https://arm.sputniknews.ru/20260925/hajastani-shakhmati-tghamardkanc-havaqakany-haghtel-e-adrbejani-havaqakanin-107319512.html
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն
Sputnik Արմենիա
Հայաստանի կանանց հավաքականը 9-րդ տուրում 1:3 հաշվով պարտվեց Չինաստանի թիմին 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T19:40+0400
2026-09-25T19:40+0400
2026-09-25T20:10+0400
շախմատ
օլիմպիադա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107319786_0:78:1500:922_1920x0_80_0_0_dba0623ffacbfc2b53bfc4a4c6a38135.jpg
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։9 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 18 հնարավորից ունի 15 թիմային միավոր (6 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։Հայաստանի կանանց հավաքականը 9-րդ տուրում 1:3 հաշվով պարտվեց Չինաստանի թիմին:Հիշեցնենք, որ շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադան Սամարղանդում մեկնարկել է սեպտեմբերի 15-ին և կավարտվի սեպտեմբերի 27-ին: Մրցաշարում կխաղարկվի 11 տուր: Օլիմպիադային մասնակցում են 208 երկրների ավելի քան 1900 շախմատիստներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107319786_84:0:1417:1000_1920x0_80_0_0_f4ae9144a5b7a71e9b31c7c6eaa278f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, օլիմպիադա
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն
19:40 25.09.2026 (Թարմացված է: 20:10 25.09.2026) Հայաստանի կանանց հավաքականը 9-րդ տուրում 1:3 հաշվով պարտվեց Չինաստանի թիմին
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։
Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
9 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 18 հնարավորից ունի 15 թիմային միավոր (6 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։
Հայաստանի կանանց հավաքականը 9-րդ տուրում 1:3 հաշվով պարտվեց Չինաստանի թիմին:
Հիշեցնենք, որ շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադան Սամարղանդում մեկնարկել է սեպտեմբերի 15-ին և կավարտվի սեպտեմբերի 27-ին: Մրցաշարում կխաղարկվի 11 տուր: Օլիմպիադային մասնակցում են 208 երկրների ավելի քան 1900 շախմատիստներ: