմական անալոգիան՝ ընդգծելով սրացումից հետո իրավիճակը նախկին հուն վերադարձնելու... 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T12:23+0400
2026-09-25T12:23+0400
2026-09-25T12:50+0400
ֆրանսիա
ռուսաստան
ուկրաինա
մարին լը պեն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/138/88/1388868_0:97:1024:673_1920x0_80_0_0_e22e3cb98e752d3abf1efd4d59d5b5ab.png
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, հարցումներով առաջատար Մարին Լը Պենն ուղիղ հայտարարել է, որ Ֆրանսիան չպետք է հակամարտության մեջ մտնի Ռուսաստանի հետ՝ հիշեցնելով նրա միջուկային կարգավիճակի մասին: Այս մասին նա ասել է «Politico»-ին տված հարցազրույցում, որը բացառիկ նյութեր է հրապարակում Ֆրանսիայում 2027 թվականի նախագահական մրցավազքի առաջատարների հետ:Լը Պենը մեջբերել է ֆրանսիացի դիվանագետ Շառլ-Մորիս դը Թալեյրանին, որը ասել էր, որ հազար ձև գիտի ստիպելու ռուսական արջին դուրս գալ որջից, բայց ոչ մեկը՝ նրան այնտեղ հետ քշելու համար։Լը Պենը նաև հայտարարել է, որ բյուջետային սահմանափակումների պատճառով Ֆրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն տալ Ուկրաինային: Նա աջակցել է Մայամիում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին Պուտինին հրավիրելը և ընդգծել, որ հակամարտությունը դադարեցնելու ցանկացած նախաձեռնություն արժանի է հավանության:Ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը պաշտպանել է Լը Պենի դիրքորոշումը՝ կոչ անելով արգելել դեպի Ռուսաստանի խորքը Ուկրաինայի հարվածները։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան կարող է պատերազմող կողմ դառնալ, եթե շարունակի Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար զենք մատակարարել։«Դուք իսկապես կարծում եք, որ ռուսները պարզապես կանգ կառնեն ու կհետևեն, թե ինչպե՞ս է Մոսկվան գնդակոծվում: Մենք դառնում ենք պատերազմող կողմ», - հայտարարել է Մելանշոնը։
ֆրանսիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/138/88/1388868_0:0:1024:768_1920x0_80_0_0_6840bd8718b3ddb2ff3e45dae1ed2aa7.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, ռուսաստան, ուկրաինա, մարին լը պեն
ֆրանսիա, ռուսաստան, ուկրաինա, մարին լը պեն
Լը Պենը Ֆրանսիային զգուշացրել է խուսափել Ռուսաստանի հետ կոնֆլիկտից
12:23 25.09.2026 (Թարմացված է: 12:50 25.09.2026) Քաղաքական գործիչը նաև հիշատակել է «ռուսական արջերի» մասին դիվանագետ Թալեյրանի պատմական անալոգիան՝ ընդգծելով սրացումից հետո իրավիճակը նախկին հուն վերադարձնելու դժվարությունը:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, հարցումներով առաջատար Մարին Լը Պենն ուղիղ հայտարարել է, որ Ֆրանսիան չպետք է հակամարտության մեջ մտնի Ռուսաստանի հետ՝ հիշեցնելով նրա միջուկային կարգավիճակի մասին: Այս մասին նա ասել է «Politico»-ին տված հարցազրույցում, որը բացառիկ նյութեր է հրապարակում Ֆրանսիայում 2027 թվականի նախագահական մրցավազքի առաջատարների հետ:
Լը Պենը մեջբերել է ֆրանսիացի դիվանագետ Շառլ-Մորիս դը Թալեյրանին, որը ասել էր, որ հազար ձև գիտի ստիպելու ռուսական արջին դուրս գալ որջից, բայց ոչ մեկը՝ նրան այնտեղ հետ քշելու համար։
Լը Պենը նաև հայտարարել է, որ բյուջետային սահմանափակումների պատճառով Ֆրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն տալ Ուկրաինային: Նա աջակցել է Մայամիում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին Պուտինին հրավիրելը և ընդգծել, որ հակամարտությունը դադարեցնելու ցանկացած նախաձեռնություն արժանի է հավանության:
«Մենք կարող ենք ուսուցանել նրանց զինվորներին և ռազմական օգնություն տրամադրել։ Բայց մենք այլևս չենք կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, և ցավում ենք դրա համար։ Ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է այդ սպանդի դադարեցմանը, ողջունելի է», — ասել է նա։
Ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը պաշտպանել է Լը Պենի դիրքորոշումը՝ կոչ անելով արգելել դեպի Ռուսաստանի խորքը Ուկրաինայի հարվածները։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան կարող է պատերազմող կողմ դառնալ, եթե շարունակի Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար զենք մատակարարել։
«Դուք իսկապես կարծում եք, որ ռուսները պարզապես կանգ կառնեն ու կհետևեն, թե ինչպե՞ս է Մոսկվան գնդակոծվում: Մենք դառնում ենք պատերազմող կողմ», - հայտարարել է Մելանշոնը։