https://arm.sputniknews.ru/20260925/inch-en-qnnarkel-pashinjann-u-kvobakhidzen-nju-jvorqum-107285330.html
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Կոբախիձեն Նյու Յորքում
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Կոբախիձեն Նյու Յորքում
Sputnik Արմենիա
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T11:00+0400
2026-09-25T11:00+0400
2026-09-25T11:01+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
նիկոլ փաշինյան
իրակլի կոբախիձե
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107282344_0:107:2048:1259_1920x0_80_0_0_b34ce0548ac60ea63ceff0cebc6d78d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Վրաստանը պատրաստ են աջակցել Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացմանը: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում հայտարարել են երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն:ՀՀ կառավարության մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ միայն նշված է, որ Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել ընթացիկ ծրագրերին:Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն վերջին անգամ հանդիպել էին 2026 թվականի մարտին, երբ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակություն աշխատանքային այցով մեկնել էր Վրաստան։Կոբախիձեն Երևանի հետ հարաբերություններն անվանել է աննախադեպ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107282344_114:0:1934:1365_1920x0_80_0_0_ae3efb0976e074fb0c37c9723c28c336.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, նիկոլ փաշինյան, իրակլի կոբախիձե
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, նիկոլ փաշինյան, իրակլի կոբախիձե
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Կոբախիձեն Նյու Յորքում
11:00 25.09.2026 (Թարմացված է: 11:01 25.09.2026) Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Վրաստանը պատրաստ են աջակցել Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացմանը: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում հայտարարել են երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ միայն նշված է, որ Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել ընթացիկ ծրագրերին:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:
Միևնույն ժամանակ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրուցակիցները նշել են երկրների միջև տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը և ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որն արտացոլվում է առևտրի, տնտեսական, տրանսպորտային և մի շարք այլ ուղղություններում գրանցված կոնկրետ արդյունքներով:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն վերջին անգամ հանդիպել էին 2026 թվականի մարտին, երբ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակություն աշխատանքային այցով մեկնել էր Վրաստան։