https://arm.sputniknews.ru/20260925/ishkhanutjuny-pvordzelu-e-hakatvor-katvoghikvosutjun-steghtsel-sharmazanvov-107299277.html
Իշխանությունը փորձելու է հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել․ Շարմազանով
Իշխանությունը փորձելու է հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել․ Շարմազանով
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչը կարծում է, որ եկեղեցու դեմ արշավն արտաքին կենտրոնների, ոչ բարեկամ երկրների կողմից ներմուծված օրակարգ է։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T15:34+0400
2026-09-25T15:34+0400
2026-09-25T15:34+0400
հայաստան
էդուարդ շարմազանով
եկեղեցի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/12/78449076_0:84:1600:984_1920x0_80_0_0_14d68ae92b58ef4b1619ddd61b167fb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Եթե իշխանությունները հաջողության չհասնեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին գահընկեց անելու իրենց ծրագրում, ապա փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել։ Aysor.am-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։Սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. խմբ․)։Նա հիշեցրել է, որ Հայաստանի պատմության ընթացքում հակաթոռ կաթողիկոսության փորձ եղել է 591-602թթ․։Շարմազանովի խոսքով՝ իշխանությունները փորձում են պառակտել եկեղեցին «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքով։ Քաղաքական գործիչը ցավով նշել է, որ իշխանությունները մասամբ իրենց նպատակին հասել են, որոշ բարձրաստիճան հոգևորականներ արդեն Մայր աթոռի և կաթողիկոսի դեմ են դուրս եկել։Նա շեշտել է` սա անձի խնդիր չէ, այլ մեր հազարամյա եկեղեցու ազգային, հոգևոր արժեքների պաշտպանության խնդիրը։Շարմազանովը վստահ է, որ սա արտաքին կենտրոնների, ոչ բարեկամ երկրների կողմից ներմուծված օրակարգ է։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/12/78449076_88:0:1512:1068_1920x0_80_0_0_06ac350bd4f1472811f1f9be56e7843b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էդուարդ շարմազանով, եկեղեցի
հայաստան, էդուարդ շարմազանով, եկեղեցի
Իշխանությունը փորձելու է հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել․ Շարմազանով
Քաղաքական գործիչը կարծում է, որ եկեղեցու դեմ արշավն արտաքին կենտրոնների, ոչ բարեկամ երկրների կողմից ներմուծված օրակարգ է։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Եթե իշխանությունները հաջողության չհասնեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին գահընկեց անելու իրենց ծրագրում, ապա փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել։ Aysor.am-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Սեպտեմբերի 24-ին
հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. խմբ․)։
«Կանոնական իմաստով վեհափառ հայրապետին հեռացնելու որևէ հնարավորություն չկա։ Միակ տարբերակն այն է, որ հայտարարեն՝ չեն ընդունում կաթողիկոսին և ստեղծում են Հայաստանի առանձին կաթողիկոսություն»,- նշել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ դա խայտառակություն կլինի։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի պատմության ընթացքում հակաթոռ կաթողիկոսության փորձ եղել է 591-602թթ․։
Շարմազանովի խոսքով՝ իշխանությունները փորձում են պառակտել եկեղեցին «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքով։ Քաղաքական գործիչը ցավով նշել է, որ իշխանությունները մասամբ իրենց նպատակին հասել են, որոշ բարձրաստիճան հոգևորականներ արդեն Մայր աթոռի և կաթողիկոսի դեմ են դուրս եկել։
Նա շեշտել է` սա անձի խնդիր չէ, այլ մեր հազարամյա եկեղեցու ազգային, հոգևոր արժեքների պաշտպանության խնդիրը։
Շարմազանովը վստահ է, որ սա արտաքին կենտրոնների, ոչ բարեկամ երկրների կողմից ներմուծված օրակարգ է։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող
10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց`
արգելելով նրա ելքը Հայաստանից: