https://arm.sputniknews.ru/20260925/kievum-khvocvel-e-kentrvon-vory-hetakhuzakan-tvjalner-er-mshakum-ukrainaji-zui-hamar-pn-107319361.html
Կիևում խոցվել է կենտրոն, որը հետախուզական տվյալներ էր մշակում Ուկրաինայի ԶՈւ–ի համար․ ՊՆ
Կիևում խոցվել է կենտրոն, որը հետախուզական տվյալներ էր մշակում Ուկրաինայի ԶՈւ–ի համար․ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական բանակը շարունակում է ԱԹՍ-ներով հարվածներ հասցնել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, լոգիստիկ կենտրոններին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ–ի... 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T19:37+0400
2026-09-25T19:37+0400
2026-09-25T19:38+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ուկրաինա
կիև
լոգիստիկա
ռուսաստան
նավահանգիստ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/358/25/3582511_0:160:3073:1888_1920x0_80_0_0_6b78880206d52379d184a381226087cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ–ն այսօր ցերեկը հասցրած հարվածների ընթացքում Կիևում խոցել է «ԴԱՏԱԳՐՈՒՊ» տվյալների կենտրոնը, որն ապահովում էր Ուկրաինայի ԶՈւ–ի շահերին ծառայող հետախուզական տվյալների մշակումն ու փոխանցումը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանի բանակը շարունակում է անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ–ի շահերի համար օգտագործվող նավերին։Բացի այդ, Կիևի մարզի Տրեբուխով բնակավայրում խոցվել է լոգիստիկ կենտրոն, որի տարածքն Ուկրաինայի պաշտպանության նախարարության և այլ ուժային կառույցների ստորաբաժանումների կողմից օգտագործվում էր երկակի նշանակության ապրանքների պահպանման համար։Իսկ Օդեսայի մարզում խոցվել է չորաբեռնատար նավը, որը ռազմական նշանակության բեռներ էր հասցնում Չեռնոմորսկի նավահանգիստ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
կիև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/358/25/3582511_170:0:2901:2048_1920x0_80_0_0_a137c2d55fa16d0ca16287c78c95f36d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, կիև, լոգիստիկա, ռուսաստան, նավահանգիստ
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, կիև, լոգիստիկա, ռուսաստան, նավահանգիստ
Կիևում խոցվել է կենտրոն, որը հետախուզական տվյալներ էր մշակում Ուկրաինայի ԶՈւ–ի համար․ ՊՆ
19:37 25.09.2026 (Թարմացված է: 19:38 25.09.2026) Ռուսական բանակը շարունակում է ԱԹՍ-ներով հարվածներ հասցնել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, լոգիստիկ կենտրոններին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ–ի շահերի համար օգտագործվող նավերին։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ–ն այսօր ցերեկը հասցրած հարվածների ընթացքում Կիևում խոցել է «ԴԱՏԱԳՐՈՒՊ» տվյալների կենտրոնը, որն ապահովում էր Ուկրաինայի ԶՈւ–ի շահերին ծառայող հետախուզական տվյալների մշակումն ու փոխանցումը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանի բանակը շարունակում է անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ–ի շահերի համար օգտագործվող նավերին։
«Հարվածի հետևանքով խոցվել են․․․․ Կիևում՝ «ԴԱՏԱԳՐՈՒՊ» տվյալների կենտրոնը, որն ապահովում էր Ուկրաինայի ԶՈւ–ի շահերին ծառայող հետախուզական տվյալների մշակումն ու փոխանցումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Կիևի մարզի Տրեբուխով բնակավայրում խոցվել է լոգիստիկ կենտրոն, որի տարածքն Ուկրաինայի պաշտպանության նախարարության և այլ ուժային կառույցների ստորաբաժանումների կողմից օգտագործվում էր երկակի նշանակության ապրանքների պահպանման համար։
Իսկ Օդեսայի մարզում խոցվել է չորաբեռնատար նավը, որը ռազմական նշանակության բեռներ էր հասցնում Չեռնոմորսկի նավահանգիստ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։