https://arm.sputniknews.ru/20260925/haj-zintsarajvoghnerin-hndkastanum-svovvorecrel-en-ashkhatel-akash-hop-hamakargi-het-zlm-107281874.html
Հայ զինծառայողներին Հնդկաստանում սովորեցրել են աշխատել «Akash» ՀՕՊ համակարգի հետ. ԶԼՄ
Հայ զինծառայողներին Հնդկաստանում սովորեցրել են աշխատել «Akash» ՀՕՊ համակարգի հետ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանը Նյու Դելիից «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ATAGS և MARG հրետանային կայանքներ, «Swathi» ռադիոլոկացիոն... 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T10:05+0400
2026-09-25T10:05+0400
2026-09-25T10:54+0400
հայաստան
հնդկաստան
հակաօդային պաշտպանություն (հօպ)
զինծառայող
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/1c/102717762_0:8:1280:728_1920x0_80_0_0_c7c7122e9627b12557e4edcf18d4eea3.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայ զինծառայողներին Հնդկաստանում սովորեցրել են աշխատել ՀՀ–ի գնած հնդկական «Akash» ՀՕՊ համակարգի հետ։ Այս մասին հայտնում է «Indian Defence Times»–ը։Լրատվամիջոցի տվյալներով՝ դասընթացը վերաբերել է հնդկական արտադրության այդ զենիթահրթիռային համակարգի կառավարման, տեխնիկական սպասարկման և արդյունավետ տեղակայման հմտություններին:Ակնկալվում է, որ հայ մասնագետները ստացած գիտելիքներն ու փորձը կկիրառեն դաշտային վարժանքների ժամանակ։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանը Նյու Դելիից «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ATAGS և MARG հրետանային կայանքներ, «Swathi» ռադիոլոկացիոն կայաններ, ինչպես նաև «Akash» զենիթահրթիռային համալիրներ և այլ համակարգեր է գնել։Վերջին տարիներին Հայաստանն ու Հնդկաստանը զգալիորեն ընդլայնել են ռազմատեխնիկական համագործակցությունը. պայմանագրերի ընդհանուր գումարը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Ապրիլի վերջին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել էր Հնդկաստան:
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/1c/102717762_150:0:1131:736_1920x0_80_0_0_d620bd1c36c5422f54714637ca516698.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հնդկաստան, հակաօդային պաշտպանություն (հօպ), զինծառայող
հայաստան, հնդկաստան, հակաօդային պաշտպանություն (հօպ), զինծառայող
Հայ զինծառայողներին Հնդկաստանում սովորեցրել են աշխատել «Akash» ՀՕՊ համակարգի հետ. ԶԼՄ
10:05 25.09.2026 (Թարմացված է: 10:54 25.09.2026) Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանը Նյու Դելիից «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ATAGS և MARG հրետանային կայանքներ, «Swathi» ռադիոլոկացիոն կայաններ, ինչպես նաև «Akash» զենիթահրթիռային համալիրներ և այլ համակարգեր է գնել։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայ զինծառայողներին Հնդկաստանում սովորեցրել են աշխատել ՀՀ–ի գնած հնդկական
«Akash» ՀՕՊ համակարգի հետ։ Այս մասին հայտնում է «Indian Defence Times»–ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ դասընթացը վերաբերել է հնդկական արտադրության այդ զենիթահրթիռային համակարգի կառավարման, տեխնիկական սպասարկման և արդյունավետ տեղակայման հմտություններին:
Ակնկալվում է, որ հայ մասնագետները ստացած գիտելիքներն ու փորձը կկիրառեն դաշտային վարժանքների ժամանակ։
«Նախապատրաստությունը նպաստում է Հայաստանի հակաօդային պաշտպանության ընդհանուր ցանցին «Akash» համակարգի ինտեգրմանը։ Սա նաև ընդգծում է Հնդկաստանի և Հայաստանի միջև աճող պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաև հնդկական ռազմական տեխնոլոգիաների միջազգային ներկայացվածության ընդլայնումը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանը Նյու Դելիից «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ATAGS և MARG հրետանային կայանքներ, «Swathi» ռադիոլոկացիոն կայաններ, ինչպես նաև «Akash» զենիթահրթիռային համալիրներ և այլ համակարգեր է գնել։
Վերջին տարիներին Հայաստանն ու Հնդկաստանը զգալիորեն ընդլայնել են ռազմատեխնիկական համագործակցությունը. պայմանագրերի ընդհանուր գումարը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Ապրիլի վերջին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել էր Հնդկաստան: