https://arm.sputniknews.ru/20260925/irann-atvomajin-rumb-steghtselu-dzgtum-chuni-ev-patrast-e-amn-i-het-gvortsarqi-pezeshqian-107286638.html
Իրանն ատոմային ռումբ ստեղծելու ձգտում չունի և պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարքի. Փեզեշքիան
Իրանն ատոմային ռումբ ստեղծելու ձգտում չունի և պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարքի. Փեզեշքիան
Sputnik Արմենիա
Թեհրանը տրամադրված է դադարեցնել ռազմական գործողությունները, և այդ հարցում, ըստ նախագահի, ամեն ինչ կախված է ԱՄՆ-ից: 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T11:10+0400
2026-09-25T11:10+0400
2026-09-25T11:11+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ատոմային ռումբ
մասուդ փեզեշքիան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0d/106785923_0:127:3000:1814_1920x0_80_0_0_f5e83e020b14afdbc2db8235e904a41d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ: «Fox News» – ին տված հարցազրույցում այս մասին ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։Նախագահի խոսքով՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բազմիցս հայտարարել է, որ կրոնական կանոններով՝ ատոմային զենքի ստեղծումը մեղք է և արգելված է:Փեզեշքիանը նաև հիշատակել է հունիսին իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Փաստաթուղթը նախատեսում էր դադարեցնել ռազմական գործողությունները և հիմք դնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ավելի լայն համաձայնագրի համար:Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը ձեռք բերված պայմանավորվածությունները խնդրահարույց չի համարում, առավել ևս, որ Թրամփն ինքն է ստորագրել փաստաթուղթը:«Համաձայնագիրը ստորագրված է, և դրա հիման վրա մենք պատրաստ ենք և նախկինի պես ցանկանում ենք առաջ շարժվել»,-ասել է Փեզեշքիանը:Միևնույն ժամանակ նա մեղադրել է ԱՄՆ-ին առանց որևէ իրավական հիմքի Իրանի վրա հարձակվելու մեջ՝ չնայած համաձայնագրի հիմնական սկզբունքների համաձայնեցմանը:«Խնդիրն այն է, որ Ամերիկան երկխոսություն վարելու փոխարեն անցնում է ուժային գործողությունների՝ սկզբում ռմբակոծում է մեզ, ապա փակում բոլոր ճանապարհները։ Իսկ մենք պատրաստ ենք երկխոսության», - նշել է նա։Թեհրանը պատրաստ է թույլ տալ ստուգումներ, սակայն, Փեզեշքիանի խոսքով, Իրանի վրա չպետք է ճնշում գործադրեն, շրջափակեն երկիրը և զրկեն ռեսուրսների հասանելիությունից:Նախագահը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակումներն ու պատժամիջոցներով ճնշումը, Թեհրանը կշարունակի դիմադրությունը:Ինչ վերաբերում է համաձայնության հասնելու ժամկետներին, Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել մինչև առաջիկա նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները, սակայն այդ ժամկետը սկզբունքային չի համարում:Ավելի վաղ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում բանակցություններ են կայացել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ամերիկյան հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի ու ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների միջև:«Իրանը պետք է այնքան հզոր լինի, որ ոչ ոք չսպառնա նրա գոյությանը». Փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0d/106785923_23:0:2754:2048_1920x0_80_0_0_b3b31ea7dd6c67f5255f98eaf5afb7e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ատոմային ռումբ, մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ատոմային ռումբ, մասուդ փեզեշքիան
Իրանն ատոմային ռումբ ստեղծելու ձգտում չունի և պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարքի. Փեզեշքիան
11:10 25.09.2026 (Թարմացված է: 11:11 25.09.2026) Թեհրանը տրամադրված է դադարեցնել ռազմական գործողությունները, և այդ հարցում, ըստ նախագահի, ամեն ինչ կախված է ԱՄՆ-ից:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ: «Fox News» – ին տված հարցազրույցում այս մասին ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նախագահի խոսքով՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բազմիցս հայտարարել է, որ կրոնական կանոններով՝ ատոմային զենքի ստեղծումը մեղք է և արգելված է:
«Ինչ վերաբերում է զանգվածային ոչնչացման այդ զենքին... Մենք հայտարարել ենք ուրանի հարստացման մակարդակը նվազեցնելու պատրաստակամության մասին։ Դա խնդիր չէ: Մենք պատրաստ ենք ստուգումների»,– ասել է Իրանի նախագահը
Փեզեշքիանը նաև հիշատակել է հունիսին իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Փաստաթուղթը նախատեսում էր դադարեցնել ռազմական գործողությունները և հիմք դնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ավելի լայն համաձայնագրի համար:
Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը ձեռք բերված պայմանավորվածությունները խնդրահարույց չի համարում, առավել ևս, որ Թրամփն ինքն է ստորագրել փաստաթուղթը:
«Համաձայնագիրը ստորագրված է, և դրա հիման վրա մենք պատրաստ ենք և նախկինի պես ցանկանում ենք առաջ շարժվել»,-ասել է Փեզեշքիանը:
Միևնույն ժամանակ նա մեղադրել է ԱՄՆ-ին առանց որևէ իրավական հիմքի Իրանի վրա հարձակվելու մեջ՝ չնայած համաձայնագրի հիմնական սկզբունքների համաձայնեցմանը:
«Խնդիրն այն է, որ Ամերիկան երկխոսություն վարելու փոխարեն անցնում է ուժային գործողությունների՝ սկզբում ռմբակոծում է մեզ, ապա փակում բոլոր ճանապարհները։ Իսկ մենք պատրաստ ենք երկխոսության», - նշել է նա։
Թեհրանը պատրաստ է թույլ տալ ստուգումներ, սակայն, Փեզեշքիանի խոսքով, Իրանի վրա չպետք է ճնշում գործադրեն, շրջափակեն երկիրը և զրկեն ռեսուրսների հասանելիությունից:
Նախագահը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակումներն ու պատժամիջոցներով ճնշումը, Թեհրանը կշարունակի դիմադրությունը:
«Մենք կշարունակենք դիմադրությունը։ Մենք ելք կգտնենք, մեր երկիրը կշարունակի իր կյանքը։ Մենք կդիմանանք։ Այո՛, անշուշտ, մենք ունենք տնտեսական խնդիրներ, բայց դիմակայելով՝ կհաղթահարենք ցանկացած դժվարություն և կդիմանանք ամեն ինչի», - ասել է Փեզեշքիանը։
Ինչ վերաբերում է համաձայնության հասնելու ժամկետներին, Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել մինչև առաջիկա նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները, սակայն այդ ժամկետը սկզբունքային չի համարում:
Ավելի վաղ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում բանակցություններ են կայացել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ամերիկյան հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի ու ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների միջև: