00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
11 ր
Ուղիղ եթեր
10:13
47 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանը կարող է դեմառդեմ մնալ Բաքվի հետ, որին կօգնեն Թուրքիան և Իսրայելը. Մակարենկո

Բաժանորդագրվել
Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ Թուրքիան ուզում է ժամանակի ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել հայկական տարածքի նկատմամբ և իրագործել իր գերնպատակը։
Եվրոպայում կամ Մերձավոր Արևելքում պատերազմների ընդլայնումը, Արևմուտքի և Արևելքի գլոբալ առճակատումը միշտ հանգեցրել են նրան, որ Թուրքիան ցանկություն է ունեցել գրավելու հայկական տարածքի մի մասը, եթե ոչ ամբողջը` դրանով իսկ մեկընդմիշտ լուծելով հայկական հարցը, և այս առումով ռուսական ռազմաբազայի առկայությունը դառնում է Հայաստանի անվտանգության անբաժանելի գործոն։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Օլեգ Մակարենկոն։
Հարավային Կովկասի քաղաքական վերնախավերը պատրա՞ստ են ներքաշվել մոլեգնող հակամարտությունների մեջ
Հարավային Կովկասն այժմ գտնվում է երկու կրակի արանքում՝ ռազմական գործողությունների երկու օջախների միջև, որոնք ծավալվում են ավելի ու ավելի մեծ ինտենսիվությամբ։ Գործընթացում աստիճանաբար ավելի շատ երկրներ են ներգրավվում, առաջին հերթին՝ եվրոպական։ Փորձագետը խոսքով՝ հասկանալու համար` արդյոք կա վտանգ, որ հակամարտությունը կտարածվի Հարավային Կովկասում, պետք է գիտակցել, թե որքանով են տարածաշրջանի քաղաքական վերնախավերը պատրաստ ներքաշվել այդ հակամարտությունների մեջ:
Ինչ անել, որ Թուրքիայի հետ հարաբերություններում ՀՀ–ն չհայտնվի կոտրած տաշտակի առջև
Օրինակ` Վրաստաննը կտրուկ հեռու է քաշվել ռազմական գործողություններից և օրերս հերթական անգամ հայտարարել է, որ թույլ չի տա` երկրում ռուսատյացություն մոլեգնի։ Հավանաբար 08.08.08 թվականի պատերազմից հետո Վրաստանում հասկացել են, որ եթե հակամարտություն սկսվի, ապա որոշ ժամանակ անց ամերիկացիներն ու եվրոպացիները նրանց կրկին մեն-մենակ կթողնեն Ռուսաստանի հետ, իսկ այդ ժամանակ արդեն կարող է անկախության և ինքնիշխանության սպառնալիք առաջանալ, թեև Ռուսաստանը 2008 թվականին ապացուցեց, որ ամենևին էլ մտադիր չէ գրավել բուն վրացական տարածքները։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ըստ քաղաքագետի, Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունն այն մասին, որ ամբողջ Եվրոպան և ԵՄ ղեկավարությունը կոռուպցիայի օջախ են, հիանալի ցույց է տալիս, թե ուր է նայում և որ ուղղությամբ է գնում Բաքուն: Ակնհայտորեն ոչ դեպի Եվրոպա՝ ի հակակշիռ Հայաստանի, որն իսկապես կարող է հայտնվել շատ վտանգավոր իրավիճակում։ Բայց Հայաստանի մասին, ըստ երևույթին, պետք է խոսել առանձին՝ հաշվի առնելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը։
Թուրքիան վաղուց է նստած ԵՄ-ի «սպասասրահում», այնպես որ ավելի լավ է դիտարկել Վրաստանի դիրքորոշումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի սպասողական վիճակում է։ Մի կողմից նա կարծես հայտարարում է, որ ձգտում է Եվրամիություն, և ամեն ինչ կարծես միտված է հենց ԵՄ-ին ինտեգրվելուն։ Եվրոպացիներն էլ կարծես պատրաստ են ընդունել Հայաստանին, բայց չէ՞ որ նրանք «վաղուց պատրաստ են» ընդունել նաև Թուրքիային։ Եվ որտե՞ղ է հիմա գտնվում այդ նույն Թուրքիան։ Մի՞թե ոչ Եվրամիության «սպասասրահում», ընդ որում՝ շատ վաղուց՝ մի քանի տասնյակ տարի։
Եթե հարցը դիտարկենք այս համատեքստում, ապա Հայաստանի համար, այնուամենայնիվ, ցուցիչ պետք է լինի հենց Վրաստանի դիրքորոշումը։
Եթե ՀՀ ժողովուրդն իր ապագան տեսնում է Արևմուտքի հետ, ուրեմն ելքը «կիրթ ապահարզանն» է
Վրաստանը ժամանակին որոշել էր Հարավային Կովկասում ապակայունացման առաջնագիծ դառնալ։ Որոշեց պատերազմել Ռուսաստանի հետ և լիակատար պարտություն կրեց: Հաշվի առնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պաշտոնական Երևանի առաջին իսկ պահանջով պատրաստ է դուրս բերել իր ռազմաբազան Գյումրիից, պետք է նկատի ունենալ, որ այդ ժամանակ Հայաստանը մեն-մենակ կմնա իր վաղեմի հակառակորդների և թշնամիների հետ։
Եվ կարելի է չկասկածել, որ նրանք չեն հապաղի օգտվել այս իրավիճակից։ Մեր զրուցակիցը հավատացնում է՝ ոչ ոք, ոչ մի պետություն, նույնիսկ Իրանը չի օգնի Հայաստանին նույն Ադրբեջանի հետ դիմակայությունում։ Խոսելով Հարավային Կովկասում պատերազմի հնարավորության մասին` փորձագետը ենթադրում է, որ եթե հակամարտություն լինի, ապա միայն երկու ներքին տարածաշրջանային դերակատարների, այն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Հայաստանը բուֆեր է, որը փրկում է Ադրբեջանին Թուրքիայի կոշտ «եղբայրական» գրկախառնությունից
Նման սցենարի դեպքում հարկ կլինի հաշվի առնել նաև ռուսական բազայի բացակայությունը (եթե Երևանը, այնուամենայնիվ, գնա դրան) և այն հանգամանքը, որ արևմտյան երկրները կռվելու ցանկություն ակնհայտորեն չունեն (մանավանդ ինչ–որ հեռավոր երկրի համար)։ Մակարենկոյի խոսքով` այդ ժամանակ Հայաստանն իսկապես մեն-մենակ կհայտնվի մի երկրի հետ, որին կֆինանսավորեն և զենք կմատակարարեն ոչ միայն Թուրքիան, այլև Իսրայելը, ինչպես եղավ 44-օրյա պատերազմում։ Եվ ահա այդ ժամանակ Հարավային Կովկասում հաստատ տեղի կունենան աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ։
Իսկ որ Թուրքիան կմտնի այդ գործի տակ, կասկած չկա։ Չպետք է մոռանալ գերնպատակի մասին, որը վաղուց երազում է իրագործել Էրդողանը՝ միավորել թյուրքական ժողովուրդներին։ Եվ չի անհետանալու նաև Անկարայի այն ցանկությունը, որ լիակատար վերահսկողություն ձեռք բերի հայկական տարածքի նկատմամբ՝ այն որպես թյուրքական աշխարհի միավորմանը նպաստելու գործիք օգտագործելու նպատակով։
Սակայն Թուրքիայի՝ Հայաստանի տարածքով Ադրբեջան ուղիղ ելքը չի կարող հարցեր չառաջացնել Բաքվում։
Իսկ ադրբեջանական քաղաքական վերնախավը պատրա՞ստ է նման փոփոխությունների։ Մակարենկոյի խոսքով` այդ դեպքում Ալիևի իշխանությունը կարող է հայտնվել շատ բարդ իրավիճակում, երբ թուրքական «եղբայրական» գրկախառնությունները երկրի համար բառի բուն իմաստով մահաբեր կդառնան։ Այնպես որ Հայաստանն այսօր ինչ-որ իմաստով բուֆեր է, որը Ադրբեջանի իշխանությանը փրկում է թուրքական աշխարհաքաղաքական էքսպանսիայից։
Լրահոս
0